Առաջին ծխախոտից մինչև մասնագիտական ընտրություն․ հայտնի տղաների մայրիկները պատմում են նրանց մասին
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Tert.am Life-ի իրականացրած ֆոտոշարքի հերոսները մայրերն ու իրենց հայտնի որդիներն են` Բեն Ավետիսյանը, Ավո Խալաթյանն ու Զիրոյանը։ Լուսանկարներում մայր ու որդի են, սակայն զրուցել ենք միայն մայրիկների հետ` բացահայտելու գաղտնիքներ, որոնք մնացել են մանկության տարիներում, չէ՞ որ մայրիկները հիշում են ամեն ինչ։
Թեև որդիները հիմա հասուն ու կայացած տղամարդիկ են, նրանցից մեկը` Ավոն, ինքն է ընտանիքի հայր, մայրիկները նրանց «երեխաս» են ասում։
Բեն Ավետիսյանի մայրիկն ասում է` տղան, երբեմն, անվերահսկելի էր դառնում
Դերասան Բեն Ավետիսյանի մայրիկը՝ տկն Կարինեն, որդու մանկությունը հիշելիս առաջինն ասաց․ «Վա՜յ, շատ չար էր»։ Անվերահսկելի պահվածք, անհանգիստ բնավորություն ու չարաճճիություններ, մայրիկն այսպես է բնորոշում Բենին։
«Երևի երկու տարեկան էր, երբ եղբոր հսկողության տակ մի քանի րոպե դրսում մնալով` փախել էր։ Հետևից մի կերպ ենք հասել»,- վերհիշեց դերասանի մայրիկը։
Դպրոցում ծնող կանչելու դեպքեր տկն Կարինեն չմտաբերեց, բայց իր հանգստության համար Բենի հետ դասի էլ է նստել․ «Իր հետ կապված միշտ վախ կար՝ անհանգստանում էինք, որ կարող է կռիվների մեջ ընկնել, խնդիրներ ունենալ։ Դեպքեր են եղել, երբ իր հետ դասի եմ նստել, քանի որ երբեմն անվերահսկելի էր դառնում։ Եղբայրը շատ խելոք ու հանգիստ էր, Բենը նրա հակապատկերն էր։ Տարիքի հետ համեմատաբար խելոքացավ»։
Մայրիկը նկատեց, որ բացասական այս հանտկանիշները բնորոշ են տղաներին և չմոռացավ հիշատակել նաև դրականները․ «Իր անհանգիստ բնավորության հետ մեկտեղ շատ ընդունակ է։ Ես միշտ աշխատել եմ ու չնայած երբեմն չենք հասցրել շատ զբաղվել իր հետ, ընդունակ լինելու շնորհիվ դպրոցում լավ էր սովորում։ Երեխայիս պետք էր ուղղակի մեկ անգամ ուշադիր լսել և վերջ։ Համադասարանցիների ծնողներն էլ միշտ ասում էին՝ դուք աշխատում եք, բայց Բենը գերազանցիկ է, մենք չենք աշխատում, մեր երեխաները ծույլ են»։
Մասնագիտական ընտրություն անելու փուլում մայրիկը որոշել է կատարել իր երազանքն ու որդուն ուղղորդել դեպի դերասանի մասնագիտությունը, բայց Բենն ընդունվել է Գյուղինստիտուտ․ «Ընդունվեց, բայց դասի չէր գնում։ Հետո արդեն բանակում ծառայելու ժամանակն էր, գնաց, ծառայեց։ Մեծ երազանք ունեի, որ Բենը դերասան դառնա։ Երբ մետենու էր զորացրվելու ժամանակը, հեռախոսով զրուցում էինք, ասաց, որ չի ուզում ուսումը շարունակել Գյուղինստիտուտում։ Միասին որոշում կայացրինք, որ ընդունվի Թատերական»,- պատմեց մայրիկը։
Որդու համաձայնությունը վերջնական չստացած, տկն Կարինեն շտապել է Թատերական ինստիտուտ և հավաքել ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը։
«Սկզբում Բենն էլ կասկածով էր մոտենում հարցին, ասում էր ես կկարողանա՞մ, թե՞ չէ։ Ես ասում էի՝ այո՛, ինչու չես կարողանա։ Ընդունելությանն ընդառաջ ասացին` պետք է շատ աշխատեք, մենք այդ աշխատելու ժամանակը չունեինք, բայց Բենն իր ուժերով, աշխատասիրությամբ նա կարողացավ ընդունվել»։
Դերասանին ոգևորող մայրիկը նաև նրա քննադատն է՝ բաց չի թողնում ոչ մի եթեր։ Տկն Կարինեն ժպիտով նկատեց, որ առանձնացնում է ոչ միայն որդու, այլև նրա խաղընկերների թերացումները:) «Գուցե դա կապված է ծնողական էգոիզմի հետ, բայց միշտ մտածում եմ, որ իմ երեխան ավելի լավ է խաղում, ավելի լավ դերասան է»,- ժպիտով ու հպարտությամբ ասաց նա։
Ավո Խալաթյանի մայրիկն ասում է`որդու ամենամեծ քննադատն է
Դերասանուհի Փիրուզա Խալաթյանն Ավո Խալաթյանի մայրիկն է: Որդու հետ կապված մանկության յուրաքանչյուր հիշողություն դերասանուհի մայրիկը պատմում է գերէմոցիոնալ։ Ավոն, մայրիկի խոսքով, եղել է չարաճճի երեխա։
«Շատ հաճախ ծնողները ֆետիշացնում են իրենց երեխաներին, հատկապես միակ երեխաներին։ Ես նման ախտանիշ երբեք չեմ ունեցել։ Մենք ապրում ենք Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ «արվեստագետների շենքում»։ Ավիկը 4-5 տարեկան էր, Հրազդան մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում կար։ Պարզ է, չէ՞, թե ինչ իրարանցում էր այդ տարածքում՝ մարդիկ ավտոմեքենաները կայանում էին, երկրպագուները խմբերով գնում էին դեպի մարզադաշտ։ Երեխայիս հետ արդեն հասել էինք կոշիկի խանութ ու մինչ ես իր համար կոշիկ էի նայում, նկատեցի, որ Ավիկը չկա։ Մտածում էի այդ բազմության մեջ ինչ պիտի անի երեխան, ինչպես պետք է գտնենք նրան։ Ես գոռում էի, ճչում, մի կերպ հասա մեր բակն ու ասում եմ Ավիկս չկա։ Հարևանները միացան ինձ, փորձում էինք գտնել նրան։ Դա մոտ 10-15 րոպե է տևել, բայց ինձ շատ երկար թվաց։ Հետո բակի երեխաները գոռալով եկան, թե Ավիկին գտել ենք։ Նա շատ հանգիստ, իր համար գետնանցումով անցել ու փորձել էր շենքի մոտ հասնել,- պատմեց դերասանուհին ու, արցունքները մաքրելով ավելացրեց,– երբ աստիճանների մոտ տեսա նրան, անկարողությունից ծնկի եկա և արտասվեցի»։
Դերասանի մայրիկն ավելացրեց, որ չնայած փոքրիկ չարաճճիություններին, որդին վտանգավոր որևէ բան չի արել, որի համար մայրը կամաչեր կամ ներողություն կխնդրեր։
Մայրիկը որդու համար երաժշտական ապագա էր կանխատեսում ու ցանկանում, բայց Ավոն սկզբում նախընտրել է սպորտը, Հանրապետության մակարդակով լողի փոխչեմպիոն է եղել. «Եղավ ընթացք, երբ ուշադրությունը սևեռեց նկարչության կողմ, սկսեցինք մտածել, որ հայրիկի մասնագիտությամբ է ուզում շարունակել։ Բայց դպրոցում սովորելու վերջին տարում որոշեց, որ գնալ Թատերական ինստիտուտ։ Հայոց բանակում ծառայելուց հետո վերադարձավ և արդեն էլ ավելի հագեցած գրաֆիկով սկսեց խաղալ թատրոնում։ Ինձ մնում էր միայն ուրախանալ նրա հաջողություններով»։
Դերասանուհին անկեղծացավ, որ մասնագիտական տեսանկյունից հաճախ է քննադատում որդուն, ինչից Ավոն դժգոհում է․ «Ես Ավիկի ամենամեծ քննադատն եմ, ինքը դրանից միշտ նեղսրտում է և ասում, թե դու ինձ միայն քննադատում ես, մի լավ բան չես ասի։ Իհարկե, ես նախընտրում եմ միշտ ասել այն, ինչը հանկարծ կարող է ուրիշը նկատել և ասել։ Ես չեմ ուզում, որ մեկ ուրիշը դիտողություն անի երեխայիս, ուզում եմ, որ անթերի լինի։ Փորձերին եմ ներկա լինում, առաջնախաղերին անպայման ընտանիքով ենք լինում։ Ես էլ, Նունեն էլ, ոգևորում ենք իր հաջողությւոններից»։
Զիրոյանի մայրիկն ասում է` ինչքան էլ գովում է որդուն, չի ամուսնանում
Վահե Զիրոյանը, որն արդեն ներկայանում է Զիրոյան բեմական անվամբ, խելոք երեխա է եղել։ Մայրիկը` Մարինե Մկրտչյանը, հումորով հիշեց որդու մանկությունը, պատակեկությունն ու այն օրը, երբ որդուն պատահաբար «բռնացրեց» ընկերների հետ ծխելուց։
«Տղայիս քթի միջնապատը փոքր-ինչ թեք էր, երբ դա սկսեց խանգարել շնչառությանը, որոշեցինք վիրահատել։ Բժիշկն ասաց, որ կոտրվածք է ունի, բայց ես չգիտեի, որ իր քիթը կոտրված է եղել, որովհետև փոքր տարիքում, համենայն դեպս, տանը շատ հանգիստ, խելոք երեխա էր։ Զարմացել էի, որ ոչ թե մի տեղից կոտրվածք ուներ, այլ մի քանի։ Փաստորեն, դպրոցույմ է կոտրել քիթը, իսկ ինքը տանն ինչ-որ բան ասելու սովորություն չուներ, հատկապես, եթե խոսքը իրենց տղայական հարցերի մասին էր»,- հիշեց մայրիկը։
Մանկության տարիներին տկն Մարինեն մի անգամ է շատ բարկացել։ Մեզ հետ զրույցում էլ մի քիչ բարկացած վերհիշեց միջադեպը։ «Սպիտակ վերնաշապիկով ուղարկել էի դպրոց, տուն գալիս նկատեցի, որ մեջքին մի ամբողջ կոշիկի տեղ է տպված։ Վա՜յ, ոնց էի ջղայնացել խփողի վրա, ոնց էի վատաբանում։ Ես իրոք չէի պատկերացնում, որ իմ երեխային ինչ-որ մեկը կարող էր խփել։ Տղա է, դա բնական էր, բայց, որպես ծնող չէի պատկերացնում»,- ասաց դերասանի մայրիկը՝ հավելելով, որ որդին տեսակով հանդուրժող ու զուսպ է, բայց թե դրսում իրեն ինչպես է պահում, չի կարող ասել։
Զիրոյանը միանգամից չի որոշել դերասան դառնալ։ Նախ` խոհարարությամբ է զբաղվել։ «Փոքր տարիքում հետվիրահատական բարդություններ եղան իր մոտ, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հակացուցված էր։ Ես որոշեցի, որ իրեն տանել խոհարարական դասընթացների, սկզբում սիրով ուսումնասիրում էր այդ մասնագիտությունը, հետո երկար կանգնելու հետ կապված էլ խնդիր եղավ։ Իրեն շատ ոլորտներում է փորձել, անգամ հացի փռում է աշխատել,- պատմեց տկն Մարինեն ու ծիծաղելով հավելեց,- դա կապված էր նրա հետ, որ ինքը սկսել էր ծխել, ես էլ տեղյակ չէի։ Որպեսզի, ինձանից ծխախոտի գումար չուզի, աշխատանք է գտել։ Ինձանից գումար չէր ուզում, վաղ շրջանից արդեն ինքնուրույն էր։ Արդեն ուսանող էր, տղաներով դուրս եկան մեր տան պատշգամբ ու այդ ժամանակ հասկացա, որ ծխում է։ Առհասարակ շատ լավ կողմեր ունի՝ հիշաչար չի, ասում է մտածածն ու վերջ՝ անցավ։ Չարություն չունի։ Ընկերության մեջ շատ նվիրված է, ազնիվ, մաքուր ու անշահախնդիր»։
Մայրիկը շեշտեց, որ որդու կողքին կլիներ մասնագիտական ցանկացած ընտրության դեպքում։ «Ինձ հաճախ են կողքից ասում, թե տղադ ինչ լավ է խաղում, ինչ հաջող է ստացվում ու ես միշտ նույն ձևով եմ արձագանքում՝ ի՞նչն է խաղում։ Պատճառն այն է, որ ինքը կայնքում այդպես էլ կա՝ բռնկվող, հուզմունքով։ Դուրսը, տանը, բեմին, էկրանին՝ ինքն այնպիսին է, ինչպիսին կա։ Երբ բեմ է բարձրանում, աչքին էլ ոչ մի բան չի գալիս։ Երևի, չի փորձում խաղալ, անում է այն, ինչ այդ պահին զգում է ու ամբողջությամբ մտնում է կերպարի մեջ, դրա համար էլ ամեն ինչ շատ լավ է ստացվում»,– նեց մայրիկը։
Հիացմունքով նայելով հեռվում լուսանկարվող որդուն նա ժպիտով ու հպարտությամբ ասաց․ «Տղաս շատ լավն է, ես հպարտանում եմ իրենով՝ մեռնեմ ջանին։ Դե ինձ է քաշել,- կատակեց մայրիկն ու հավելեց,- այսքան գովում եմ, բայց չի ամուսնանում»։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Նկարահանումն իրականացվել է ASphoto factory
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից