Սոֆի Մխեյանի 35-ամյակի անակնկալները, հուզիչ պահն ու երազանքները
Տաքուկ, մտերմիկ, անսահման ջերմ, բայց առանց աղմուկի, ավելորդ ճոխությունների. այսպես է անցել Սոֆի Մխեյանի 35–ամյակի օրը, որի ընթացքում լուսանկարել սիրող երգչուհին չի հասցրել նույնիսկ մի քանի պահ ֆիքսել։ Շեշտում է` օրն այնքան ջերմ էր, որ հեռախոսը ձեռքը վերցնելու ժամանակ չի եղել։ Սա եղել է նաև տոնական երեկոյի լավագույն գրավականներից մեկը, ինչը շատ է ոգևորել հոբելյարին։
Հաճելի անակնկալներով ու հուզիչ շնորհավորանքներով լի օրվա մանրամասները Սոֆին պատմել է Tert.am Life-ին։
Սոֆիի համար տոնական տրամադրությունը սկսվել է ավելի վաղ. «Պետք է սկսեմ նախորդ օրերեց, որովհետև ապրիլի 5-ից Գյումրիում էինք, որտեղ ապրիլի 6-ին «Համի ուժի» նկարահանում ունեինք։ Ապրիլի 7–ը տոնական տրամադրությամբ անցկացրինք այնտեղ ու վերադառնալիս հայտնվեցի շատ գեղեցիկ մի վայրում` Դաշտադեմի ամրոցում, որը գտնվում է Թալինում։ Հետաքրքիր ու տոնական էմոցիաներով չհասկացա` ինչպես ապրիլյոթյան շնորհավորանքները վերածվեցին ապրիլության` ծննդյան շնորհավորանքների»։
Հոբելյարը նկատեց, որ շնորհավորանքների տարափը սկսվել է կեսգիշերից։ Նվերների, ծաղկեփնջերի, ջերմության պակաս նա չի ունեցել։ Շնորհավորանքներն ու բարեմաղթանքները շատ են եղել, սակայն համացանցային շնորհավորանքներից երկուսը Սոֆիին ավելի են տպավորել։ Բնական ու իսկական Սոֆիի մասին պատմող Նազենիի գրառումը, պայքարող ու բոլորին տիրություն անող Սոֆիի մասին Սյունե Սևադայի պատմությունը հոբելյարին հուզել են։
«Միշտ դժվարանում եմ Նազենիին հայտնել շնորհակալությունս, որովհետև ֆանտաստիկ է նկարագրում իր ասելիքը։ Քույր, ընկեր, հարազատ մարդ լինելուց բացի, նա այնպես է տիրապետում խոսքի ուժին, որ ամեն անգամ սրտանց սպասում եմ իր շնորհավորանքին։ Կարդալիս էլ ակամայից հուզվում եմ։ Շատ խորն ու ջերմ էր Սյունե Սևադայի շնորհավորանքը»,– ասաց նա ու հավելեց, որ եղել են նաև ոչ հրապարակային անձնական շնորհավորանքներ, որոնք ջերմացրել են օրը։ Երգչուհին երջանիկ է, որ տարեդարձի օրն իր կողքին են եղել բոլոր հարազատ մարդիկ, որևէ մեկին չի կորցրել, միայն համալրել է ընկերական շրջապատը։
35–ամյակը Սոֆին որոշել էր տոնել մեծ միջոցառմամբ` բոլոր ընկերների հետ, սակայն օրն անցել է ավելի մտերմիկ միջավայրում։ «Հատուկ մտածված չէր երեկույթ չկազմակերպելը, ուղղակի տրամադրությունն ու իրավիճակը բերեցին նրան, որ հասկացա` արդեն ծննդյանս օրն է, իսկ ոչինչ չեմ որոշել։ Ստիպողաբար ոչինչ չարեցի, շարժվեցի օրվա թելադրանքով։ Շատ ուրախ եմ, որ այսպես ստացվեց, որովհետև շատ խաղաղ, հանգստ, միաժամանակ, լեցուն օր ունեցա։ Երեկոյան արդեն շատ մտերիմ մարդիկ ինձ համար կազմակերպել էին փոքրիկ հավաք, որի ժամանակ ամեն ինչ շատ ազնիվ, խաղաղ, խորը, ջերմ էր։ Երջանկություն է նման մարդիկ ունենալ քո շրջապատում ու իրենց ընկերներ համարել։ Քեզ շատ ավելի պինդ ու ջերմ ես զգում, քան կարող էիր զգալ տոնախմբության դեպքում։ Չկար երաժշտություն, կային մարդիկ, որոնք հավաքվել էին ու շփվում էին իրար հետ։ Մենք հասկացանք, որ ամբողջ երեկոյի ընթացքում չենք վերցրել հեռախոս ձեռքերս։ Հաճելի է հասկանալ, որ այդքան ջերմ օր ենք ունեցել ու նույնիսկ լուսանկար չեք արել, բացառությամբ այն պահի, երբ մուրճիկով պետք է ջարդեի շոկոլադե տորթը, որտեղ անակնկալ կար»,– ոգևորությամբ պատմեց երգչուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
Հայտնի ընկերներից Սոֆիի տարեդարձին ներկա են եղել Նազենի Հովհաննիսյանը, Լուսինե Թովմասյանը, Սոնա Ռուբենյանը, Հրաչ Քեշիշյանը, Նարինե Մանուկյանը, Հրանուշ Եղոյանը։ Ավետ Բարսեղյանը սպասված հյուր էր, բայց գալ չի կարողացել։
Կանայք հաճախ վախենում են թվերից։ Սոֆին էլ աղջիկ է իր հույզերով, մտավախություններով, ոգևորություններով, նրա համար էլ 35–ն ինչ–որ պահի վախեցնող է, բայց հասկանում է` ամեն տարիք ունի իր գեղեցկությունը։ Պետք է որսալ դրականն ու վայելել պահը. «Ամեն բան հնարավոր է և ամեն ինչ սկսում է կատարվել։ Տարիներ առաջ մտածում էիր` չես մտածի տարիքի մասին, բայց գալիս է պահ, երբ սկսում ես մտածել, որովհետև հասունանում ես, իմաստնանում։ Միաժամանակ, յուրաքանչյուր տարիք ունի իր կարևորությունը։ Ես փորձում եմ չֆիքսվել տխրության վրա, քաղել դրականը, սիրում եմ իմ կյանքը, օրը, ամեն էմոցիան լցնել դրական էներգիայով»։
Երազել Սոֆին երբեք չի դադարում։ Տարեդարձի օրը, թե այլ պահի, նա մտապահում է երազանքներ ու գնում դրանց հետևից։ «Տարբեր տարիներ տարբեր նպատակներ եմ սահմանում ինձ համար, ընդ որում, ոչ միայն տարեդարձիս օրը։ Լինում են շեղումներ ոչ իմ պատճառով, իմ ցանկությամբ կամ ակամայից, բայց ես գնում եմ երազանքներիս հետևից։ Կան բաներ, որոնք կշարունակեմ անել, բաներ, որոնց կձգտեմ։ Տա Աստված, լինի այն, ինչ մտածել եմ, ես կբարձրաձայնեմ այդ մասին` անկախ նրանից փոփոխությունը կլինի անձնակա՞ն, թե՞ ստեղծագործական տիրույթում»,– եզրափակեց երգչուհին։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի