«Եթե ամուսինս մի քիչ փափուկ մարդ լիներ, 5 երեխա չէինք ունենա, բայց հիմա իրեն շնորհակալ եմ». Գոհար Հարությունյանը` ընտանիքի, դժվարությունների ու ամուսնու հետ հարաբերությունների մասին
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր Գոհար Հարությունյանը նաև բազմազավակ մայրիկ է։ Գոհարը կատակում է` երեխաները դեռ հինգն են, բայց միայն կատակում է։ Ամուսնու հետ պայմանավորվել է սահմանափակվել 5 երեխայով և վայելել նրանց մեծացնելու ընթացքը։
Օրերս Tert.am Life-ը հյուրընկալվել է նրանց տանն ու լուսանկարել բազմանդամ ընտանիքի անդամներին, իհարկե, բոլորին մի լուսանկարում հավաքելը հեշտ չէր, բայց ստացվեց:) Գոհարի հետ զրուցելենք նաև ընտանեկան կյանքի, 5 երեխայի խնամքի, ամուսնու և երեխաների հետ հարաբերությունների մասին։
5 երեխայի խնամքը բարդ և պատասխանատու գործ է, սակայն մայրիկը հաճույքով է իրականացնում այս պարտականությունը։ Ունենում է հոգնածության պահեր, սակայն ասում է, երբ նայում է երեխաներին, ամեն ինչ մոռանում է։
«Բարդ է, բայց երբ ամեն օրվա վերջում հասկանում եմ, թե որքան գործ եմ արել, ուրախանում եմ։ Մարդը որքան բազմազբաղ է լինում, այնքան ավելի պատասխանատու և պարտաճանաչ է, կարողանում է իր օրն ու ժամանակն ավելի ճիշտ դասավորել»,– վստահ է Գոհարը։ Իհարկե, լինում են նաև թերություններ, Գոհարը ծիծաղելով մտաբերեց երեխային մանկապարտեզում մոռանալը, բայց և նկատեց, որ իդեալական ոչինչ չի լինում։
5 երեխայի խնամքով զբաղվելու համար Գոհարն ունի օգնականներ` 2 դայակ, պատրաստվում են երրորդին էլ վարձել, քանի որ 1.5 տարեկան զույգ երեխաները մեծ ուշադրություն են պահանջում։ Օգնականների հարցում Գոհարի բախտը բերել է։ Ասում է` Հայաստանում հեշտ է գտնել նվիրված դայակների։
«Պատրաստվում ենք երրորդի օգնությանն էլ դիմել, քանի որ աշխատանքը բարդացել է, երեխաների անվտանգության հարցն է։ Իրենց օգնությունը մեծ է։ Իմ ժամանակը չի ծախսվում տնային գործերի վրա, ավելի շատ կենտրոնանում եմ երեխաներիս սիրելու, խնամելու, իմ աշխատանքի վրա։ Հիմնականում երեկոյան ժամերին ենք իրար հետ լինում։ Պետք է հասցնեմ բոլորի հետ ժամանակ անցկացնել՝ հավասարաչափ գրկեմ, սիրեմ, որպեսզի ոչ ոք չսրտնեղի»,– պատմեց նա։
Գոհարի ավագ աղջիկները՝ Մելինեն և Բիայնան 11 և 10 տարեկան են, որդին՝ Մենուան, 6 տարեկան է, փոքրիկները՝ Սոֆենան և Արգիշտին, 1,5։ Ըստ էության` երեխաները տարիքային 3 խմբի են բաժանվում, ամեն մեկի խնդիրներն ու մոտեցումը յուրովի են. «Մեծ աղջիկներս ինձ հետ են կապված, իրենք շատ բաց են ինձ հետ, ինչը հեշտացնում է իմ գործը։ Ես կարիք չունեմ պեղել իրենց խնդիրները, իրենք ինձ հետ խոսում են դրանց մասին։ Մենուան շատ կապված է պապայի հետ, հատկապես, հղիությանս ընթացքում հայրը շատ էր խնամում իրեն, շատը մտերմացան։ Ես շատ ուրախ եմ իրենց միջև ձևավորված ընկերության համար։ Փոքրիկներիս հետ դեռ խաղում ենք»։
Գոհարի խոսքով` ինքն ընկերական է շփվում երեխաների հետ, սակայն չի մոռանում, որ, երբեմն, պետք է խիստ լինել։ «Ե՛վ ընկերական եմ, և՛ խիստ, քանի որ մեր հայրիկը խիստ չէ, այդ դերն ինձ վրա է դրված։ Ժամանակ առ ժամանակ պետք է խիստ լինես երեխայի հետ։ Շատ պահանջկոտ եմ հատկապես իրենց հարաբերությունների, մաքրության հարցում։ Միաժամանակ չեմ մոռանում, որ պետք է հանդուրժողական ու ջերմ լինել երեխաների հետ»,– ընդգծեց Գեղեցկուհու տիտղոսակիրը։
Գոհարը փորձում է այնպես անել, որ աղջիկները «թիթիզ» չմեծանան, ուշադիր է, օրինակ, նրանց դպրոցական ու առօրյա հագուստի ընտրության հարցում։ Թեև նրանք մասնակցում են մանկական ցուցադրությունների, ըստ Գոհարի, իրական կյանքում չպետք է «ձևավոր» լինեն։ 10–ամյա Բիայնան սիրում է նորաձևություն, Մելինեն նույնքան հետաքրքրված չէ այս ոլորտով։
«Ցուցադրությունների մասնակցելը չի ենթադրում, որ իրենք կանքում պետք է դերի մեջ լինեն։ Ես կարևորում եմ, որ իրենց մեջ ճաշակ ձևավորվի։ Մանկուց պետք է երեխային սովորեցնեն, որ համեստն էլ գեղեցիկ։ Օրինակ, ծննդյան խնջույքի գնալիս թույլ չեմ տալիս շատ ճոխ հագնվել, որպեսզի չկաշկանդեն հոբելյարին։ Ասում եմ, որ իրենց ծնունդներին կարող են շատ սիրուն լինել, բայց ուրիշի ծննդին պետք է համեստ տեսք ունենան,– նշեց նա ու հավելեց, որ աղջիկների մոտ սկսվում է դեռահասության շրջանը, սակայն ինքը հանգիստ է,– Դեռ չեն եղել այնպիսի դեպքեր, որ անհանգստանամ։ Մեր զրույցների ժամանակ ուրախանում եմ իրենց վերլուծություններից, մեկնաբանություններից, թե ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Հաճախ խորհուրդ տալու կարիք չեմ ունենում, հասկանում եմ, որ ճիշտ ուղու վրա են»։
Գոհարը նկատեց, որ արտաքնապես Բիայնան է ավելի նման իրեն, բնավորությամբ` Մելինեն։ «Մելինեն ինձ պես պարտաճանաչ, աշխատասեր է։ Բիայնան ամուսնուս է նման տեսակով։ Նրանք շատ ավելի թեթև են նայում ամեն ինչին։ Չնայած, իրենք շատ ավելի ճիշտ են, ավելի լավ են ապրում, քան ես ու Մելինեն»,– ծիծաղելով ասաց Գոհարը։
Գոհարի ընտանիքը բնակվում է Վահագնի թաղամասում գտնվող երկհարկանի առանձնատանը։ Որպես տանտիկին ևս Գեղեցկուհու տիտղոսակրի աշխատանքը բարդ է, սակայն փորձում է ամեն ինչ անել` լավ տանտիկին լինելու համար. «Ես սիրում եմ փոքր տարածքներ, բնույթով մինիմալիստ եմ, բայց ամուսինս նախընտրեց, որ առանձնատանն ապրենք։ Մեծ տան գործն ավելի շատ է, բայց կարծես ամեն ինչ լավ է։ Հիմնականում սիրում ենք բոլորս մի փոքր տարածքում լինել։ Ես սիրում եմ, որ երեխաներն իրար հետ են լինում, ոչ թե առանձին սենյակներում` ամեն մեկն իր համար։ Կարծում եմ` երեխաները պետք է կենցաղ կիսեն, որպեսզի ավելի մոտ լինեն իրար հետ»։
Տան ներքնահարկում նրանք գեղեցիկ կահավորված մառան ունեն։ Ամուսինները սիրում են գինի խմել, մառան ունենալու գաղափարն ամուսնունն է եղել, բայց Գոհարն էլ օգտվում է հարմարավետ ու «թաքուն» անկյունից։ Նա խոստովանեց, որ շատ հոգնած լինելու դեպքում, երբեմն, փախչում է այստեղ, որպեսզի առանձնանա, մի փոքր հանգստանա, գիրք կարդա։
Հաճախ կարելի է հանդիպել գնահատականի, որ երեխաների ծննդից հետո ամուսինների հարաբերությունները փոխվում են։ Գոհարը նկատեց, որ իրենց հարաբերությունները միայն ավելի են ամրացել։ «Մեր երեխաներն ամրացրել են մեր կապը։ Առաջ ապագայի ծրագրեր ունեինք, իսկ հիմա այդ ամենը ստեղծել ենք միասին։ Մենք ի սկզբանե ուզում էինք շատ երեխաներ ունենալ։ Շատ ուրախ եմ, որ ոչ մի խոչընդոտ չխանգարեց մեզ։ Երբեմն, ասում եմ` 5 երեխա և ինքս էլ չեմ հավատում այդ իրականությանը։ Դա մեծ ձեռքբերում էր, մեծ աշխատանք, որին հասել ենք դժվարություններ հաղթահարելու միջոցով։ Մենք նույն հետաքրքրություններն ունենք ու չենք փոշմանել, որ իրար ենք ընտրել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է երեխանների ծննդից հետո ամուսնու` ուշադրության պակաս զգալուն, Գոհարը նկատեց, որ իրենք էլ են ունեցել նման փուլեր, սակայն նման պարագայում կինը պետք է խելացի լինի. «Եղել են դեպքեր, երբ նա ավելի շատ ուշադրություն է պահանջել, մի քիչ խանդով է վերաբերել, բայց ես փորձել եմ այնպես անել, որ ամուսինս չզգա այդ բացը։ Դա գալիս է կնոջ ուշադրությունից։ Պետք է գիտակցել, որ կարող է խնդիր առաջանալ և կանխարգելել դա, որովհետև տղամարդն էլ է երեխա և ուշադրության կարիք ունի»։ Գեղեցկուհու տիտղոսակիրը նշեց, որ վեճերի ժամանակ ինքն ավելի զիջող է, քանի որ եկեղեցում ասել է` հնազանդ եմ։
Նրա խոսքով` առ այսօր իրենց վեճերը լինում են երեխա ունենալու համար։ Ժամանակին երկուսն էլ ուզում էին բազմազավակ ծնողներ դառնալու, սակայն մայրիկ դառնալուց և բոլոր բարդությունները հասկանալուց հետո Գոհարը որոշել էր կանգ առնել, ամուսինը` ոչ։
«Երկուսս էլ կողմ էինք բազմանդամ ընտանիք ունենալու գաղափարին, բայց ես չէի պատկերացնում բարությունները։ Երբ քույրիկներս, ընկերուհիներս երեխաներ էին ունենում, ես ԱՄՆ–ում էի ու չէի առնչվել խնամքի բարդությանը։ Երբ առաջին անգամ ընկերուհիս ասաց, որ բարդ է, երբ, օրինակ, երեխաները հիվանդանում են, մտածեցի` ինչ անենք, կհիվանդանա, կլավանա, չէի պատկերացնում, որ դա այդքան բարդ պրոցես է։ Երրորդ երեխայից հետո ես ուժասպառ էի եղել և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Եթե ամուսինս մի քիչ փափուկ մարդ լիներ, ասեր` լավ, ոչինչ, մենք հաստատ 5 երեխա չէինք ունենա։ Սակայն հիմա նայում եմ զույգ երեխաներիս ու մտածում` ինչպես կարող էին իրենք չլինել։ Ամուսինս միշտ ասում էր` հետո ինձ շնորհակալ կլինես, ու այդպես էլ եղավ։ Այնուամենայնիվ, զույգերի ծննդից հետո պայմանավորվեցինք, որ կսահմանափակվենք 5 երեխայով, հիմա արդեն իրենց կվայելենք, կմեծացնենք, ուշադրություն կտանք։ Բնականաբար, այս ընթացքում ունեցել ենք քաոսային օրեր, երբ չենք քնել, չենք հասցրել խնամքի հետ կապված բոլոր հարցերը։ Հիմա ուզում ենք խաղաղ ապրել ու իրենց վայելել»,– պատմեց նա։
Զույգ երեխաների ծննդից հետո հետծննդաբերական սթրեսը Գոհարը չի էլ զգացել։ Գեղեցկուհու տիտղոսակիրն այժմ ինքն է գեղեցկության մրցույթ կազմակերպում։ Ասում է` աշխատանքը ծավալուն է, բայց ամեն բան անում է, որպեսզի աշխատանքը չտուժի։ «Շատ լավ էր, որ այդ փուլում աշխատում էի։ Ես 10 տարի տանն եմ եղել, խնամել եմ երեխաներին։ Որքան էլ օգնող եմ ունեցել, երեխաների անմիջական խնամքն ինձ վրա է եղել։ Աշխատանքս որքան էլ ծանրաբեռնված ու անշնորհակալ է, ինձ նոր շունչ տվեց։ Չեմ զգացել` հղիությանս ամբողջ ընթացքն ինչպես է անցել։ Առ այսօր ոգևորությունս կա, երեխաներս էլ հպարտանում են ինձնով, ինչից ոգևորվում եմ։ Իհարկե, զույգերի խնամքով չեմ զբաղվել այնքան, որքան մյուսների դեպքում, բայց հակ եղած դեպքում առաջնային տեղում երեխաներս են։ Իհարկե, եթե խնդիր լիներ, իմ անմիջական հսկողության տակ կլինեին, բայց հանգիստ ու հեշտ են մեծանում։ Իրենք շատ հանգիստ երեխաներ են»,– եզրափակեց բազմազավակ մայրիկը։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:15 • 03/05 «Ի զարմանս ինձ, Ալիկի կերպարի մասին վատ մեկնաբանություններ չկային». Հայկ Դարբինյանը՝ «Սիրելի Սահմի»-ի, նոր նախագծերի և «Հատուկ դասարան»-ի անձնակազմի մասին Հայկը նշում է, որ նոր գաղափարներ կան, բայց դեռ չի ուզում խոսել դրանց մասին, բայց նշում է որ եթե նոր կերպարի առաջարկի լինի, կուզի, որ կերպարը լինի Ալիկի հակապատկերը:
-
Շոուբիզնես 20:12 • 06/05 Էվելինա Շահիրյանը և Հովհաննես Ղազարյանը սպասում են առաջնեկին (տեսանյութ) Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն այս շրջանում հանգտի են մեկնել Վրաստան, որտեղից զույգը հրապարակել է տեսանյութ՝ հայտնելով, որ նրանք սպասում են առաջնեկին։ «Մեր նշանադրության 1 տարին արդեն 3–ով։ Մենք անհամբեր սպասում ենք քեզ»,– կից գրել է զույգը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
15:48 • 06.05.24 Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Եսայան-«Էյֆորիա»
Ժամանց
-
13:21 • 01.05.24 Դերասանուհի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ