17-ամյա Սոֆի Դևոյանը՝ ուսման համար արտերկիր մեկնելու, ինքնուրույն լինելու և որպես մոդելավորող հանդես գալու մասին
Սոֆի Դևոյան կրտսերը «Մոր խոստումը» հեռուստասերիալը լքելուց հետո որոշ ժամանակ բացակայելու է էկրաններից։ Պարուհի-դերասանուհին ուսումը շարունակելու է արտերկրում, զուգահեռ պատրաստվում է նաև մեկ այլ նորության հագուստի մոդելավորման ոլորտում։
Tert.am Life-ը Սոֆիի հետ զրուցել է մասնագիտական ընտրության, արտերկիր մեկնելու ցանկությանն ընտանիքի արձագանքի, սեփական ոճի և որպես դիզայներ հանդես գալու առաջին փորձի մասին։
Սոֆիի խոսքով՝ ներկայումս զբաղված է դասերով և պարապմունքներով։ Նա կրթությունը շարունակելու է արտերկրում, սակայն այժմ չի ուզում բացահայտել, թե կոնկրետ ինչ մասնագիտացմամբ։ Նա նշեց, որ մնալու է արվեստի ոլորտում և արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունում խորացնելու է գիտելիքները։
«Ես կոնկրետ իմացել եմ, թե ինչ եմ ուզում։ Ընտանիքում բոլորով խոսեցինք, հասկացանք, որ ինձ պետք է շարունակել հենց այս ճանապարհով․ գրագետ շարունակելու համար պետք է կրթութուն»,- ասաց Սոֆին ու կարևորեց իրեն հոգահարազատ մասնագիտություն ընտրելը:
Թե ինչպես են ընտանիքի անդամներն արձագանքել 17-ամյա աղջկա՝ արտերկիր մեկնելուն, դերասանուհին ծիծաղելով արձագանքեց․ «Շատ հեշտ ու հանգիստ ճանապարհելու են, քանի որ միտքն իրենցն է: Եթե լուրջ, բնականաբար, սրտատրոփ սպասելու են, թե երբ եմ վերադառնալու և դժվարությամբ են ճանապարհում։ Այնտեղ բարեկամներ էլ ունեմ: Սկզբում ինքս չէի համաձայնում մեկնել, հետո հասկացա, որ ստանալու եմ գիտելիքներ, բացի այդ, կյանքի բավականին մեծ փորձ կլինի ինձ համար։ Սեպտեմբերին մեկնելու եմ, միառժամանակ էկրանին չեմ լինի։ Իհարկե արտերկրում սովորելու ընթացքում ևս ակտիվ կլինեմ, բայց Երևանում ինձ շատ չեն տեսնի»։
Երիտասարդ դերասանուհու խոսքով՝ ներկայումս գրաֆիկը հագեցած է հիմնականում պարապմունքներով: Նա շեշտեց, որ «Մոր խոստումը» նախագիծը լքելն էլ պայմանավորված էր բացառապես իր ուսմամբ: Մանկուց պարուհու մասնագիտության մեջ հմտացած Սոֆին այս ասպարեզը չի թողնի, թեև կարծում է, որ այդ ոլորտում ինքը նոր որևէ բան չի անելու․ «Եթե մի բանը տատիկինն է, դա մեր բոլորինն է։ Մեր տանն ամեն մեկն առանձին որևէ բան չունի։ Դպրոցը տատիկի անունով է, իսկ ես կրում եմ նրա անուն-ազգանունը և ինքնըստինքյան շարունակողը ես եմ լինելու։ Կոնկրետ պարի հետ կապված նոր բան չեմ անի, սակայն անուն-ազգանունը կլինի նոր ոլորտում։ Աշխատում եմ այդ ուղղությամբ, տեսնենք ինչ կստացվի»։
Դերասանուհու և պարուհու կարիերային զուգահեռ Սոֆի Դևոյան կրտսերը ներկայումս զբաղվում է հագուստի մոդելավորմամբ։ Նրա խոսքով՝ հիմա առաջին փորձերն է անում, սեփական էսքիզներով հագուստներն էլ առայժմ միայն իր համար են։ Սոֆին նշեց, որ ունի գծագրած հագուստներ, երեկոյան զգեստներ և շապիկներ, որոնք, հուսով է, շուտով կթողարկի նաև վաճառքի համար։
«Շատ փոքր տարիքից նկարել եմ, զբաղվել եմ դիզայնով։ Ինքս ինձ համար ինչ-որ բաներ էի հորինում, պատրաստում։ Որոշ ժամանակ դադարից հետո կրկին սկսեցի մոդելավորմամբ զբաղվել և, կարծես թե, լավ է ստացվում։ Հիմա էսքիզները ես եմ անում, ըստ դրանց, ինձ համար հագուստ են կարում: Իմ մոդելավորած հագուստն առայժմ միայն ինձ համար է, չեմ ուզում խոստումներ տալ, բայց հուսով եմ՝ առաջիկայում նաև վաճառքի կլինի, շատ-շատ եմ ուզում թողարկել հագուստի իմ գիծը,-ասաց Սոֆին ու հավելեց, որ շուտով իր հաճախորդը կլինեն նաև պարուհի տատիկն ու երգչուհի մայրիկը։ -Երեկոյան զգեստների էսքիզներ ունեմ, որոնց վրա պետք է աշխատեմ, մշակեմ մինչև վաճառքի հանելը»։
Որպես մոդելավորող՝ աղջիկը ոգեշնչվում է ամեն ինչից։ Ըստ Սոֆիի՝ այս դեպքում ևս լավագույն օրինակը պարուհի տատիկն է․ «Տատիկիցս սովորել եմ ամեն մանր բանից ոգեշնչվել, և դա ինձ շատ է օգնում։ Կարող է որևէ մեկն ինձ ժպտա, իր կերպարում ինչ-որ բան հավանեմ և ոգեշնչվեմ։ Պարտադիր չէ, որ հանճարեղ մեկը լինի, որից պետք է սովորել կամ ոգեշնչվել։ Փորձում եմ, անգամ, փոքր երեխաներից ինչ-որ բան վերցնել, կարծում եմ, յուրաքանչյուրն էլ իր մեջ ունի միայն իրեն հատուկ կարևոր մի բան, որը մյուսի մեջ չկա։ Կարելի է ոգեշնչվել ամեն ինչից, դա է պատճառը, որ ես շատ ուշադիր եմ ինձ շրջապատող աշխարհի նկատմամբ»։
Սոֆիից հետաքրքրվեցինք, թե առօրյայում ինչ է նախընտրում հագնել, դերասանուհին ծիծաղելով պատմեց, որ իր պահարանում գերակշռում է սպորտային հագուստը, չնայած մայրիկի բարկանալուն․ «Ես շատ հագեցած գրաֆիկ ունեմ։ Ամեն օր տարբեր փորձերի եմ լինում, դրանց գումարվում են իմ դասերը, պարապմունքները: Ինձ մոտ գերակշռում են ջինսե տաբատները: Մամաս շատ է զայրանում, որ հագնում եմ սպորտային հագուստ, բայց նախ՝ սիրում եմ, հետո իմ առօրյայով անհնար է այլ բան հագնել։ Երբ երեկոյան դուրս եմ գալիս քաղաք զբոսնելու, փորձում եմ հետաքրքիր համադրություններ անել այլ ոճի հագուստներով»։
Սոֆիի արտաքինը հաճախ է քննարկման կենտրոնում հայտնվում: Երեկ նրա հրապարակած լուսանկարը ենթադրությունների տեղիք է տվել, որ 17-ամյա աղջիկը գունաբացել է մազերը։ Սոֆիի պարզաբանմամբ՝ մազերի գույնը չի փոխել, նման խաբկանքը լուսավորության հետևանք է: «Շատ են հարցրել՝ արդյոք փոխել եմ մազերիս գույնը։ Չեմ փոխել և չեմ էլ պատրաստվում փոխել»,- ասաց դերասանուհին, որը տարիներ առաջ՝ 12 տարեկանում, արել էր նման փոփոխություն՝ գունաբացելով մազերի ծայրերը:
Հայտնի ընտանիքում մեծացած աղջկան հաճախ ուղեկցում են խոսակցություններ, թե ընտանիքն իր համար ճանապարհ է հարթում: «Կան կարծրատիպեր «առաջ տանելու» վերաբերյալ, բայց իրականում ամեն ինչ ես ինքնուրույն եմ անում՝ իմ փոխարեն տատիկս չի պարում կամ նկարահանվում։ Ինքս նկարահանվել եմ 5 տարեկանից, որևէ մեկն «առաջ չի բրդել»։ Ասեմ ավելին, երբեմն, ինձ ավելի շատ նկատողություններ են հասնում, քան մյուսերին։ Նույն էլ պարի դեպքում է։ Բնականաբար, եթե գործը հասնում է պրոֆեսիոնալ մոտեցմանը, պահանջները մի քանի անգամ շատանում են»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)