«Ես չեմ ուզում հավատալ, որ միտում է եղել»․ Միշան՝ ռուսական «Ձայնը» նախագծի մասնակցության, տպավորությունների ու նոր առաջարկների մասին
Ռուսաստանի մանկական «Ձայնը» նախագիծն ավարտվեց՝ խոսակցությունների ու քննարկումների տեսանկյունից հանգստյան օրերին թեժ պահելով համացանցային տիրույթը։
Արդյունքների մասին մարզիչներից Պելագեան լռեց, Վալերի Մելաձեն հորդորեց ստուգել քվեարկության արդյունքները, իսկ Լոբոդան, որի թիմից Միկելլա Աբրամովան դարձավ հաղթող, առավել կտրուկ արձագանքեց՝ նա այլևս չի համագործակցի «Ձայնը» նախագծի հետ։
Բուռն դրական արձագանքների արժանացան հայ երկու փոքրիկները՝ Ռոբերտ Բագրատյանն ու Միշա Գրիգորյանը, որոնք, սակայն, նախագծի սուպեր-եզրափակչում չհայտնվեցին։
Tert.am Life-ը նախագծի, նոր առաջարկների, սուպեր-եզրափակիչ չհասնելու ու թարմ տպավորությունների մասին զրուցեց Միշայի և նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ։
Միշան նախագծում հաղթելու հետ կապված ունի իր պատկերացումները՝ սա «փոքրիկ ղարաբաղցու» համար իր կարիերայում ևս մեկ փուլ է, որը հաղթահարել է և ընդամենը մի քանի օր հանգստից հետո վերադառնալու է ակտիվ աշխատանքի՝ առջևում նոր տեսահոլովակն է։
«Նախագիծը կենդանի նվագախմբի հետ աշխատելու մեծ փորձ է տվել, երաժշտական իմ պրակտիկայի ընթացքում նման ձևաչափ ունեցող ծրագրի դեռ չէի մասնակցել: Ես նախագծի շրջանակներում փորձեցի իմ գործն անել հնարավորինս լավ, ասում են, որ ստացվել է։ Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա իմ չանցնելու պատճառը, գուցե, հայերի քվեարկության պասիվությունն էր կամ ադրբեջանցիների չափազանց ակտիվությունը՝ հօգուտ ղազախ մասնակցի,- ասաց Միշան ու հավելեց,- Ես չեմ ուզում հավատալ, թե ինչ-որ միտում է եղել, քանի որ, մինչև sms քվեարկությունը, հայ մասնակիցներն առաջատարների շարքում էին, ուրեմն՝ պատճառը sms քվեարկության մեջ է»։
Նույն թեմայի վերաբերյալ Միշայի պրոդյուսերը՝ Լիրա Քոչարյանը, ասաց, որ ինքը թե՛ Միշային, թե՛ մյուս երգիչներին նախապես տրամադրում է, որ մրցույթը մի շրջան է, որից հետո, անկախ արդյունքից, արտիստները պետք է ավելի ուժեղանան։
«Ցանկացած մրցույթի՝ լինի դա բարձր մակարդակի «Եվրատեսիլը», թե «Ձայն»-ը, ընդամենը հաջորդելու է մի ուրիշ փուլ։ Նրանք էլ արդեն գիտեն, որ կարևորը կանգ չառնելն ու զարգանալն է, պարզ է, որ սրանից հետո կլինեն ուրիշ նախագծեր։ Առաջիկա ամենահստակ ծրագիրը տեսահոլովակի նկարահանումն է, նոր երգ ունենք, համերգներ կան։ Մի քանի օր Միշան կհանգստանա և նորից կսկսի աշխատել, որովհետև շատ գործեր ունենք»,- ասաց պրոդյուսերը՝ հավելելով, որ Միշան աշխատանքից երբեք չի բողոքում։
Անդրադառնալով նախագծին Միշայի մասնակցությանն ու դրա ռիսկային լինել-չլինելու մասին հարցին՝ Լիրա Քոչարյանը նշեց, որ դրսի նախագծերին մասնակցելը զարգացման առումով երգչին միայն օգուտ է բերում, բայց խնդիրն այն է, որ դրանք ծախսատար են:
«Նման նախագծերին մասնակցելը ռիսկային է միայն ֆինանսական ներդրման տեսանկյունից: Օրինակ՝ Միշայի մասնակցությունը «Արցախի ձայներ» խմբի ընդհանուր ֆինանսական բյուջեից էր, որով կարելի էր 2 տեսահոլովակ նկարել կամ նոր գործեր ունենալ Միշայի երգացանկում։ Ամեն դեպքում ես որոշել էի գնալ այս ճանապարհով, ինչի հետևանքով Միշայի համար ծրագրված տեսահոլովակն ու մի քանի այլ գործեր չարվեցին, բայց արդյունքում ունեցանք լայն արձագանք»,- շարունակեց Միշայի պրոդյուսերը:
Նախագծում Միշան բացի մեծ արձագանքից, արժանացավ նաև հանդիսատեսի համակրանք մրցանակին՝ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում «Առաջին ալիքը» նրա մասին պատմող ռեպորտաժ պատրաստեց։ Տեսանյութը համացանցում տարածվեց «փոքրիկ ղարաբաղցի» և «փոքրիկ դիվանագետ» գրառումներով։
«Քանի որ մեր խմբի անունն է «Արցախի ձայներ», մենք միշտ մեր նպատակների մեջ ունենում ենք նաև առաքելություն՝ լինելու մեր երկրի դեսպանները։ Միշան դեռ շատ փոքր տարիքից այդ օրինակների վրա է մեծացել և հասկանում է, որ ուր էլ լինենք, ինչ երկիր էլ այցելենք, ինչ համերգ էլ ունենանք, միշտ պետք է ներկայացնենք մեր երկիրը, թեկուզ դրոշը չենք կարողանում բարձրացնել, այս կերպ փորձում ենք մեր երկիրը ճանաչելի դարձնել։ Բացի դրանից, Միշան շատ է սիրում Արցախը և ուր էլ գնա՝ որոշ ժամանակ անց կարոտում է և սկսում պատմել Արցախի մասին ու բոլորին հրավիրել իր հայրենիք։ Ես միշտ փորձում եմ իր մոտ պահել այդ զգացմունքները, որովհետև, ըստ իս, դրա շնորհիվ երկիրը ճանաչվում է, Միշային էլ ընդունում են որպես այդ երկրի դեմք։ Բացի դա, Միշան արդեն ստացել է «փոքրիկ ղարաբաղցի» անունը դեռ իր առաջին տեսահոլովակից ու երգից։ Ուզենք, թե ոչ, նա դառնում է մեր երկրի դեսպանը»,- ասաց Լիրա Քոչարյանը։
Պրոդյուսերի խոսքով՝ «Ձայնի» փորձերի ժամանակ, խոսակցություններ եղել են Միշայի հետ լրացուցիչ համագործակցելու մասին։
«Առաջարկներ ու այդ թեմայի շուրջ խոսակցություններ կային, որոնք գնում էին այնպես, որ սպասենք, նախագծի ավարտից հետո կխոսենք Միշայի մասին, բայց քանի որ հաղթողի հետ կապված քննարկումների արդյունքում այս ամենը վերջում դարձավ մի ուրիշ երևույթ, դեռ կոնկրետ առաջարկներ չկան, առիթ էլ չի եղել, որ խոսոնք այդ մասին։ Ամեն դեպքում, ինձ թվում է՝ կոնկրետ մի բան կլինի, կցանկանայի, որ համերգների առաջարկներ լինեին։ Նրանք համարում են, որ Միշան արդեն պատրաստի համերգային արտիստ է և ափսոս է, որ ավելի շատ մարդիկ չտեսնեն ու չլսեն նրան։ Արցախում, Հայաստանում նրան լավ գիտեն, բայց եթե համերգային կոնկրետ առաջարկներ լինեն, ուրախ կլինենք»,-եզրափակեց պրոդյուսերը։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից