Աշոտ Ղազարյանը, Ժաննա Բուտուլյանը, Կարեն Ասլանյանը, Հարություն Մովսիսյանը, Սարգիս Գրիգորյանը և այլ հայտնի դերասաններ` Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում
Կարեն Ասլանյանը, Էմմա Մանուկյանը, Թելման Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյանը, Աշոտ Ղազարյանը, Սարգիս Գրիգորյանը, Հարություն Մովսեսյանը, Աիդա Բաբաջանյանը, Լեռնիկ Հարությունյանը, Ագնեսա Շահնազարյանը, Անի Քոչարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Ռոբերտ Հակոբյանը, Անուշկա Մարգարյանը, Եվա Բաղդասարյանը և այլք նկարահանվում են Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում։ Նախագծի առաջին մանրամասները Դիանան պատմել է Tert.am Life–ին և հայտնել, որ այն եթերում կլինի այս ամիս։
«Անհասցե ծնվածները» խորագրով հեռուստասերիալը պատմում է եռյակի մասին. երեխաների հայրն ազատամարտիկ է, զոհվել է պատերազմի դաշտում, մայրը ևս զոհվել է թուրքի գնդակից։ Երեխաները որդեգրվել են տարբեր ընտանիքների կողմից և կորցրել իրար։ Եռյակին մարմնավորում են Կարեն Ասլանյանը, Թելման Խաչատրյանը և Էմմա Մանուկյանը։
Դիանան նկատեց, որ հայտնի դերասանների կողքին հեռուստադիտողները կտեսնեն նաև նոր դեմքերի։ Հաղորդավար Թելման Խաչատրյանը սովորում է Թատերական ինստիտուտի 4–րդ կուրսում։ «Թելմանը գեղեցկադեմ տղա է, որն էկրանի հերթական սրտակերներից է լինելու։ Նա և Կարենը ընդհանուր նմանություն ունեն ու հետաքրքիր են որպես եղբայրներ,– ասաց Դիանան ու հավելեց, որ, այնուամենայնիվ, նմանության վրա հատուկ շեշտադրում չեն արել,– Ճիշտ նմանությամբ եղբայրների գտնելու խնդիր չէի դրել իմ առաջ, քանի որ երկվորյակները կամ եռյակները կարող են նման լինել, կարող են` ոչ։ Տղաներն ընդհանուր նմանություն ունեն, սակայն դա գերխնդիր չէր, եթե նման խնդիր լիներ, դերասաններից մեկը երկու կերպարն էլ կմարմնավորեր։ Դա ամենահեշտն է, որ կարելի է անել, սակայն այդպես հետաքրքիր չէր լինի»։
Պրոդյուսերը նշեց, որ նոր աշխատանք սկսելիս բարդ է դերասանական կազմի ընտրությունը, սակայն գոհ է այն կազմից, որի հետ աշխատում է։ «Ես աշխատում եմ շատ լավ դերասանների հետ, բայց և հասկանում եմ, որ հեռուստադիտողներն ուզում են տեսնել նոր դեմքերի,– ասաց նա ու հավելեց, որ կարևորում է նաև դերասանների մարդկային որակները, որպեսզի աշխատանքային ընթացքը հաճելի լինի,– երբեմն համագործակցության դադար եմ ունենում` գիտակցելով, որ հեռուստադիտողները նոր դեմքերի են ուզում տեսնել։ Օրինակ` «Առաջնորդներում» խաղում էին Ժաննա Բուտուլյանը, Կարեն Ասլանյանը, Աիդա Բաբաջանյանը, Անուշկա Մարգարյանը, «Նռան հատիկում» նրանցից որևէ մեկը չկար, այս նախագծում կրկին կլինեն։ Սա թարմություն է, որպեսզի հեռուստադիտողներն էլ չհոգնեն։ Շնորհակալ եմ այն դերասաններին, որոնք հավատարիմ են ինձ, օրինակ, Աիդա Բաբաջանյանը որևէ տեղ այդպես էլ չնկարահանվեց, ասաց` ես 2 տարի դադար կվերցնեմ և կսպասեմ քո հաջորդ նախագծին»։ Սերիալում խաղում է նաև Սարգիս Գրիգորյանը, սակայն նրա մասնակցությունը կարճ է լինելու.
Այս հեռուստասերիալում ամենաանսպասելին թերևս, Աշոտ Ղազարյանի մասնակցությունն էր։ Հումորային ժանրում հայտնի դերասանն առաջին անգամ է ներկայանալու հեռուստասերիալում։ Դիանան վստահ է` գործը հաջողելու են։ «Ամենաբարդ բանն աշխարհում մարդուն ծիծաղեցնելն է, ավելի դժվար է հային ծիծաղեցնել, քանի որ հայ հանդիսատեսն ավելի պահանջկոտ է։ Եթե մարդը կարողանում է դիմացինի դեմքին ժպիտ նկարել, կկարողանա նաև խորը դրամա խաղալ,– ասաց նա, ապա պատմեց, որ համագործակցության գաղափարը ընդհանուր զրույցի ժամանակ է ծնվել,– Մեր ընտանիքների մտերմությունը վաղեմի պատմություն ունի։ Աշոտը միշտ ասում է, որ իր աչքի առաջ եմ մեծացել։ Մեր հերթական հանդիպման ժամանակ զրուցեցինք, հասկացա, որ ինքն էլ ցանկություն ունի սերիալում խաղալու։ Զրույցի ընթացքում համատեղ ծնվեց գաղափարը։ Այդ ժամանակ դեռ «Նռան հատիկն» էր եթերում, 8-9 ամիս հետո նոր նախագծի աշխատանքները սկսեցինք ու հասկացա, որ կարող ենք համագործակցել»։
Դիանան նկատեց, որ նոր հեռուստասերիալի նախապատրաստական փուլն իրենից բավականին շատ ջանք է պահանջել։ Նրա խոսքով` նախագիծ առ նախագիծ առավել պահանջկոտ է դառնում առաջին հերթին ինքն իր հանդեպ։
«Ակնկալիքների մասին խոսել չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ այս նախագիծն առանձնացավ նրանով, որ ես սարսափելի տանջվեցի։ Պահանջներս շատացել են ինքս իմ հանդեպ, գրեթե, ոչինչ չեմ հավանում։ Առաջին 5 սերիան գրել ենք և նետել աղբարկղը, ես ու իմ սցենարիստ Թամարան նույնիսկ բախումներ ենք ունեցել այդ առումով, որովհետև ես ոչինչ չէի հավանում։ Բարդ է անընդհատ ստեղծել նորը` չունենալով ընդմիջում։ Պատմությունը ես եմ հորինում` սկսած գաղափարից, լուծումներից, անցումներից մինչև հերոսների անուններն ու սերիալի գլխագիրը։ Ես 12 տարի է`այս ոլորտում եմ, գրում եմ ինչ–որ բան ու հասկանում, որ արդեն արել եմ,– ասաց նա ու շեշտեց, որ սերիալային գործունեություն ծավալելը բավականին ծանր աշխատանք է, թեև կողքից դա կարող է չզգացվել։ –Կան դերասաններ, որոնք երբևէ չեն խաղացել սերիալներում, դրա հնարավորություն էլ չեն ունեցել, բայց միշտ ամպագոռգոռ խոսում են, թե դա ինչ է։ Միշտ ասել եմ` 1 օր լինեն նկարահանման հրապարակում, կհասկանան, թե ինչ է նշանակում սերիալ նկարել և օրական 30 էջ գրել։ Ընդ որում` այդ 30 էջը պիտի լինի շատ հետաքրքիր»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Շոուբիզնես 13:56 • 11/04 «Հանգստացեք և ապրեք միայն ձեր կյանքով». Անահիտ Սիմոնյանը՝ իր նկարով WhatsApp-ի էջ բացողներին Երգչուհին զգուշացնել է իր ծանոթներին, մասնագետներին և բոլոր ընկերներին, որ նա արդեն երկար տարիներ է նույն հեռախոսահամարն է օգտագործում, չի ունեցել ուրիշ հեռախոսահամարներ և երբեք չի ունենա:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից