«Զարմանում են, որ իրականում ավելի երիտասարդ եմ»․ «Մոր խոստումից» Աննան՝ էկրանից մեծ երևալու, դստեր ծննդից հետո փոխված կյանքի և ամուսնու հետ 12 տարվա տարիքային տարբերության մասին
Դերասանուհի Օֆելյա Զաքարյանն այս շրջանում ներկայանում է «Մոր խոստումը» հեռուստասերիալի շրջանակում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն՝ Աննային: 37 տարին դեռ չբոլորած Օֆելյայի համար 45-ն անց կնոջ մարմնավորելը բարդ չէր: Այս դեպքում ամենակարևորը մոր հոգեվիճակը ճիշտ վերարտադրելն էր, ինչում իրեն օգնում է մայրիկ լինելը:
Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ինչպես հեռուստասերիալի, այնպես էլ անձնական կյանքի՝ դստեր ու ամուսնու մասին:
Իմ մասնագիտություններն իրար օգնում են
Օֆելյան առաջին մասնագիտությամբ ռեժիսոր է, թեև պարբերաբար ներկայանում է նաև որպես դերասանուհի, խաղացել է «Որոգայթ», «Եդեմի գաղտնիքը», «Անծանոթը», «Խաչվող հետքեր» հեռուստասերիալներում: Նա նկատեց, որ իր մասնագիտություններն իրար օգնում են:
«Դերասանի աշխատանքն ինձ համար, կարծես, հոբբի լինի: Ռեժիսորի մասնագիտությունն ինձ օգնում է որպես դերասանուհու, դերասանի մասնագիտությունը՝ որպես ռեժիսորի: Երկու դեպքում էլ հակառակ կողմից նայելու հնարավորություն եմ ունենում»,- ասաց Օֆելյան ու հավելեց, որ ավարտել է նաև Գեղարվեստի ակադեմիան: Նրա խոսքով՝ նկարչուհու մասնագիտությունը ևս իրեն օգնում թե՛ ռեժիսուրայի, թե՛ դերասանական աշխատանքի մեջ:
Եթե ես մայր չլինեի, գուցե, կերպարս այսքան հաջող չստացվեր
Պրոդյուսեր Ելենա Արշակյանը ավելի վաղ Tert.am Life-ին տված հարցազրույցում ասել էր, որ շատ կարևորում Աննայի դերում տեսնել դերասանուհու, որը գիտի՝ ինչ է մայրիկ լինելը: Օֆելյան ևս կարծում է, որ սա շատ կարևոր փաստ էր՝ հերոսուհուն ավելի ճիշտ ներկայացնելու համար:
«Երբ եկա քասթինգին, Ելենան ինձ ասաց, որ գլխավոր դերի համար է ուզում փորձել: Հետո զրուցեցինք իր հետ, պատմեցի, որ նախկինում խաղացել եմ մոր կերպար, բայց երբեք չեմ հասկացել, թե դա ինչ է: Դա ավելի շատ խաղ է եղել՝ պատկերացնելով սեր դեպի ծնողը, հարազատ մարդը, սակայն հիմա, երբ երեխա ունեմ, շատ լավ հասկանում եմ, որ այդ սերը ոչնչով չես կարող փոխարինել: Ելենան էլ ասաց, որ այս դերի համար հենց մայրիկ-դերասանուհու էր ուզում։ Կարծում եմ, եթե ես մայր չլինեի, գուցե, կերպարս այսքան հաջող չստացվեր,- ասաց Օֆելյան ու հավելեց, որ սա իր առաջին աշխատանքն է Ելենայի հետ: -Ֆիլմի հաջողությունը, իմ կերպարի բացումը, այն, որ ես կարողացա ճիշտ ընկալել և ներկայացնել կերպարս, կախված է նաև թիմից՝ Ելենայից, Քաջայրից: Իրենք ինձ ճիշտ են տվել խնդիրը»:
Դերասանուհին նկատեց, որ հիմա իրեն ավելի հաճախ են մայրիկի կերպար առաջարկում: «Երևի կերպարը հաջողվել է, որովհետև ինձ վերջերս շատ են տեսնում հենց մոր դերում: Վերջերս մայրիկի մասին տեսահոլովակում էլ նկարահանվեցի: Պրոդյուսերն ասում էր՝ հենց երգը լսեցի, քեզ մտաբերեցի»:
Իմ տարիքից մեծ երևալուց չեմ վախենում
Լսարանը դերասաններին ընկալում է այնպես, ինչպես տեսնում է էկրաններից՝ բարի չար, տարիքով կա երիտասարդ: Սեպտեմբերին Օֆելյան կդառնա 37 տարեկան, սակայն հեռուստասերիալում մարմնավորում է 45-ն անց կնոջ: Փաստը, որ իրեն ավելի մեծ են պատկերացնում, Օֆելյային չի խանգարում:
«Քանի որ ավելի երիտասարդ եմ, կերպարի համար ինձ մեծացնում են՝ թե՛ սանրվածքով, թե՛ դիմահարդարմամբ, թե՛ հագուստով: Երբ փողոցում ինձ տեսնում են, մի պահ նայում են, հետո ասում՝ վայ, Աննան: Զարմանում են, որ իրականում երիտասարդ եմ, բացատրում եմ, որ կերպարս է թելադրում, որ ֆիլմում այդպիսի գրիմով ներկայանամ: Ինձ դա չի խանգարում»,- ասաց նա ու հավելեց, որ ավելի մեծ տարիքի կնոջ մարմնավորելն իրենից բարդություն չի ներկայացնում, քանի որ այս դեպքում առաջնային նոր հոգեվիճակը ճիշտ ներկայացնելն է:
Աղջիկս դարձավ մեր կյանքի Շողերը
Օֆելյան ամուսնացած է արդեն 3 տարի: Դուստրը՝ Շողերը, 1 տարեկան 9 ամսական է: Փոքրիկն ամբողջությամբ փոխել է մայրիկի կյանքը: Անվան ընտրությունը ծնողները պատահական չեն արել՝ մայրիկն ասում է՝ դուստրը դարձավ իրենց կյանքի Շողերը նաև բառի բուն իմաստով:
Օֆելյան ուշ տարիքում է ամուսնացել և մայրիկ դարձել: «Ես միշտ ժամանակ չեմ ունեցել, 3 ինստիտուտ եմ ավարտել, աշխատել եմ: Մեծ տարիքում ավելի հասուն ես որոշում կայացնում, բայց երբ պուճուրդ ծնվում է, հասկանում ես, որ ուշացել ես: Կուզեի ավելի երիտասարդ տարիքում ինքը լիներ իմ կյանքում: Մինչև երեխայիդ ծնունդն ինչ էլ անես, կյանքդ դատարկ է, երբ նա արդեն կա, կյանքդ իմաստավորվում է: Դու հասկանում ես՝ հանուն ինչի ես անում: Արդեն մենակ չես ու միայն քո առաջ չես պատասխանատու: Կա մի փոքր էակ, որին Աստված տվել է քեզ, պետք է իրեն նվիրվես: Երեխա պահելն աշխարհի ամենաբարդ, բայց և ամենալավ բանն է: Կարծում եմ՝ կնոջ առաքելությունը հենց մայրանալու մեջ է,- ասաց դերասանուհին, որը ցանկություն ունի երկրորդ անգամ մայրանալ: -Ես ուզում եմ էլի երեխաներ ունենալ: Սեռի նախընտրություն ոչ ես, ոչ էլ ամուսինս չունենք: Ինչպես Աստված կամենա, այնպես էլ կլինի: Ամեն դեպքում, խոսքը դեռ այս էտապի մասին չէ»:
Ժամանակի մեծ մասը Օֆելյան անցկացնում է դստեր հետ: Նրա խոսքով՝ շաբաթական առավելագույնը 2 նկարահանման օր է ունենում: Այդ օրերին երեխային թողնում է մայրիկի խնամքին․ «Նա մեծ սիրով մնում է մայրիկիս մոտ և խնդիր չի առաջանում: Մյուս դեպքերում ժամանակիս մեծ մասն իր հետ եմ անցկացնում: Սիրում ենք խաղալ իրար հետ, զբոսանքների գնալ: Աղջիկս շատ է սիրում մուլտֆիլմեր նայել, ես էլ օգտվում եմ առիթից ու այդ ընթացքում այլ գործեր անում»:
Էկրանից մայրիկին տեսնելիս Շողերն առաջ ուրախանում էր, հիմա՝ ոչ: Մայրիկին էկրանից այն կողմ լացելիս տեսնելը նրան ստիպել է այլևս չնայել սերիալը․ «Սկզբում հենց լսում էր անոնսի երաժշտությունը՝ անկախ նրանից՝ կադրում ինձ կտեսնե՞ր, թե՞ ոչ, գոռում էր՝ մամա: Սակայն ես սկսեցի ավելի դրամատիկ պահեր խաղալ, լացել, և նա սկսեց չնայել սերիալը: Իրեն դուր չէր գալիս, որ ես անընդհատ տխուր եմ, տառապում եմ»:
Ամուսինս ավելի հասուն է, ես՝ ավելի թեթև
Օֆելյայի ամուսինը՝ Դավիթը, երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հիմա այլ բնագավառում է աշխատում: Զույգի միջև 12 տարվա տարբերություն կա: Օֆելյան նկատեց, որ դա արդեն մի սերունդ է, և հետաքրքրությունները հաճախ տարբեր են լինում, բայց դա իրենց չի խանգարում: Իր բնորոշմամբ՝ ավելի հասուն դատող ամուսնուց դերասանուհին միշտ սովորում է:
«Ամուսինս ավելի հասուն է, ես՝ ավելի թեթև: Թե՛ ճաշակի, թե՛ երաժշտության, թե՛ ֆիլմերի առումով տարբեր ենք, բայց դա հակասություն չի առաջացնում: Ես իրենց շատ բան եմ սովորում: Մեր ընտանիքի մեծն է՝ շատ ավելի կարդացած, ավելի շատ բան գիտի, ես ամեն ինչ իրեն հարցնում եմ, խորհուրդ եմ լսում, որովհետև փորձառու է»,- ընդգծեց նա:
«Մոր խոստումը» նախագիծն Օֆելյային ավելի մեծ հայտնիություն բերեց: Կողմնակի ուշադրությունից նա չի սրտնեղում, իսկ ահա ամուսնուն դա դուր չի գալիս: Դա հաշվի առնելով՝ ամուսնու լուսանկարն էլ չցանկացավ հրապարակել:
«Մարդկանց դրական վերաբերմունքն ինձ դրական տրամադրություն ու լիցքեր է հաղորդում, իմպուլս է տալիս, որ դերս ավելի լավ տանեմ: Հաճախ, մարդիկ ինձ հետ շատ ջերմ խոսում են, կարծես 100 տարի ճանաչեն ինձ, ես նույն կերպ պատասխանում եմ և մտերմիկ զրույց ենք ունենում: Ես հայտնիությունը չեմ կարևորում, բայց չի եղել պահ, երբ դա ինձ խանգարի կամ փորձեմ թաքնվել։ Ամուսնուս դա մի փոքր նյարդայնացնում է, կողմնակի ուշադրությունը ձգված է պահում: Երբ որոշեցի նկարաhանվել սերիալում, նա դեմ էր: Ավելի շատ սիրում է, երբ ես ռեժիսուրայով եմ զբաղվում»,- եզրափակեց Օֆելյան:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)