«Երեխայիս խնամքով 3-4 ամիս կարողացա զբաղվել, հետո անցա աշխատանքի». Ագնեսա Շահնազարյանը` նոր դերի, որդու և բաժանվելուց հետո երեխայի հոր հետ հարաբերությունների մասին
Նոր սանրվածք, նախորդներից տարբերվող դեր և հետաքրքիր կերպարային գիծ. դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը Դիանա Գրիգորյանի նոր` «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի հերոսուհիներից մեկն է։ Ասում է` հետաքրքիր ու նոր լուծումներով կներկայանա հեռուստադիտողներին։
Tert.am Life–ի հետ զրույցում Ագնեսան պատմել է ոչ միայն նոր հեռուստասերիալի, այլև առաջին անգամ խոսել է որդու հոր հետ ներկայիս հարաբերությունների, մայրանալուց հետո փոխված զգացմունքային դաշտի և երեխայի առօրյայի մասին։
Մի քանի տարի է` Ագնեսան եթերում է, գրեթե, առանց դադարի։ Հեռուստադիտողներին չհոգնեցնելու մասին ինքն էլ է մտածում։ Այդ պատճառով էլ այս անգամ կներկայանա և՛ արտաքին, և՛ կերպարային փոփոխությամբ։
«Միանշանակ դժվար է, ինքս էլ մտավախություն ունեմ այդ առիթով ու հասկանում եմ, որ պետք է գլոբալ փոփոխություն անեմ ոչ միայն արտաքնապես, այլև կերպարային առումով։ Շատ հետաքրքիր դեր եմ մարմնավորում։ Կերպարս ունի իր նախապատմությունը։ Բավականին մեծ ցավ տեսած, ծանր կյանքով ապրած աղջիկ է, որն իր հարազատներին կորցրել է պատերազմի ժամանակ։ Այս անգամ ավելի մեղմ արտահայտչամիջոցներով աղջկա եմ մարմնավորում,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ արտաքին փոփոխությունն արդեն ունեցել է իր դրական ազդեցությունը,– Մարդիկ մի պահ չեն ճանաչում ինձ։ Տարիներ առաջ ունեցել եմ այսպիսի սանրվածք, սակայն այն ժամանակ արտաքինս այլ էր` երիտասարդ էի, կազմվածքս այլ էր»։
Նախորդ տարի Ագնեսան մայր դարձավ։ Դերասանուհին կյանքի կարևորագույն փոփոխության փուլում էլ չբացակայեց էկրաններից։ Նա պատմեց, որ «Նռան հատիկ» հեռուստասերիալում նկարահանվել է, անգամ, ծննդատանը, իսկ երեխայի ծննդից կարճ ժամանակ անց վերադարձել է նաև Վանաձորի թատրոնի տնօրենի պարտականություններին։
«Յուրաքանչյուր մայր ուզում է զգալ մայրության բերկրանքը, սակայն այնպես ստացվեց, որ աշխատանքային գրաֆիկս խիտ էր։ Քանի որ այդ ժամանակահատվածում նաև Վանաձորի թատրոնի տնօրենն էի, երեխայիս խնամքով կարողացա զբաղվել 3-4 ամիս։ Ունեմ հրաշալի մորաքույր և մայր, որոնք խնամում են իմ փոքրիկին, իսկ ես զբաղվում եմ իմ մասնագիտությամբ և գործերով»,– ասաց Ագնեսան։
Դիտարկմանը, որ մայրիկները բնազդային մակարդակում էլ կապված են լինում երեխաներին, չի՞ սրտնեղում երեխայի հետ քիչ ժամանակ անցկացնելու համար, նա արձագանքեց, որ նման ցանկություն, միանշանակ, ունենում է, բայց երեխային դեռ հղիության ընթացքից է պատրաստել այսպիսի գրաֆիկի։ «Ամբողջ հղիությանս ընթացքում զրուցել եմ տղայիս հետ, ասել, որ պետք է խելոք բալիկ լինի, որովհետև մայրիկը պիտի անընդհատ աշխատի։ Փառք Աստծո, մենք իրար հասկանում ենք։ Իհարկե, շատ բարդ է,–ասաց նա ու հավելեց, որ փորձում է հնարավորինս շատ ժամանակ տրամադրել երեխային։ –Հիմա արդեն Վանաձորի թատրոնի տնօրենը չեմ և ժամանակս ներում է գոնե տանը քնել և արթնանալ։ Ինքն էլ գիշերն ուշ է քնում, սովորել է իմ գրաֆիկին, քանի որ հղիության ընթացքում անընդհատ ճանապարհների վրա էի կամ նկարահանումների»։
Իր հերթին` փոքրիկը դժվարություններ չի ստեղծում մայրիկի բացակայության ժամանակ. «Ինքը սովոր է, որ շրջապատված է տատիկներով, քույրիկներով, դեռ 1 տարեկան, 1 ամսական է, չի զգում։ Իհարկե, հասկանում եմ, որ հետագայում շատ ավելի բարդ է լինելու. երբ հասկանա, որ մայրիկը ես եմ, պիտի ձգտի ինձ հետ լինել, բայց կարծում եմ` կսովորենք»։
Միաժամանակ, Ագնեսան շեշտեց, որ հիմա իր ծրագրերը հարմարեցնում է երեխային։ «Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ փոխվեց իմ զգացմունքային դաշտում։ Մի շատ կարևոր բան առաջ եկավ` պատասխանատվության մեծացումը։ Ես միշտ փայլել եմ պատասխանատվությամբ, ներողություն անհամեստության համար, բայց հիմա հասկանում եմ, որ միայն ինձ համար չէ, որ ապրում եմ ու ցանկացած ծրագիր, նույն աշխատանքը այնպես եմ կազմակերպում, որ երեխաս չտուժի։ Առաջ կարող է աշխատանք վերցնեի, օրինակ, մարզում, հիմա չեմ կարող հեռու աշխատանքի մասին մտածել, որովհետև բալիկը բառացիորեն ոտքդ կապում է տան հետ»։
Ագնեսան նշեց, որ անցել է բոլոր այն փուլերով, որոնք ունենում են կանայք հետծննդաբերական շրջանում։ «Միանշանակ, ավելի զգացմունքային ես դառնում, ինձ մոտ էլ եղան էմոցիոնալ պոռթկումներ, բայց քանի որ ես պարտավոր եմ անընդհատ աշխատել, տեսակով էլ շատ ուժեղ եմ, այդ ամենը «ծալեցի», դրեցի դարակում` հասկանալով, որ ես պետք է պինդ լինեմ, որովհետև տղա զավակի եմ մեծացնում»,– ասաց նա։
Ագնեսայի` ամուսնացած լինել–չլինելու հարցը մինչև հիմա քննարկումների կենտրոնում է։ Նա նշեց, որ բաժանվել է իր երեխայի հորից։ Ծնողների անձնական անհասկացությունները, սակայն, չեն ազդել երեխայի և հոր հարաբերությունների վրա։
«Ես ու երեխայիս հայրիկը հրաշալի հարաբերություններ ունենք։ Նա գալիս է, տեսնում իր տղային։ Իրար հետ չենք ապրում, սակայն նորմալ, լավ հարաբերություններ ունենք։ Ես ադեկվատ մարդ եմ` իր երեխան է, կարող է, պարտավոր է և շփվում է իր տղայի հետ։ Այնպես չէ, որ մենք կապերը խզել ենք։ Անձնական է, չստացվեց, չստացվեց, սակայն ես բանական և գիտակից անձնավորություն եմ, երբևէ չեմ արգելել, որ հայրը կապ ունենա իր բալիկի հետ»,– ասաց նա։
Երեխաների խնամքի հարցում առաջին փորձն Ագնեսան ձեռք է բերել եղբոր բալիկների ծննդից հետո։ Իր երեխայի ժամանցը կազմակերպելու տարբեր ձևեր ունի, կարծում է` երբ փոքրիկը մի քիչ էլ մեծանա ժամանցի տարբերակներն ավելի բազմազան կդառնան. «Տարբեր խաղեր ենք խաղում, հիմա փորձում ենք նաև քայլել։ Տղաս շատ է սիրում մեքենայով երթևեկել, լույսերից շատ է ուրախանում, երեկոյան դուրս եք գալիս, միասին երթևեկում ենք»։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները