«Բումերանգ»․ Լևոն Հարությունյանի, Լուիզա Ներսիսյանի, Անդրանիկ Հարությունյանի մասնակցությամբ քաղաքական նոր կատակերգություն
Քաղաքական կատակերգություն, որը հանդիսատեսին կներկայացնեն քաղաքականությունից հեռու մարդիկ. սա դերասան Լևոն Հարությունյանի բնութագրումն է նոր՝ «Բումերանգ» ներկայացմանը, որտեղ ինքը մարմնավորում է գլխավոր հերոսին։
Ստեղծագործական թիմի անդամների խոսքով՝ իրենց ներկայացումն ու առաջարկած հումորը նման չի լինի դաշտում տարածված հումորներին։ Ստեղծագործական թիմը կներկայացնի իր մոտեցումը քաղաքական իրավիճակին․ նրանք ասում են, որ ընդդիմադիր և իշխանական ուժերի կողքին իրենց համարում են երրորդ կողմ, որը հնարավորություն է կտա հանդիսատեսին բեմից առաջարկել բոլորովին այլ՝ ցանկալի իրականություն։
Tert.am Life-ը ներկա է եղել «Բումերանգ» ներկայացման փորձին, ֆիքսելամենահետաքրքիր հատվածներն ու զրուցել ստեղծագործական կազմի հետ։
Հարցազրույցի ընթացքում հետաքրքիր էր հետևել դերասանների, ռեժիսորի և սցենարիստի զրույցներին․ նրանցից յուրաքանչյուրը ներկայացման մասին ունի իր պատկերացումները և դրանք էականորեն տարբերվում էին իրարից, սակայն բոլորի նպատակը մեկն է՝ ներկայացնել պատմություն, որը հանդիսատեսին կստիպի դահլիճից դուրս մտածել իրավիճակի մասին։
Պատմությունը հետհեղափոխական շրջանում ապրող օլիգարխի մասին է։ Փախուստի մեջ գնտվող օլիգարխի, դավաճան սիրուհու, թմրամոլ որդու, խարդախ հաշվապահի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ հայտնվում է խորհրդավոր անծանոթուհին։
ԱԱԾ-ից թաքնվող օլիգարխի կերպարը մարմնավորող Լևոն Հարությունյանն ասաց․ «Վերջապես կա մի ներկայացում, որտեղ մարդիկ քաղաքականությունից շատ հեռու են։ Կարծում եմ՝ մարդիկ որքան հեռու են քաղաքականությունից, այդքան քաղաքականության մեջ են։ Շատ ուրախ եմ, որ մեր ներկայացման մեջ չկան քաղաքական կերպարներ, որոնց սարքել ենք մատի փաթաթան, ինչն ինձ համար այսօր շատ ցավալի է։ Վերցնել քաղաքական գործիչներին ու օգտագործել ժողովրդին «ղդիկ» տալով ծիծաղեցնելու համար, մեզ համար չէ։ Մենք աշխատում ենք հեռու մնալ այդ «ղդիկ» տալուց, որովհետև դրա ժամանակներն անցել են, ժողովուրդը դրանից էլ է հոգնել։ Իհարկե, մենք դա էլ ենք արել, բայց կամաց-կամաց տանում ենք ուրիշ տեղ։ Հնարավոր է՝ հիմա ասածներս ամպագորգոռ են հնչում, բայց սա մեր վերաբերմունքն է այս իրավիճակին»։
Լևոն Հարությունյանի խոսքով՝ ներկայացման ընթացքում իրենք կհնչեցնեն արտահայտություններ, որոնք հանդիսատեսը լսել է քաղաքական տարբեր գործիչներից։ Դերասանի խոսքով, օգտագործելով այդ արտահայտությունները, դրանց տվել են նոր ենթատեքստեր:
Ըստ Լևոն Հարությունյանի՝ չեն խուսափել սեփական վերաբերմունքը ցույց տալ հանդիսատեսին․ «Կա ռեժիսորի կարծիքն ու ամբողջ խմբի վերաբերմունքն այս ամենին։ Մեր արտահայտած վերաբերմունքի մեջ կա նաև ցանկություն՝ մենք կարողանում ենք առաջարկել մերը, բացահայտ ասում ենք, որ կուզեինք այդպես լիներ։ Աշխատում եմ այդ հումորը հասցնել լրջության, առայժմ աշխատում եմ, սակայն դեռ չգիտեմ՝ դա ինձ մոտ կստացվի՞, թե՞ ոչ։ Ուզում եմ եղած հումորը ներկայացնել ավելի լուրջ, որովհետև հասկացել եմ, որ հումորը պետք է լուրջ ներկայացնես։ Իմ տեսակով ես նմանակում անող չեմ, ուզում եմ իմը գտնել։ Բերան չեմ ծռում, ոտք չեմ ծռում, որ նմանվեմ ինչ-որ մեկին»։
Լևոն Հարությունյանի՝ հումորն ավելի լուրջ ներկայացնելու տեսակետին հաջորդեց Անդրանիկ Հարությունյանի հակառակ կարծիքը․ «Ժողովուրդ, ուղղակի ծիծաղելի ներկայացում է, որտեղից հանդիսատեսը դուրս է գալու և իր մտածմունքներով ասի, թե կարող էր իրավիճակն ավելի լավը լինել»։
Լևոն Հարությունյանը, որը լսում էր Անդրանիկի հարցազրույցը կատակեց, թե Անդոն այլ ներկայացման մասին է խոսում, այն ներկայացումը, որի մասին ինքն էր պատմում, Անդոն չի լինելու։ Կատակներին միջամտելով՝ ներկայացման ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն ասաց, որ իրենց ներկայացումն իրականում ոսկե միջինն է այն ամենի, ինչ ասել են դերասանները:
«Քաղաքական ընկալելի հումորը, որը հիմա տարածված է հայկական շոու բիզնեսում, մեր ներկայացման հետ որևէ կապ չունի։ Սա պիես է և բումերանգի խորհուրդը, որով վերնագրել ենք ներկայացումը: Այսինքն՝ այն, ինչ կյանքում անում ես, վերադառնում ու դիպչում է քեզ։ Չեմ ուզում քաղաքականացնել այս ամենը, սակայն մենք ներկայացնելու ենք մի մթնոլորտ, որը պետք է հաջորդեր «սիրո և համերաշխության հեղափոխությանը», հիմա արդյոք այդ մթնոլորտն է: Այս ամենն էլ կտեսնենք արդեն ներկայացման մեջ։ Մենք չենք դատում, ուղղակի տարբերակ ենք առաջ քաշում։ Մեր կերպարները չունեն նախատիպեր, սակայն իրենցից յուրաքանչյուրը հավաքական կերպար է, որը եղել է մեր հասարակության մեջ»,- ասաց ռեժիսորը:
Սցենարիստ Արմեն Վարդանյանի խոսքով՝ պատմությունը, որը հանդիսատեսը կտեսնի, կարող էր լինել յուրաքանչյուր երկրում, որտեղ տեղի է ունենում հեղափոխություն․ «Քաղաքական հումոր ասելով՝ պետք չէ հասկանալ, որ այստեղ լինելու է տեղայնացված քաղաքական հումոր․ հեղափոխություններն իրենց հետ բերում են մի շարք փոփոխություններ՝ սկսած մարդկանց աշխարհայացքից մինչև սոցիալական հարցեր ու դեմքեր։ Հարցն այն է, որ մենք չենք տեղայնացրել ու ներկայացրել մի մթնոլորտ, որը միայն Հայաստանում է։ Արվեստագետն ու ստեղծագործողը պետք է լինեն երրորդ կողմ, մենք այդ երրորդ կողմից իրավիճակ ենք ներկայացնում»,- ասաց սցենարիստն ու հավելեց, որ իրենք չեն խուսափել որևէ տեսակի հումորից՝ դյուրամարսից մինչև ենթատեքստային ու սոցիալական հումոր։
Մինչ զրուցում էինք ներկայացման մասին և փորձում գտնել ոսկե միջինը՝ եկավ «խորհրդավոր անծանոթուհին», որին մարմնավորում է Լուիզա Ներսիսյանը։ Նրա կերպարը բացահայտել առայժմ չեն ցանկանում, այդ իսկ պատճառով դերասանուհին խոսեց մյուս կերպարների գործողությունների մասին․ «Յուրաքանչյուր մարդու կյանքում հայտնվում է մեկը, որը նրա համար դառնում է ազդանշան՝ մի փոքր շեղելով ճանապարհը։ Երբ ճակատագրի բերումով գնում ենք մեր ճանապարհով, երբեմն մի ծանոթության, պատահական հանդիպման շնորհիվ մեր կյանքում մի մեծ փոփոխություն է լինում։ Ես հանդիսանում եմ խաչմերուկին կանգնած այն անձը, որին հանդիպում է Լևոն Հարությունյանի կերպարը և արժեհամակարգային փոփոխություններ են սկսվում»։
Լուիզայի խոսքով՝ խորհրդավոր անծանոթուհին կարողանում է փոխել հերոսների կյանքի ուղին։ Ներկայացման հումորային կողմի մասին իր տեսակետն ասաց նաև Լուիզա Ներսիսյանը․ «Դժվար է չէ՞ բնութագրել՝ կյանքը հումորայի՞ն է, թե՞ լուրջ։ Նույնն էլ մեր դեպքում է, որովհետև մենք փորձում ենք գեղարվեստորեն ներկայացնել կյանքը։ Յուրաքանչյուր ներկայացում, որը հեռու է առօրյայից, կենցաղից, կյանքից, արդեն այն չէ, որովհետև այդ ամենը պետք է ներառի իր մեջ։ Հանդիսատեսը պետք է քեզ հետ միասին վերապրի, ցավակցի, զգա, ոչ թե մտածի, որ բեմին տեղի է ունենում մի բան, որն իր հետ կապ չունի։ Մենք մեր աշխատանքի մեջ անկեղծ ենք, բայց պետք է հանդիսատեսի հետ ստուգենք տեսնելու՝ ինչ արձագանք կտան նրանք»։
Եզրափակելով խոսքը ռեժիսորն ու սցենարիստն ավելացրին՝ իրենք ներկայացմամբ առաջարկում են մի իրականություն, որտեղ նման բովանդակությամբ ներկայացման կարիք չի լինի։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից