«Անհայտ բաժանորդ»․ նոր ֆիլմ` Նազենի Հովհաննիսյանի և Խորեն Լևոնյանի մասնակցությամբ

18:17 • 17.05.19

Սեպտեմբերին հայ կինոսերները կարող են գնահատել Արշո Հարությունյանի  նոր «Անհայտ Բաժանորդ» ֆիլմը։ Tert.am Life-ի հետ զրույցում Արշո Հարությունյանն ասաց, որ ֆիլմի փակագծերը բացել առայժմ չի կարող, սակայն հավատացնում է՝ հանդիսատեսին շատ լավ գեղարվեստական ֆիլմ է սպասվում։

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու դերասան Խորեն Լևոնյանը, որոնք տարիներ առաջ միասին ներկայանալու առիթներ ունեցել են։ Ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմի գլխավոր դերերում միայն նրանք չեն։

«Եվ ոչ միայն նրանք են գլխավոր դերերում։ Անակնկալներ դեռ սպասվում են։ Ամբողջ թիմը մարտական տրամադրված պատրաստվում է սեպտեմբերին հանդիսատեսի դատին ներկայացնել լավ նախագիծ։ Մյուս մանրամասները կպատմեմ գործընթացը սկսելուց հետո»,– ասաց նա։