«Փորձում եմ աղջկաս համար ոճային հագուստներ ընտրել»․ Աստղիկ Ալավերդյանը՝ դստեր ծննդից հետո փոխված կյանքի և իդեալական ամուսին ունենալու մասին
Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանն արդեն 5 ամիս է՝ վայելում են աղջկա ծնողներ լինելու հաճույքը: Աստղիկը շեշտում է, որ աղջիկ երեխայի մեծացնելը բոլորովին այլ հաճույք է: Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է փոքրիկի ծննդից հետո ընտանեկան կյանքի, նրա համար ոճային հագուստներ ընտրելու և Նարբեի՝ իդեալական հայր լինելու մասին:
Երջանիկ մայրիկը նշեց, որ մինչև դստեր ծնունդը չէր պատկերացնում, թե ինչ է նշանակում աղջիկ ունենալը, սակայն Շուշին իրեն տարել է այլ աշխարհ:
«Ես չգիտեի՝ ինչ է նշանակում լինել աղջկա մամա: Միայն աղջկաս ծննդից հետո հասկացա, որ դա լրիվ այլ աշխարհ է՝ ավելի սիրուն ու նուրբ: Տղայի դաստիարակությունը մի քիչ այլ է՝ աշխատում ես շատ փաղաքշական չլինել, որպեսզի «տղամարդավարի» մեծանա: Դա քեզ խանգարում է լիարժեք վայելել իր փոքր տարիքը: Աղջկա դեպքում այդ խնդիրը չկա: Այն, ինչ հոգուս խորքում ունեի, հիմա ազատ կիրառում եմ: Աղջկական խաղերն էլ ինձ ավելի շատ են դուր գալիս, քան տղայական խաղերը»,- ասաց Աստղիկը:
Մինչև երեխայի ծնունդն իրականացրած ֆոտոշարքում Աստղիկը ցույց էր տվել փոքրիկի համար ընտրված մի քանի հագուստ: Ասում է՝ դեռ հղիության ընթացքում պատրաստվում էր աղջկա ծննդին ու տարբեր հագուստներ գնում: Մայրիկը կարևորում է, որպեսզի փոքրիկ Շուշին ոճային լինի:
«Շատ եմ կարևորում իր ոճն ու ամեն օր մի look եմ ընտրում իր համար: Ամեն ինչին ուշադրություն եմ դարձնում: Թիթիզ շորիկներ եմ ընտրում իր համար: Իրեն շատ է սազում սև գույնը: Այդ իսկ պատճառով իր համար հաճախ հենց այդ երանգի հագուստ եմ ընտրում»,- ասաց մայրիկն ու հավելեց, որ ուշադրություն չի դարձրել հանգամանքին, որ հայկական իրականության մեջ ընդունված չէ երեխաներին սև հագուստ ընտրել:
Մանկական նորաձևության մեջ սև-ն իր տեղն ունի, այնպես որ, Աստղիկը փորձում է կարծրատիպ կոտրել․ «Սև գույնն ավելի ոճային է, հատկապես, որ երեխաներին շատ չեն հագցնում: Իրեն սազում է, ինձ էլ դուր է գալիս, այլ բաների մասին չեմ մտածել: Մեծ ուշադրություն եմ դարձնում նաև գլխազարդերին: Գրեթե ամեն երանգի գլխազարդ ունենք, ամեն հագուստին համապատասխան ինչ-որ բան ընտրում եմ»:
Մայրիկը հետևում է մանկական նորաձևությանը, թեև ոչ բոլոր թրենդներն է կարողանում կիրառել: Որքան էլ կարևորի երեխայի ոճային լինելը, առաջին տեղում փոքրիկի հարմարավետությունն է․ «Այս տարիքում շատ բաներ չեմ կարողանում հագցնել, որովհետև իրեն անմարմար են կիսաշրջազգեստները, շորտերը: Փորձում եմ նորաձև հագուստն այնպես ընտրել, որ իրեն հարմար լինի, որպեսզի երեխաս հանգիստ զգա հագուստի մեջ»:
Նարբեի և Աստղիկի տղան՝ Մոնթեն, արդեն 5 տարեկան է: 5 տարի անց նորից մայրիկի կարգավիճակում հայտվելը Աստղիկի համար հաճելի էր․ հիմա ավելի փորձառու է, բացի այդ՝ մայրիկի պարտականությունները համատեղում է աշխատանքի հետ։
«Տղայիս շատ դժվար եմ մեծացրել, որովհետև մենակ էի պահում: Կարելի է ասել՝ 2 տարի տանից դուրս չեմ եկել, ինձանով չեմ զբաղվել, ամբողջությամբ մամայական զգացողությունների ու պարտականությունների մեջ էի: Դա ինձ շատ խանգարեց և ընկա հետծննդաբերական սթրեսի մեջ: 5 տարի անց ես ավելի հասում եմ, փորձառու, ամեն ինչ արեցի, որպեսզի շրջանցնեմ այդ փուլը և հաջողվեց: Այս անգամ շատ թեթև անցավ թե՛ հղիությունս, թե՛ ծննդաբերական, թե՛ հետծննդաբերական շրջանը: Հիմա օգնող ունեմ, մեր դայակն ինձ օգնում է երեխայի խնամքի հարցում, և ես ստիպված չեմ ամբողջ օրը տանն անցկացնել: Առօրյաս բուռն աշխատանքային է անցնում, ինչը ևս նպաստեց, որպեսզի սթրեսի մեջ չընկնեմ»,- պատմեց Աստղիկը:
Դերասանուհու խոսքով՝ Նարբեն էլ հասցնում է համապատասխան ժամանակ տրամադրել երեխաներին և ճիշտ մոտեցում ցուցաբերել նրանց: «Նարբեն իդեալական հայր է թե՛ տղայիս, թե՛ աղջկաս համար: Տղայիս դեպքում գիտի՝ ինչպես խոսի, կառավարի նրան պոռթկումների, կամակորությունների պահին, իսկ աղջկաս, երբ, օրինակ, ոչ ոք չի կարողանում քնեցնել, Նարբեն գրկում է, համբուրում, Շուշին անմիջապես հալչում է, ամուր բռնում հայրիկի ձեռքերն ու քնում: Ես հանգիստ կարող եմ երեխաներին թողնել իր խնամքին,- ասաց մայրիկն ու հավելեց, որ, որպես ամուսին, ևս Նարբեն իդեալական է: -Որպես ամուսին էլ խոսքեր չկան: Նա փորձում է ամեն ինչ իդեալական անել, և դա իր մոտ լավ է ստացվում է»:
Այս փուլում Նարբեն ու Աստղիկը զբաղված են իրենց բիզնեսով, որը հագուստի վաճառքի ոլորտում է։ Տևական ժամանակ է՝ նրանք բացակայում են հեռուստատեսությունից: Աստղիկը հայտնեց, որ եթե ժամանակին հեռուստատեսություն վերադառնալու ցանկություն ուներ, հիմա այդ մասին չի մտածում:
«Արդեն 7 տարի է՝ չեմ նկարահանվում: Մի պահ ցանկություն ունեի եթեր վերադառնալու, ամուսնուս էլ ասում էի այդ մասին, բայց հիմա ոչ ցանկություն, ոչ էլ ժամանակ ունեմ: Կարծես թե, հասունացել եմ, հիմա սեփական բիզնես ունենք, որն այլ աշխարհայացք ու ապրելակերպ է ձևավորում: Այս պահին չեմ ուզում վերադառնալ նախկին ապրելակերպին, երբ երեկոյան ուշ կարող էին նկարահանումներ լինել, ինքդ քո ժամանակի տերը չէիր: Հիմա մենք ենք մեր առօրյայի տերը, ինչը շատ հաճելի է»,- եզրափակեց դերասանուհին։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից