Դիանա Գրիգորյանը՝ «Անհասցե ծնվածների» ռուսաստանյան նկարահանումների և դեպի Հունաստան հաջորդ ուղևորության մասին
Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի հերոսները նախորդ մի քանի օրերին եղել են Մոսկվայում։ Դերասաններ Աշոտ Ղազարյանը, Կարեն Ասլանյանն ու Թելման Խաչատրյանը խիտ գրաֆիկով, բայց առանց հոգնելու, օր ու գիշեր նկարահանվել են հեռուստասերիալի ռուսաստանյան տեսարաններում։
Նկարահանման հրապարակից Դիանա Գրիգորյանը Tert.am Life-ին տրամադրել է լուսանկարներ ու զրուցել արտերկրում նկարահանումներ իրականացնելու բարդությունների, հետաքրքիր դրվագների և դերասանների մասնակցությամբ հաջորդ ճանապարհորդության մասին։
«Երբ սյուժեն դեռ նոր էր ծնվում, արդեն մտահղացումը կար, որ նկարահանումներ իրականացնեինք, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Հունաստանում։ Չնայած նախնական որոշել էինք, որ առաջին ճանապարհորդությունը լինելու է դեպի Հունաստան, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով դա հետաձգվեց և սյուժետային գծով Մոսկվայի նկարահանումներն առաջ եկան։ Մեր սյուժեն դեռ սկզբից այնպես էր կառուցված, որ հերոսներից մեկը կոտրվածք ստացավ ու վիրահատությունն արտերկրում անելու անհրաժեշտություն եղավ»,- նշեց Դիանա Գրիգորյանը։
Ռուսաստանյան նկարահանումները որքան էլ գեղեցիկ են, նույնքան էլ դրանք ստանալը բարդ է։ Դիանա Գրիգորյանի խոսքով իրենք չեն ունեցել նախնական պայմանավորվածություն և ամեն ինչ իրակաացրել են սեփական ուժերով։
«Նկարահանումներ իրականացրել ենք Մոսկվայի ամենամեծ հիվանդանոցներից մեկում՝ «Բոտկինսկիում», Մոսկվա գետի հատվածում՝ նավի վրա, եղել են նկարահանումներ «Մոսկվա սիթիում», օդանավում ենք ունեցել նկարահանումներ, Գորկիի անվան այգում, Կարմիր հրապարակում, Մոսկվայի Մեծ թատրոնում և տարբեր փողոցներում։ Մենք փորձել ենք մեր ընկերներով, եղբայրներով, ծանոթներով իրականություն դարձնել այն, ինչը նախապես ծրագրել ենք և ասեմ, որ ստացանք ավելին»,- ասաց Դիանան։
Վերջինիս եղբայրը բնակվում է Մոսկվայում ու նա ևս իր աջակցությունն է ցուցաբերել․ օգնության են հասել նաև դերասան Կարեն Ասլանյանի ընկերները։
«Կարեն Ասլանյանն իր ընկերների միջոցով կարողացել է բերել նույնատիպ երեք մեքենա ու արդյունքում ստացել ենք մի շատ շքեղ տեսարան։ Նկարահանումներ չէինք նախատեսել տեղի հայկական եկեղեցում և անգամ չէինք էլ կարող պատկերացնել, որ «Բոտկինսկի» հիվանդանոցում կարող ենք տեսարաններ ունենալ, բայց եղբորս աջակցությամբ կարողացանք ստանալ»,- ասաց Դիանան՝ ավելացնելով, որ ուղղակի փողոցներում նկարահանումներ իրականացնելն ամենաքիչն էր, ինչը կարող էին անել։
Տեսարաններից մեկի հետ կապված մտավախություններ են եղել՝ նախ ծավալի, ապա անհրաժեշտ դետալների հետ կապված։ «Այնտեղ մի տեսարան կա, երբ ըստ սցենարի, Կարենին պետք է առևանգեն։ Բավականին ծավալուն տեսարան է, զենքեր կան և այլն։ Բայց իրենց հաջողվեց այնտեղ ինքնուրույն և՛ զենքեր ձեռք բերել, և՛ ավետոմեքենաների հարցը լուծել, իսկ նկարահանումն արել են ոչ ավել, ոչ պակաս, Մոսկվայի պետական համալսարանի շենքի դիմաց»,- ծիծաղելով ավելացրեց Դիանան։
Տեխնիկական դժվարություններից բացի արտերկիր մեկնելն ու նկարահանումներն իրականացնելը մատչելի հաճույք չէ։ Խոսելով ֆինանսական դժվարություններից՝ Դիանան նշեց․ «Իհարկե ֆինանսպես ծախսն ավելի մեծանում է, բայց իմ թիմով արեցինք ամեն ինչ, որպեսզի այդ գումարը կարողանանք գտնել։ Իմիջայլոց, դա նույնպես արել ենք ինքնուրույն։ Ինչ-որ բան չենք անում միայն անելու ու ցույց տալու համար՝ մենք անում ենք այն, ինչն այդ պահին նախատեսված է սցենարով և սյուժեի զարգացմամբ։ Եթե շատ հնարավորություններ ունենաս, ինչու ոչ, կարող ես քեզ թույլ տալ գնալ և գեղեցիկ վայրերում նկարահանումներ անել։ Մենք այդ հնարավորությունները չունենք, որպեսզի կարողնանք նմանատիպ ճոխություններ մեզ թույլ տալ»։
Խոսելով հետաքրքիր դրվագների մասին Դիանան առանձնացրեց, այն, որ դերասանները, չնայած գերծանրաբեռնված գրաֆիկին, ամեն դեպքում, չեն հոգնում։ Նրանք բացի այն, որ առույգ են, նաև հասցնում են հետաքրքիր ժամանակ անցկացնել։
«Ինքս իմանալով իրենց գրաֆիկը պարբերաբար հետաքրքրվում եմ, թե արդյո՞ք Աշոտ Ղազարյանը չի հոգնել։ Կարենն ասում է՝ հակառակը, իրենք հոգնում են, ուզում են նստել, բայց պարոն Ղազարյանը գալիս ու ասում է, թե գործը մնաց՝ չենք եկել այստեղ նստելու։ Կարենի խոսքով իրենք են ուզում մի քիչ հանգստանալ, բայց Աշոտ Ղազարյանը հորդորում է առույգ լինել և աշխատել»,- ասաց Դիանան։
Անդրադառնալով ապագա հաջորդ ճանապարհորդությանը՝ Դիանան նշեց, որ դերասաններից Էմմա Մանուկյանը, Ժաննա Բուտուլյանը և Կարեն Ասլանյանը մեկնելու են Հունասատան։ Նրա խոսքով այդ տեսարանի մասին հիշատակվել է դեռ առաջին սերիայում․ «Այնպես չէ, որ մենք ինչ-որ բան ընթացքում ենք որոշել։ Առաջին սերիայում հերոսուհին ասում է, որ իր ծնողները Հունաստանից են, ինքը եկել է Հայաստան բժշկություն սովորելու, սակայն սիրահարվել, ամուսնացել և մնացել է այստեղ»։
Բացի նշված դերասաններից, Հունաստանի տեսարաններում հայտնվելու են հեռուստադիտողներին լավ ծանոթ ու հայտնի երկու դերասան, բայց թե ովքե՞ր են նրանք՝Դիանա Գրիգորյանն առայժմ փակագծերը բացել չցանկացավ։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)