Գայա Արզումանյանի ոճաբանը վստահ է՝ «մենք վատ բան չենք արել», իսկ բնապահպանական կայքի խմբագիրը որակում է՝ «նման քաղքենի իրավիճակ չէի պատկերացնում»․ մեկնաբանում են կողմերը
Երգչուհի Գայա Արզումանյանը «Շանթ» Հ/Ը հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծում ժյուրիի հիմնական անդամներից է։ Վերջինս նախագծի բոլոր եթերներին ներկայացել է տարբեր կենդանիների հետ՝ կոկորդիլոս, օձ, կատու, հավ, ճուտ, ներկված մազերով շուն։ Չնայած նախագիծն արդեն ավարտվում է, ամեն դեպքում, կենդանասերներն անդրադարձել են Գայայի և նրա ոճաբան-պրոդյուսեր Արայիկ Գաբաջյանի այս մտահղացմանը։
Ավելի վաղ Econews.am բնապահպանական կայքում «Կենդանասերները ռեկվիզիտներ չեն․ դաժանություն և ծաղրանք՝ հեռուստատեսությամբ» խորագրի ներքո հրապարակվել էր հոդված, որտեղ այդ երևույթի մասին մասնագիտական տեսակետ է հայտնել ԱՄՆ-ում գործող «Armenian environmental network»-ի տնօրեն Սեդա Օզբերյանը։ Հոդվածը կենդանասերների կողմից արագորեն տարածվել է համացանցում։
Tert.am Life-ը կողմերի հետ զրուցել է․ Արայիկ Գաբաջյանը վստահեցնում է՝ իրենք ոչ մի վատ բան չեն արել, այն դեպքում, երբ Econews բնապահպանական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանն այդ ամենը որակում է, որպես «քաղքենի» և «դաժան վերաբերմունք դեպի կենդանիները»։
«Կենդանիները մեզ համար ռեկվիզիտ չեն․ մենք ցանկություն ենք ունեցել հետաքրքրացնել Գայայի մուտքն ու կերպարները։ Դեռ առաջին հաղորդմանը Գայան կատվի հետ էր, ինչից հետո «Հումորի լիգայի» թիմերից մեկը նվիրեց հավ և դա դարձավ պատճառ, որ ամեն հաղորդմանը նա ներկայանա մի կենդանու ուղեկցությամբ։ Կենդանիներ կան, որոնց ընդամենը 15 րոպե ենք պահել մեզ մոտ և հասկացել ենք, որ կենդանին այդքան չի կարող դիմանալ»,- ասաց մտահղացման հեղինակը՝ Արայիկը։
Չնայած Արայիկի այն պնդմանը, որ իրենք նախապես շփվում են կենդանիների հետ, կերակրում նրանց, Մարիամ Տաշչյանն ասաց․ «Մենք և մյուս բոլոր կենդանապաշտպան, կենդանասեր հասարակությունը միանշանակ դեմ ենք նման միջոցով կենդանիներին «օգտագործելուն», որովհետև մինչ այնտեղ հասնելը կենդանիներն անցնում են շատ դաժան ճանապարհ, ընտելացվում են, հանգիստ պահելու համար դեղորայքներ են ներարկում։ Եթե վայրի կենդանին գտնվում է նման պայմաններում, նա անցնում է շատ վատ պայմաններով և մենք, որպես քաղաքակիրթ երկիր, չպետք է նման մոտեցում ցուցաբերենք կենդանիներին։ Ես չեմ կարող ասել, թե իրենց ինչպես են բացատրել կենդանիներ հետ վարվելու կարգը»։
Արայիկ Գաբաջյանն ընդգծեց՝ իրենք ընտրում են կենդանիներ, խորհրդակցում տերերի հետ՝ պարզելով, թե կենդանին կարո՞ղ է եթերում մնալ, որպեսզի, ըստ ոճաբան-պրոդյուսերի, չտանջեն կենդանիներին։
«Ցանկություն ունեինք կորյունի հետ եթեր մտնել՝ առյուծի ձագի, սակայն մեզ ասացին, որ նա լույսերից վախենում է և մենք որոշեցինք այդ մտքից հրաժարվել։ Իրականում Գայան շատ է սիրում կենդանիներ։ Մենք այդ ամեն ինչին տիրապետում ենք և կենդանիներն էլ վերցնում ենք մարդկանցից, որոնք գրեթե ամեն օր նրանց հետ բեմին են լինում։ Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կրկեսային համարներն էլ պետք է չլինեն։ Ավանակ էլ ենք ունեցել, բայց, ցավոք, կենդանին հրաժարվեց բեմ դուրս գալ և մուտքը եղավ թռչունի հետ»,- ասաց Արայիկը։
Մարիամ Թաշչյանի խոսքով իրենք դեմ են հենց երևույթին, երբ կենդանին մարդու համար վերածվում է զվարճանքի առարկայի։
«Այդ կենդանիներն, ամենայն հավանականությամբ, ծնվել են անազատության մեջ և վարժեցրած են, բայց մենք հենց դրան ենք դեմ։ Այսինքն, կենդանուն, որպես զվարճանքի միջոց օգտագործելն առհասարակ քաղաքակիրթ աշխարհում ընդունված տարբերակ չէ և մեր երկրում ևս, կարծում եմ, պետք է նման կերպ չվերաբերվեն կենդանիներին, առավել ևս, այդ հաղորդաշարի ընթացքում, այդ երգչուհու և այդ ոճաբանի կողմից։ Ինքս հեռուստացույց չեմ նայում, երբ տեղեկացա, իսկապես զարմացել էի, որովհետև մեզ մոտ նման բաներ վաղուց չէր նկատվում և նման քաղքենի իրավիճակում չէի պատկերացնում։ Ակնհայտ է, որ կենդանին դառնում է ծաղրանքի առարկա մարդկանց կողմից, իսկ դա անընդունելի է»,- նշեց Մարիամը։
Արայիկ Գաբաջյանն ասաց՝ կենդանիներին վերցնում են տարբեր կազմակերպություններից ու մարդկանցից՝ այդ թվում աճպարարներ, կրկեսային տարբեր համարներ պատրաստողներ։ «Նրանք բոլորը վարժեցված են՝ ոչենք կարող ուղղակի վերցնել կենդանուն և բերել, որովհետև լույսերի տակ երկար մնալու խնդիր էլ կա։ Նրանք հաղորդմանը լինում են ընդամենը 15 րոպե՝ ոչ ավել։ Պահում ենք ու հանձնում տիրոջը։ Դեպքեր են եղել, որ կենդանիների տերերն ասել են՝ հանգիստ կարող եք հանել բեմ, պահել որքան պետք է, բայց երբ ասվել է, որ չի մնա կամ կվախենա՝ մենք չենք հանել։ Ի՞նչ է նշանակում ռեկվիզիտ՝ ռեկվիզիտ լիներ կատվի գլխով աքսեսուար կսարքեինք, կկրեր, կբարձրանար բեմ»,- ասաց Արայիկը։
Մարիամ Թաշչյանը հիշեցրեց՝ այս ընթացքում էլ Ազգային ժողովում քննարկումներ են ընթանում «Կենդանու նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենք ունենալու հետ կապված․ «Տարածաշրջանում մենք միակ երկիրն ենք, որ չունենք նման օրենք։ Օրենքում նախատեսվում է նաև ընդունել առաձին հոդվածներ, որտեղ անդրադարձ կլինի նաև կենդանուն որպես զվարճանքի միջոց օգտագործելու հարցին։ Եվ այդ ամենը շուտով կկանոնակարգվի արդեն օրենքով»։
Հարցին թե այս աղմուկից հետո Արայիկն ու Գայան կշարունակեի՞ն կրկին ներկայանալ կենդանիների հետ՝ Արայիկն արձագանքեց․ «Ցավոք հաղորդումն արդեն ավարտվում է և հիմա պատրաստվում ենք վերջին եթերին, այլապես, իհարկե կշարունակեինք, որովհետև դա շոու է, իսկ շոուներին պետք է ներկայանալ համապատասխան կերպով։ Մյուս եթերաշրջանում, եթե լինենք հյուր, ապա մեծ սիրով կշարունակենք մեր շոուն։ Կարծում եմ վատ բան չենք արել։ Կան կենդանիների հանդեպ հիվանդագին սիրով տառապող մարդիկ, որոնք արձագանքում են և մենք ընդունում ենք դա»,- ամփոփեց իր խոսքը Արայիկ Գաբաջյանը։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով