Սարգիս և Մանո Գրիգորյանները Սևանում տոնել են ամուսնության 11-ամյակը․ Մանոյի խոստովանությունն ու պատմությունն իրենց սիրո մասին
Դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը՝ Մանոն, այսօր տոնում են ամուսնության 11–ամյակը: Նախորդ տարի՝ ամուսնության 10-ամյակի առթիվ զույգը երկրորդ հարսանիք էր կազմակերպել, որի բացառիկ անդրադարձը վստահել էին Tert.am Life-ին, իսկ այս տարի որոշել են անաղմուկ տոնել իրենց օրը․ երեխաներին ուղարկել են ճամբար, իրենք էլ գիշերը գնացել են Սևան ու Մանոյի բնորոշմամբ՝ «հասուն» ձևով տոնել տարեդարձը:
Մանոն Tert.am Life-ին է տրամադրել ամուսնու հետ նոր ֆոտոշարքն ու պատմել ընտանիքի ամրության, անցած բարդությունների ու Սարգսի «փշոտության» մասին:
Այսօր Սարգիսն ու Մանոն աշխատանքի են՝ կրկին հարսանեկան իրավիճակներում են լինելու, բայց արդեն կազմակերպչի դերով, իրենց օրը տոնել են գիշերը․ «Երեկ գնացինք երեխաներին տեսնելու, հետո Սևան: Հասուն երեկո էր․ ամփոփեցինք մեր ամուսնական կյանքը, հասկացանք, թե ինչն է լավ, ինչը վատ»: Ամուսնու համար նվեր պատրաստելու մասին Մանոն չէր մտածել, կատակեց, որ ինքն արդեն իսկ նվեր է: Նրա համար կարևոր է այս օրն արժևորել ոչ թե նվերով, այլ երջանկությամբ:Մանոյի խոսքով՝ հիմա իրենք շատ ներդաշնակ ու խաղաղ են:
«Մեզ հաճախ գրում են, որ օրինակելի ընտանիք ենք: Շատ դեպքերում դու ներսից չես հասկանում դա, բայց երբ ասում են, սկսում ես մտածել՝ ինչո՞վ եք օրինակելի: Երջանկության հստակ բանաձև չկա: Ամեն մեկն ունի իր չափանիշներն ու գույները: Երեկ ուզում էի հասկանալ՝ ինչի՞ շնորհիվ եմ ես ինձ լավ զգում, հասկացա, որ ես իմ գիտակցական կյանքում ես սկսել եմ երազել, թե ինչպիսի ընտանիք, ամուսին, երեխաներ եմ ուզում: Այսօր ես լիարժեք ունեմ իմ երազանքների ընտանիքը: Ես չեմ մտածել՝ ամուսինս հարո՞ւստ լինի, թե՞ աղքատ, բայց, օրինակ, երազել եմ ունենալ 2 աղջիկ, որովհետև ինքս քույրիկի պակաս եմ ունեցել: Միշտ մտածում էի, որ ամուսնական կյանքում պիտի ներքուստ լավ զգամ ինձ, բայց չէի կարողանում բացատրել՝ որն է այդ «լավ զգալը»: Ինձ համար կարևոր էր, որ չկորցնեմ իմ «ես»-ը: Սաքոն այն մարդն է, որն ինձ թողել է այնպիսին, ինչպիսին կամ: Ինձ մոտ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ միայն ավելացել է: Դա շատ կարևոր է, որովհետև ամուսնությունից հետո հիմնական խնդիրները, սթրեսները, բաժանումները գալիս են հակառակ բնավորության բախումներից, իրար փոխելու ձգտումից: Մենք չենք փոխել իրար, եթե ինչ-որ բաներ էլ փոխվել են, դրանք եղել են ակամա փոփոխություններ՝ մեկս մյուսի ազդեցությամբ, ոչ թե պարտադրանքով»,- շեշտեց պարուհին:
Մանոն նկատեց, որ իրենց կյանքում բարդ փուլ եղել է մինչև ամուսնությունը: Սարգիսն ավելի շուտ է գիտակցել, որ ուզում է Մանոյին տեսնել իր կողքին, սակայն Մանոն համառորեն չի «համակերպվել» այդ մտքի հետ: «Երկուսս էլ շատ ուշ ենք հասկացել, որ միասին պետք է լինենք: Մեզ 5-6 տարի էր պետք դա հասկանալու համար, առաջինը Սաքոն հասկացավ, իսկ ես շատ դժվար կարողացա հասկանալ, որ ինքն է իմ կեսը: Չէի պատկերացնում, որ այն մարդը, որը միշտ իմ կողքին է եղել, կարող է դառնալ իմ ամուսինը: Ինքն իմ ուղեղում չկար, միշտ որպես ընկեր էի ընկալել իրեն: Սաքոն շատ է պայքարել, որ ես գամ դեպի իրեն: Այն պահից, երբ ինքն ինձ հարցրեց՝ ինձ հե՞տ ես, ասացի՝ այո, ասաց՝ ուրեմն բռնիր ձեռքս, բռնել եմ իր ձեռքն ու գնացել իր հետևից: Ամենաբարդը մինչև այդ պահն էր, դրանից հետո հարաբերություններում բարդություններ, որպես այդպիսին, չեն եղել»,- հիշեց դերասանի կինը ու հավելեց, որ իրենց սերը գիտակցված է եղել:
Ամուսինները, երբեմն, կատակում են, որ Սարգսի հետ բավականին բարդ է: Մանոյից հետաքրքրվեցինք, թե որն է այդ բարդությունը: Դերասանի կինն իրեն բնորոշ անկեղծությամբ պատմեց, որ Սարգիսը բավականին «փշոտ» է:
«Իր մարդ տեսակը մի քիչ ծայրահեղ է, փշոտ: Իրեն փափուկ ու սիրառատ ամուսին դարձնելու համար պետք է շատ խորը, փիլիսոփայորեն հասնես այն կետին, երբ լիարժեք կդառնա քոնը: Նա տեսակով չենթարկվող է, կարող է նույնիսկ իրեն հակառակ ինչ-որ բան անել, միայն թե չենթարկվի: Այս դեպքում ես եմ հասկացողն ու կոմպրոմիսի գնացողը: Երբ իր հետ այդպես ես լինում, պատրաստ է քեզ համար ամեն ինչ անել ու դառնում է իդեալական, իսկ եթե մի փոքր շեղվես, որքան լավ է վերաբերում, կրկնակի վատ կարող է լինել: Ես կարողացել եմ իր այդ փշոտ լինելը դարձնել շատ փափուկ»,- ոգևորությամբ նկատեց Մանոն:
Ամուսնական կյանքում զույգը բավականին բարդություններ է հաղթահարել՝ ըստ էության՝ ամեն ինչ 0-ից սկսելով: Մանոն նկատեց, որ տան լավատեսն ինքն է: «Հույսը, հավատը, լավատեսությունը ես եմ ապահովում մեր ընտանքիում, ռիսկային քայլերն ու աշխաասիրությունը՝ Սաքոն: Նա շատ է վստահում ինձ: Եթե ասում եմ՝ այսինչ բանը չարժե անել, 99 տոկոս դեպքերում վստահում է ինձ, հետո ասում ՝ ինչ լավ էր, որ չարեցինք: Դա, երևի, հենց այն է, երբ երկու կես իրար գտնում են՝ մեկը հավատում է, մյուսը՝ գնում: Ես հավատում եմ, ինքը գնում»,- եզրափակեց պարուհին:
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով