Երեկ Աշոտ Ղազարյանի 70-ամյակն էր. դերասանի տարեդարձի խնջույքը Երևանում, հայտնի հյուրերն ու տպավորիչ պատմությունները
«Մեր քաղաքի գույնն ու ուրախությունը», «Մեր կյանքի ուրախությունը», «Մեր Աշոտը բարձր ա ու բոլորից քաղցր ա». այս ու բազմաթիվ այլ խոստովանություններով, մաղթանքներով ողողված պաստառն առաջինը մեզ «դիմավորեց» ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի 70-ամյակի առթիվ կազմակերպված խնջույքին։
Դերասանի համար այս տարին հոբելյանական է։ 70–ամյակի առթիվ նա նախ համերգ ունեցավ Կրեմլի լեփ–լեցուն դահլիճում, իսկ երեկ` բուն տարեդարձի օրը, խնջույք էր կազմակերպել Երևանում։ Հետաքրքիր զուգադիպությամբ հենց մայիսի 15–ին է ծնվել նաև դերասանի անվանակից թոռնիկը` Աշոտ Ղազարյան կրտսերը, որը երեկ տոնում էր 4–ամյակը։ Այնպես որ, պատահական չէր տոնական երկու տորթի առկայությունը։
Tert.am Life–ը ներկա է եղել խնջույքին ու ներկայացնում է ամենահետաքրքիր դրվագներն ու ընկերների պատմություններն Աշոտ Ղազարյանի մասին։ Տարիներ շարունակ Աշոտ Ղազարյանի կողքին է եղել և ամեն հարցում աջակցել է կինը` տկն Մելանյան, որը երեկ էլ հետևում էր, որ ամեն ինչ լավ լինի ու ամուսինն անմոռանալի օր ունենա։
Թոռները` Անահիտ և Բորիս Ադամյանները, որոնք վերջերս փայլուն ելույթ ունեցան ռուսական «Лучше всех!» նախագծում ևս երեկ Երևանում էին։ Նրանք էլ ոգևորված են պապով։ Անահիտն ասում է` հենց նա է նպաստել, որ իրենք կողմնորոշվեն այս ոլորտում։ Պապը միշտ իրենց օգնում է իր խորհուրդներով, իսկ ամենակարևոր բանը, որ սովորեցրել է իրենց, չմեծամտանալն է, անվանի դերասանը լավ գիտի` ժողովուրդը չի սիրում գոռոզներին։
Առաջին հերթին, իհարկե, ուշադրության կենտրոնում դերասանի տարիքն է։ Տեսակով կենսուրախ ու եռանդուն դերասանն արտաքնապես էլ է ավելի երիտասարդ երևում։ Քչերն են պատկերացնում, որ նա 70 տարեկան է։ Ինքն էլ իրեն մեծ չի ընկալում։
Ասում է, երբ աշխատանքային հագեցած գրաֆիկի ընթացքում հարցնում են` հո չի հոգնել, կատակում է` «ես հո ջահել չեմ, որ հոգնեմ»։ Դերասանի ուժն ու ոգևորությունը տեղում են։ Այս տարի ոչ միայն հոբելյանական համերգներ կունենա, այլև դեբյուտ ունի` առաջին անգամ նկարահանվում է հեռուստասերիալում։ Նկարահանման հրապարակի հանդեպ կարոտին ու ոգևորությամբ նոր աշխատանքի անցնելուն Tert.am Life–ը դեռ կանդրադառնա, իսկ առայժմ կներկայացնենք նրա 70-ամյակի երեկույթն ու ընկերների պատմությունները։
Աշոտ Ղազարյանի տարիքն անակնկալի է բերել նույնիսկ վաղեմի ընկերոջը` երգչուհի Նունե Եսայանին։ Ասում է, երբ դերասան իրեն առաջարկեց մասնակցել իր հոբելյանական համերգին ու ասաց, որ 70 տարեկան է դառնում, ուզում էր անջատել հեռախոսը, տարիքն անհավատալի էր. «Ասացի, որ սիրով կմասնակցեմ, բայց երբ տարիքն իմացա, մտածեցի` կատակում է։ Նրա հետ ընկերներ ենք և երբեք չի եղել զգացողություն, որ մեզնից մեծ է, մտածում էի` հիսուն տարեկանի սահմաններում պետք է լինի»։
Նունե Եսայանը դժվարացավ մտաբերել, թե երբ ու ինչպես են ծանոթացել, բայց շեշտեց, որ իրենց ընկերությունը 20 և ավելի տարվա պատմություն ունի։ Երգչուհու խոսքով` Աշոտ Ղազարյանի հետ կապված բոլոր դրվագներն էլ հետաքրքիր են, բայց ինքը կարող է նրա մասին անսպասելի բացահայտում անել։ «Որքան էլ զարմանալի է, Աշոտին կբնորոշեմ որպես ամաչկոտ, զուսպ, համեստ մարդու։ Թվում է` նա շատ բաց պետք է լինի, բայց իրականում շատ նուրբ մարդ է,– նկատեց երգչուհին ու առողջություն մաղթեց ընկերոջը,– մեր պարգևն է, որ նա բեմում լինի և ոչ մի խանգարող հանգամանք չլինի իր ստեղծագործելուն»։
Դերասանուհի Լալա Մնացականյանն ու ամուսինը` նկարիչ Աշոտ Համբարձումյանը, մաղթանքների համար նախատեսված պոստերին գրել էին, որ դերասանի 100–ամյակին էլ են ներկա լինելու։ Դերասանուհին շեշտեց, որ Աշոտ Ղազարյանն իր հուսալի ընկերներից մեկն է. «Նա իմ այն ընկերներից է, որի դեպքում վստահ եմ` երբեք որևէ հարցում մերժում չեմ ստանա»։
Դերասանի հետ կապված ամենատպավորիչ դրվագը Լալա Մնացականյանի համար նրա ծանոթությունն է իր դստեր հետ. ««Մեր բակ 1»–ն էինք նկարահանում, աղջիկս` Մանեն, դեռ փոքր էր, ինձ հետ եկել էր նկարահանման հրապարակ, տեսավ Աշոտին, ասաց` վա՜յ, Աշոտ Ղազարյանն է, մեկ էլ լռեց, հետո ասաց` բայց ինչո՞ւ է տխուր, ինքը պետք է միշտ ուրախ լինի։ Այդ պահին Աշոտը կենտրոնացած դեմքով տեքստ էր կարդում։ Մոտեցա, ասացի` Աշոտ ջան, ցավդ տանեմ, դու պետք է ուրախ դեմքով նստես, որովհետև մարդիկ քեզ որպես ուրախ Աշոտ Ղազարյանի գիտեն, հատկապես, աղջիկս շատ է ուզում քեզ ուրախ տեսնել։ Մեկ էլ Աշոտը սկսեց տեքստը ծիծաղելով կարդալ։ Վերջում աղջիկս ասաց` իր տխրության մեջ էլ ուրախություն կա»։
Հրանտ Թոխատյանն էլ շեշտեց` Աշոտ Ղազարյանի հետ բոլոր պատմությունները հետաքրքիր են, բայց պետք է առանձնացնել նրա մարդկային տեսակը։ «Աշոտն իմ տեսած ամենաբարի մարդկանցից մեկն է, ամենահասնողը։ Եթե անգամ իրեն չասես, որ քեզ ինչ–որ բան է պատահել, չգիտես ինչպես, զգում է ու անմիջապես հայտնվում է կողքիդ,– ասաց դերասանն ու հավելեց, որ ընկերոջից շատ բան է սովորել,– Աշոտից սովորել եմ, թե ինչպես լինել լավ պապիկ, ինչպես սիրել աշխատանքն ու ինչ պատասխանատվությամբ մոտենալ արածդ գործին` անկախ դրա մեծությունից, դժվարությունից կամ հեշտությունից։ Պետք է հետևել Աշոտին բեմելից առաջ, զարմանալի պրոցես է, դա էլ է մի ներկայացում ոչ միայն լարվածության, այլև հանդիսատեսի առաջ ունեցած պատասխանատվության առումով։ Դա շատ կարևոր բան է, որը, ցավոք, ոչ բոլորիս մոտ է պահպանվել։ Պրոֆեսիոնալ տեսանկյունից նա մեր ամենահին դերասաններից է, ցավոք, իրենից ավելի հները մեզ հետ չեն։ Աշոտի` իր ասպարեզում ունեցած վարպետության վրա շատ մարդիկ են դաստիարակվել, նույնիսկ, փորձել են իր արածը «հղկել» ու «իրենցով անել»։ Կարծում եմ` Աշոտ Ղազարյանն իր տեսակի մեջ ավելի շատ պետք է գնահատված լինի»։
Դերասանից հետաքրքրվեցինք, թե զբաղվածության մեջ հիմա որքանով են հասցնում շփվել իրար հետ։ Բացի ընկերությունից այստեղ մեծ ներդրում ունի հյուրասեր տկն Մելանյան, որը, ինչպես պարզվեց, լավ խոհարար է. «Մելանյան պատրաստում է աշխարհի ամենահամեղ դոլման, իրենց հետ պետք է միշտ շփվել, ինչը փորձում եմ անել»։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ