«Van Music Awards-ին եղել են նաև X Factor-ի մյուս մասնակիցները, սակայն կենտրոնացան միայն Դավթի վրա»․ Շուշանիկ Արևշատյանը՝ Դավիթ Չախալյանի և «Շանթ»-ի կոնֆլիկտի ու պատճառի մասին
Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է «Շանթ» հեռուստաընկերության և X Factor նախագծի չորրորդ եթերաշնջանի մասնակից Դավիթ Չախալյանի միջև առաջացած խնդրի մանրամասներն ու կողմերի արձագանքները։ Դատարանը բավարարել է հեռուստաընկերության հայցը բոլոր կետերով և Դավիթ Չախալյանին տուգանել 12.5 մլն դրամի չափով։
Tert.am Life-ը թեմայի վերաբերյալ զրուցել է նաև X Factor նախագծի չորրորդ եթերաշրջանի ժյուրիի անդամ Շուշանիկ Արևշատյանի հետ, որի թիմում էլ ներկայանում էր Դավիթը։ Մեզ հետ զրույցում Դավիթը նշել էր, որ հեռուստաընկերությունը, որպես խախտում, նշել է իր մասնակցությունը՝ Շուշանիկ Արևշատյանի կազմակերպված Van Music Awards-ին, մինչդեռ Դավթի խոսքով՝ ինքը միայն որպես հյուր է մասնակցել միջոցառմանը, կոմերցիոն նպատակ չի հետապնդել։ Ընդ որում՝ մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև նախագծի այլ մասնակիցներ: Հեռուստաընկերությունը մեր հարցմանը չի պատասխանել: Այս մասին խոսեցինք նաև Շուշանիկ Արևշատյանի հետ:
Նա ևս նշեց, որ ինքն այդ երեկոյին հրավիրել էր իր թիմի բոլոր անդամներին և մի քանի այլ մասնակիցների՝ բոլորն այդ օրը ներկա են եղել միջոցառմանը։
«Դավիթ Չախալյանը Van Music Awards-ին երբևիցե չի եղել որպես մասնակից։ Ես, ինչպես իմ թիմի մյուս մասնակիցներին, այնպես էլ Դավթին հրավիրել եմ ուղղակի ներկա գտնվելու միջոցառմանը։ Նույն նախագծից մեր մրցանակաբաշխությանը ներկա են եղել և՛ Տյոմը, և՛ Վահրամ Յանիկյանը, և՛ Հարություն Հակոբյանը, ինչպես նաև Էմմանուելը, որն իմ խմբից չէր։ Բոլորը հրավիրված էին և բոլորն էլ ելույթ ունեցան։ Մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընգծել՝ համերգը բարեգործական բնույթ էր կրում և ողջ հասույթը տրամադրվել է քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին»,- ասաց տկն Շուշանիկը՝ հավելելով, որ իր թվարկած բոլոր մարդիկ նույն նախագծի նույն եթերաշրջանի մասնակիցներ էին։
Շուշանիկ Արևշատյանի խոսքով՝ նախագծի մասնակիցներին այդ համերգին հրավիրել է այնպես, ինչպես կհրավիրեր իր տարեդարձին, եթե այն տոնելու լիներ քաղաքի ակումբներից մեկում․ «Եթե ես իմ ծննդյան օրը նշեի որևէ ակումբում, նրանք գային, ինձ համար երգեին, որպես իմ հյուր, այդ ամբողջը նկարահանվեր ու հայտնվեր համացանցում, «Շանթ»-ը դա է՞լ պետք է համարեր պայմանագրի խախտում։ Դավիթը մրցույթի չի մասնակցել, կոմերցիոն ինչ-որ համերգի չի երգել՝ ինքն ուղղակի նախագծի մյուս մասնակիցների հետ հրավիրված է եղել և, հատկապես, որ այն ինչ անում էինք բարեգործական հիմունք ուներ՝ առանց շահույթ հետապնդելու»։
Վերջինիս խոսքով՝ ինքն այս թեմային պարբերաբար արձագանքել է, ավելին՝ դիմել է «Շանթ» հեռուստաընկերության իր գործընկերներին: «Ես Դավիթ Չախալյանի և այդ թեմայի հետ կապված երևի մի հինգ անգամ նամակ եմ գրել «Շանթ»-ին ու ամեն բան իրենց բացատրել եմ ամենայն մանրամասնությամբ։ Դիմելով իրենց՝ հաշվի եմ առել, որ իմ գործընկերներն են, ավելի վատ, որ իրենք, լինելով իմ գործընկերը, այդպես կենտրոնացան Van Music Awards-ի վրա, և դա այդքան շահարկվեց։ Ուրիշ հարց է, եթե Դավիթը մասնակցեր այլ հեռուստաընկերության նմանատիպ նախագծի, ես կհամարեի, որ նրանք ճիշտ են նկատում, բայց կոնկրետ մեր մասով ասեմ, որ խոսքը փոքր ռադիոկայանի մրցանակաբաշխության մասին է, որն անցկացվել է ակումբային ձևաչափով և բացի Դավթից միջոցառմանը ներկա են եղել նախագծի այլ մասնակիցներ ևս»,- ընդգծեց նա։
Մեզ հետ զրույցում Դավիթը տեսակետ էր հայտնել, որ պայմանագրի արգելքներն ազդել են միայն իր վրա, մյուս մասնակիցների նկատմամբ նման վերաբերմունք չի դրսևորվել: Շուշանիկ Արևշատյանը ևս նկատեց այս հանգամանքը: Նրա կարծիքով՝ պատճառը Դավթի տեսակն է:
«Այո՛, Դավիթն իրավացի է, «Շանթ»-ն իր վրա կենտրոնացած է։ Իրականում, եթե մնացած բոլոր մասնակիցներին խոշորացույցով նայենք, բոլորն էլ մասնակցել են համերգների, երգել են և այլն։ Սակայն նրանք միայն Դավիթի վրա կենտրոնացան՝ ինչո՞ւ, որովհետև Դավիթն իր մարդկային հատկանիշներով տարբերվում է այլ մասնակիցներից՝ ինքն ավելի չոր է, կոշտ, փակ, ավելի կոնֆլիկտային։ Հիմա եթե Տյոմի հետ համեմատենք, նա ավելի ժպտերես է, խարիզմատիկ և զուտ շփման մեջ կարող է ավելի բարեհամույր ու հետաքրքիր լինել, կոնֆլիկտ չի ստեղծի։ Աննա Թադևոսյանին դուր չէր գալիս, որ իրեն չեն ենթարկվում: Կարծում եմ՝ ինչ-որ չափով դա նորմալ է, քանի որ կան մարդիկ, որոնք քեզ ավելի են հրապուրում, կան մարդիկ, որոնց հատկանիշները սկսում ես չսիրել։ Նախագծի շրջանակում դա չէր ազդում»,- ասաց տկն Շուշանիկն ու հավելեց, որ «Շանթ»-ի փոխարեն ինքն այս հարցը դատերի չէր հասցնի։ Վերջինիս խոսքով՝ դա անհարմար է, հատկապես, որ Դավիթն այն վիճակում չէ, որ իրեն դատի տան կամ քարկոծեն։
«Շանթ» հեռուստաընկերությունն իր հայտարարության մեջ նշել էր, որ պատրաստ է հրաժարվել Դավիթից որևէ տուգանք գանձելուց, եթե վերջինս ընդունի իր մեղքը և ներողություն խնդրի թույլ տված խախտումների համար։ Շուշանիկ Արևշատյանը Դավթին խորհուրդ է տալիս գնալ զիջման: «Եթե «Շանթ»-ը կամ X Factor-ի պրոդյուսերը ունեն սեփական ամբիցիաների խնդիր, Դավթին խորհուրդ կտամ, լինելով տղամարդ, ներողամիտ գտնվել, ընդունել կնոջ ասածը՝ հաշվի առնելով, որ Աննա Թադևոսյանը կին է։ Թող դա համարի նրա կանացի թուլությունը կամ քմահաճությունը, ամբիցիան և, որպես տղամարդ ներեղություն խնդրի, թեկուզ, եթե դրա առիթը չկա։ Տղամարդու՝ ներողություն խնդրելն ամոթ չէ, հակառակը՝ ընդգծում է նրա ուժեղությունը։ Եթե իր տեղը լինեի, իսկապես, ներողություն կխնդրեի և այդքանով այս թեման կփակեի»,- ասաց Շուշանիկ Արևշատյանը։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով