«Դատական գործն անխուսափելի է»․ 90-ականների երգիչ Արթուր Գալստյանը դատի է տվել Գևորգ Մարտիրոսյանին և գումար է պահանջում իր իրավունքները խախտելու համար
Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը հունիսի 6-ին Youtube-ի իր էջում տեղադրել էր 90-ականներին հայտնի «Ով է նա» երգի իր կատարումը նոր գործիքավորմամբ։ Ավելի ուշ երգի հոլովակը հեռացվեց Youtube-ից Մարի անունով մի կնոջ պահանջով, որին նվիրված է եղել այդ երգը։ Պատճառն այն է, որ «Ով է նա» երգի հեղինակ Արթուր Գալստյանը, որը շոու բիզնեսում գործունեություն է ծավալել 90-ականներին և համագործակցել է «Արձագանք» ստուդիայի հետ, նրան մեղադրում է հեղինակային իրավունքների խախտման համար։ Արթուր Գալստյանի իրավունքը 2001 թվականից գրանցված է «Հայ հեղինակ» հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպությունում:
Երգը Youtube-ից հեռացնելով, սակայն, խնդիրը չի լուծվել: Արթուր Գալստյանը մտադիր է դատական գործ սկսել: Tert.am Life-ը զրուցել է կողմերի հետ և ներկայացնում է նրանց տեսակետները։
Գևորգ Մարտիրոսյանի պնդմամբ՝ երգի պրեմիերայից երկու ամիս առաջ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Գալստյանի հետ և վերջինիս հետ ձեռք բերել պայմանավորվածություն։ «Հիմա իրենք ուզում են դատի տալ, թող տան, դատարանը կորոշի։ Երգը կատարելու մասին նախապես եմ պայմանավորվել: Ես երեխա չեմ, ինքս հեղինակ-կատարող եմ և այդ ամենից շատ լավ հասկանում եմ։ Ինչպե՞ս կարող էի տեղյակ չպահել։ Իմ սխալն այն էր, որ չէի մտածել՝ կարող են նման բան անել և գրավոր պայմանավորվածություն ձեռք չեմ բերել։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ կարող ես մարդու հետ լրիվ ընկերական խոսել, հետո նման բան անեն»,- ասաց Գևորգը։
Արթուր Գալստյանի փաստաբանը՝ Լուսինե Վիրաբյանը, հակադարձւմ է․ «Սկսենք այնտեղից, որ նման հարցերը ուղղակի զանգով լուծում չեն կարող ստանալ։ Մինչ օրս որևէ ապացույց չի ներկայացվել, որ եղել է նման պայմանավորվածություն։ Համապատասխան թույլտվության համար պետք է պայմանագիր կնքվեր, որպեսզի Գևորգ Մարտիրոսյանը կարողանար երգն օգտագործել։ Այս պահին մենք ունենք իրավիճակ, երբ Գևորգը վերցրել ու կոմերցիոն նպատակով օգտագործել է երգը, հիմա էլ պատճառաբանում է, որ հեռախոսազրույց են ունեցել։ Ո՞վ է ասում, որ հեռախոսազրույց են ունեցել։ Մյուս կողմն էլ ասում է, որ իրենք հեռախոսազրույց չեն ունեցել։ Օրենքով սահմանված կարգով պետք է պայմանագիր կնքեին։ Մեր պահանջը մեկն է, որպեսզի դադարեցնեն հեղինակային իրավունքների խախտումը և, բնականաբար, դրա հետևանքով կրած վնասն ու բացթողնված օգուտը վերականգնվեն»։
Լուսինե Վիրաբյանն առայժմ գումարի հստակ չափ նշել չցանկացավ։ Նրա խոսքով՝ հայց են ներկայացրել դատարան, հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո կբարձրաձայնի գումարի ինչ չափի մասին է խոսքը և հիմնավորումը, թե ինչու հենց այդքան։
Գևորգ Մարտիրոսյանն ասում է, թե տվյալ երգը չի ներկայացրել կոմերցիոն նպատակով։ «Գիտեն, թե ես այդ երգը թողարկել եմ ու միլիոններ եմ աշխատում։ 10․000 եվրոյից, 5 միլիոն դրամից ու նման թվերից են խոսում։ Ի՞նչ կոմերցիայի մասին է խոսքը: Կոմերցիոն հարսանեկան երգերն են, որոնք ես, Աստծուն փառք, շատ ունեմ: Այնպես չէ, որ այդ երգով պետք է փող աշխատեի, իրենք էլ նեղվեցին։ Եթե խնդիր կար, թող սկզբից ասեին ու լրիվ այլ խոսակցություն կգնար։ Մի հատ էլ ասեր՝ մերսի, որ հիշում եք ինձ: Երևի, միայն ես էի Հայաստանում հիշում իրեն ու, երևի, դա էլ իմ սխալն էր»։
Գևորգի խոսքով՝ իրենց միջև գումարի մասին խոսակցություն եղել է այն ժամանակ, երբ Լուսինե Վիրաբյանն իրեն առաջարկել է հանդիպել և քննարկել լուծման տարբերակները։ Փաստաբանի խոսքով՝ հանդիպման նպատակը մշակույթի երկու գործիչների միջև խնդիրն առանց դատական քաշքշուկների հարթելն էր․«Առաջարել եմ լուծման տարբերակեր, որոնք, սակայն, չեն ընդունվել իր (նկատի ունի Գևորգ Մարտիրոսյանին, հեղ․) կողմից, բնականաբար, դա իր իրավունքն է՝ կընդունի, թե ոչ։ Արթուրը և Մարին շատ հայրենանվեր գործ են անում։ Իրենք կարիքավոր ընտանիքներին օժանդակելու և առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ կապված հիմնադրամ ունեն և, ընդամենը, առաջարկել են, որպես վնասի փոխհատուցում, այդ հիմնադրամին որոշակի գումար փոխանցել։ Իրենք այդ գումարը ոչ թե իրենց, այլ հիմնադրամի համար էին ուզում՝ բարի նպատակներով: Ինչպես նաև առաջարկ եղավ հրապարակավ ներողություն խնդրել ստեղծված իրավիճակի համար և շարունակել երգել երգը։ Այս տարբերակը չընդունվեց»։
Գևորգ Մարտիրոսյանն ասու է, որ գումարի մասին իրեն պետք է նախապես ասվեր: «Եթե փող էին ուզում, թող նախապես ասեր՝ ես երկու ամիս առաջ զանգել էի։ Թող ասեր՝ Գևորգ ջան, նման բան կա, ես էլ կասեի՝ ուզո՞ւմ եմ, թե՞ ոչ: Այն ժամանակ ոչինչ չասաց, լրիվ անիմաստ Youtube-ից ջնջեցին ու արածս աշխատանքը ջուրը գցեցին։ Մեր հեռախոսազրույցի ժամանակ ինքն էլ ուրախ էր՝ ինչպես նորմալ մարդիկ ուրախ կլինեին, եթե առաջարկեի նոր շունչ տալ իրենց մոռացված երգին»։
Լուսինեն այս հարցին այլ տեսանկյունից է մոտենում՝ բարձրացնելով իրենց հարցը․ «Իսկ արդյոք տվյալ երգի իրավատերն ուներ դրա կարիքը, միգուցե, կարծի՞ք հարցնեին, թե Արթուր ջան, Դուք ուզո՞ւմ եք, որ Ձեր երգին նոր շունչ հաղորդենք։ Հայաստանում իրավագիտակցության մակարդակը, ցավոք սրտի, այն աստիճանի չէ, որ ամեն քայլափոխի հեղինակային իրավունք հարգվի։ Եթե մեկ այլ ոլորտից լիներ իրավունքի խախտումը, կասեինք՝ լավ, գուցե տեղյակ չէ, չի հասկացել, սակայն նույն ոլորտի ներկայացուցիչ է: Ինքն էլ իր կաշվի վրա կարող է զգալ, երբ իր կատարած աշխատանքն առանց կարծիք հարցնելու վերցնեն, երգեն, ապա ասեն, թե կոմերցիոն պատրվակի չեն ունեցել, չնայած իրողությունն այլ է»։
Գևորգը պնդույմ է, որ ինքը հեղինակային իրավունք չի խախտել․ «Իրենք ասում են, որ հեղինակային իրավունք եմ խախտել, ես էլ հակառակի նման ամեն տեղ ասել եմ հեղինակի անունը՝ ռադիոյում, ուղիղ եթերով, Youtube-ի իմ պաշտոնական էջում էլ նշված էր հեղինակի անունը, ինչպե՞ս եղավ հեղինակային իրավունքների խախտում։ Ես կարող էի առանց իրեն զանգելու էլ կատարել՝ պահելով այդ երգի հեղինակային իրավունքները»։
Արթուր Գալսյանի փաստաբանի խոսքով՝ այդ մասին խոսել է միայն խնդիրը բարձրաձայնելուց հետո, մինչև այդ որևէ հիշատակում չի եղել․ «Ավելին՝ շատ կոպիտ, վարկաբեկիչ բառեր են հնչել Արթուր Գալսյանի հասցեին Գևորգի պրոդյուսերի՝ Սամվել Ղազարյանի կողմից՝ «անողնաշար», «կնոջ կողմից ղեկավարվող» և այլն։ Նման պահվածքը ոչ ադեկվատ եմ համարում․ խախտել հեղինակային իրավունքները և ներողություն խնդրելու, հաշտության եզրեր փնտրելու փոխարեն վիրավորում են։ Մենք արդեն սպասում ենք համապատասխան որոշումների, մտնելու ենք դատական պրոցեսի մեջ։ Քաղաքացու իրավունքը խախտվել է, երգչի իրավունքը խախտվել է: Իրավունքի վերականգնման համար, միանշանակ, պետք է դիմենք դատական պաշտպանության։ Նույն մշակութային ոլորտի գործիչներ են, շատ լավ կլիներ, որ առանց աղմուկի, դատական քաշքշուկի գործը գլուխ գար, բայց եթե արդեն այստեղ ենք հասել, դատական պրոցեսն անխուսափելի է»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)