«Պլաստիկ վիրահատություններ դեռ չեմ արել». «Հայաստանի գեղեցկուհի» դարձած Հայկուհի Մաթևոսյանի իրական հասակը, քաշն ու չափսերը
«Հայաստանի գեղեցկուհի» մրցույթի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Մրցույթի հաղթող ճանաչված Հայկուհի Մաթևոսյանը հարցազրույց է տվել Tert.am Life–ին ու պատմել ինչպես հաղթանակի և զգացողությունների, այնպես էլ իր հասցեին հնչած քննադատությունների, պլաստիկ վիրահատությունների և մոդելային կարիերայի մասին։
«Համոզված էի, որ կլինեմ լավագույն հնգյակում, բայց ինձ համար անսպասելի էր հաղթանակը։ Կարծում եմ` յուրաքանչյուր մասնակից մրցույթի մասնակցում է հենց հաղթելու համար։ Ես ուզում էի հաղթել, բայց մտածում էի, որ ինչ–որ մրցանակային տեղ կզբաղեցնեմ։ Երևի, բոլորը հասկացան, թե որքան հուզված էի։ Հետնաբեմում էլ արցունքներս չէի կարողանում թաքցնել։ Լացելու պատճառ չունեի, բայց արցունքներս ինքնըստինքյան հոսում էին։ Այդ պահի զգացողություններս արտահայտել չեմ կարող։ Շնորհակալ եմ ժյուրիի անդամներին ինձ ընտրելու համար»,– ասաց Հայկուհին։
19–ամյա աղջիկը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի է, ասում է` իր գերնպատակն ապագայում լավ իրավաբան դառնալն է։ «Ինչ վերաբերում է մոդելային կարիերային, Հայաստանում մոդելինգն այն կետում չէ, որ ես ձգտեմ հասնել բարձունքների։ Կան ինչ–որ բաներ, որոնք պետք է անեմ, որովհետև կրում եմ «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսը։ Կփորձեմ ամեն ինչ պրոֆեսիոնալ անել,– ասաց Հայկուհին ու հավելեց, որ, որպես մոդել, ունի իր սահմանափակումները,– Ես ունեմ տաբուներ, որոնք չեմ անցնի։ Ինձ չեք տեսնի կիսամերկ ֆոտոշարքերում»։
Հայկուհու խոսքով` այդ սահմանափակումներն ինքն է դրել իր առջև. «Այնպիսի մարդ եմ, որ չեմ թողնի ընտանիքիս անդամները զգուշացնեն այդ մասին։ Ես գիտեմ իմ լավն ու վատը և չեմ օգտվի այն ազատությունից, որն ինձ տրված է։ Ամեն ինչ պետք է անեմ էսթետիկ և աչքին հաճելի։ Չպետք է մոռանալ, որ մենք ապրում ենք Հայաստանում և ամեն ինչ պետք է արվի չափի մեջ։ Ի վերջո, մենք հայ ենք, մոդելինգն էլ Հայաստանում այնքան զարգացած չէ, որ մեզ նման բաներ թույլ տանք»։
«Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսի համար պայքարած Հայկուհին վստահեցնում է արտաքին տեսքն իրեն, երբեմն, խանգարում է։ «Չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում։ Դա ինձ դուր չի գալիս։ Մի հայացքն էլ ինձ հաճելի չէ, անգամ, լավ հայացքը։ Կարծես, արդեն հոգնած լինեմ այդ ամենից։ Դա դպրոցական տարիներից է գալիս։ Ես բարձրահասակ եմ, արտահայտված դիմագծեր ունեմ և միշտ ուշադրության կենտրում եմ եղել,– ասաց նա, միաժամանակ, շեշտեց, որ գեղեցկությունն իր համար միայն արտաքին տվյալներ չէ,– Ինձ համար գեղեցկությունն առաջին հերթին հոգունն է։ Գուցե, աղջիկը լինի շատ գեղեցիկ, բայց շփվելիս հասկանաս, որ արտաքինը զուր էր»։
Խոսելով իր ներքին գեղեցկության մասին` տիտղոսակիրն ասաց. «Ես շատ մարդկային ու ազնիվ եմ, ինձ ճանաչողները գիտեն։ Կողքից լինում են կարծիքներ, որ ես գոռոզ եմ, չեմ շփվում մարդկանց հետ, բայց նման բան չկա։ Ես գոռոզ չեմ և չեմ հասկանում գոռոզություն ասվածը։ Ես հպարտ եմ, ինչը մարդիկ շփոթում են գոռոզության հետ»։
Մրցույթից հետո բուռն քննարկվում են Հայկուհու արտաքին տվյալները։ Իր իսկ խոսքով` դպրոցական տարիներից արտաքնապես աչքի ընկած աղջկա հասակը 1.77 սմ է, քաշը` 57-58 կգ։ Ասում է` այս օրերին այնքան սթրես է տարել, որ ավելի է նիհարել։ Գեղեցկուհու տիտղոսակիրն ասաց, որ կազմվածքը պահելու համար հատուկ միջոցների չի դիմում. «Կազմվածքիս հատուկ չեմ հետևել։ Իմ կազմվածքը միշտ այսպիսին է եղել։ Ինձ մոտ հստակ 90/60/90 չափանիշներն են, բայց դա ինձ համար էական չէ։ Ես սա չեմ ասում ինչ–որ մեկին ինչ–որ բան ապացուցելու համար։ Ասում եմ այն, ինչ կա։ Ֆիթնեսի չեմ գնացել, սակայն մրցույթին մասնակցելու ընթացքում մի քանի շաբաթ մարզվեցի։ Հիմա մարմինս ավելի է դուր գալիս ինձ ու մտածում եմ, որ պետք է շարունակել»։
«Քիթը մեծ է», «շրթունքները լցրած են», «լինզաներով է» «արհեստական գեղեցկություն ունի». Հայկուհին կարդում է մեկնաբանություններն ու սրտնեղում։ Հարցազրույցի ժամանակ անդրադարձավ բոլոր քննարկումներին։
«Մրցույթի ժամանակ սխալ տեղ էի կանգնել, լույսի խնդրի պատճառով քիթս երկար էր երևում։ Մի նկար էլ կար, քիթս ֆոտոշոփով երկարացրած գցել էին համացանց ու գրում էին` ինչ մեծ քիթ է։ Այնքան էժան մեկնաբանություններ եմ կարդում,– ասաց նա, ապա անդրադարձավ շուրթերին,– Իմ շուրթերը բնական են։ Եթե որևէ միջամտություն արված լիներ, կասեի, որովհետև դրանում վատ բան չեմ տեսնում։ Այնքան գրեցին` շուրթերը մեծացրած է, ջղայնացած ասացի`եթե որևէ հաղորդման հրավիրեն, եղբորս հետ եմ գնալու, իր շուրթերն էլ են ևս շատ մեծ։ Այդպես կապացուցեմ, որ իմ շուրթերին միջամտություն չկա»։
Ինչ վերաբերում է լինզաներին` Հայկուհին խոստովանեց, որ, այո, մրցույթի ժամանակ լինզաներով է եղել. «Իմ աչքերը բաց շագանակագույն են` դեպի կանաչ, մրցույթի ժամանակ կանաչ լինզաներով էի»։
Մոդելը վստահեցնում է` պլաստիկ որևէ միջամտության չի դիմել։ «Արտաքին որևէ միջամտություն դեռ չեմ արել։ Ասում եմ դեռ, որովհետև երբեք չգիտես, թե ապագայում ինչ կլինի։ Գուցե, հիմա ասեմ` բացառում եմ, 5 տարի հետո ինչ–որ փոփոխություն անեմ։ Հիմա կարծում եմ` միջամտության կարիք էլ չկա։ Ես 16 տարեկանում քթիս միջնապատն եմ վիրահատել։ Այդ տարիքում պլաստիկ վիրահատություն անել չի կարելի։ Եթե պլաստիկ վիրահատություն արած լինեի, հաստատ այսպիսի մեկնաբանություններ չէին լինի։ Թեև փոփոխություն անելու ցանկություն էլ չունեմ»,– ասաց նա։
Որպես վերջաբան` Հայկուհին դիմեց իր մասին ակտիվ մեկնաբանություն գրողներին. «Ինձ հանգիստ թողեք։ Հասկացեք, որ ես էլ եմ մարդ, ես էլ եմ սրտնեղում, որ մարդիկ կարող են ինձ վիրավորել։ Ես դեմ չեմ առողջ քննադատությանը, ընդունում եմ և՛ բացասական, և՛ դրական կարծիքները, բայց կա չափ, որը պետք չէ անցնել։ Հեռախոսը ձեռքին կամ համակարգչի էկրանի առաջ ազատ մարդիկ նստել են ու փնովում են մի աղջկա` չմտածելով, որ կարող են նրան լուրջ հոգեբանական սթրեսի ենթարկել»։
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի