Տեսանյութ Լիլուի և Արմենչիկի զուգերգի տեսահոլվակի նկարահանման հրապարակից
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Լիլուն և Արմենչիկը առաջիկայում հանդիսատեսին կներկայանան զուգերգով։ Այս մասին նրանք հայտնել են երգի տեսահոլովակի նկարահանման հրապարակից արված տեսանյութով։ Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է։
Լիլուն նշել է, որ զուգերգը, որի մասին այս օրերին խոսում էր սոցիալական ցանցերի իր էջերում Արմենչիկի հետ է։ «Զուգերգն իմ շատ սիրելի գործընկեր Արմենչիկի հետ է, ով սիրով համաձայնեց երգել ինձ հետ»,– տեսանյութում ասում է Լիլուն, երգիչն էլ հավելում է. «Լիլուն առաջարկեց երգել այս երգը, համաձայնեցի, որովհետև շատ լավ երգ է, Լիլուն էլ շատ լավ մարդ է ու լավ երգչուհի։ Կարծում եմ` բոլորիդ կողմից սիրվելու է այս երգը»։
Ի դեպ, տեսանյութում Լիլուն Արմենչիկին ներկայացնում է Արմեն, ի պատասխան` երգիչը խնդրում է չփոխել իր անվան հայտնի տարբերակը։
Посмотреть эту публикацию в Instagram







