I like it նախագծում հաղթեց Լինա Ադիբեկյանը՝ Սոնա Ռուբենյանի թիմից
Այսօր «Արմենիա TV»-ի ուղիղ եթերում տեղի ունեցավ I like it մանկական երաժշտական նախագծի եզրափակիչ փուլը:
Որոշիչը հեռոստադիտողի ձայնն էր, որի քվեարկության արդյունքում նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող ճանաչվեց Սոնայի թիմից Լինա Ադիբեկյանը:
Հաղթանակի համար պայքարում էին Միհրան Ծառուկյանի թիմից Արման Մուրադյանը և Նիկի թիմից՝ Բրունոն:
Հիշեցնենք, որ նախագիծը եթերում է ապրիլի 13–ից։ Սա երաժշտական մրցույթի նոր ձևաչափ էր, որն իրականացրեց «Հայաստանի ձայնը» նախագծի թիմը։ Նշենք, որ այս անգամ ձևաչափը միջազգային չէր, իսկ ստեղծագործական թիմն ուսումնասիրել էր միջազգային մրցույթները, հաշվի առել փորձն ու երկարատև քննարկումների արդյունքում ստեղծել այս նախագիծը:







