«Հիվանդանոցային օրերից հետո արտաքինս թույլ չէր տալիս էկրանին հայտնվել»․ Սեդա Շահնազարյանը՝ առողջական խնդիրները հաղթահարելու, կրկին նկարահանվելու և սրճարանում աշխատելու մասին
Երկար դադարից հետո ու առողջական խնդիրները հաղթահարելուց հետո դերասանուհի Սեդա Շահնազարյանին հեռուստադիտողները տեսան «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ժիրայր Գլենց» հեռուստանովելում։ Սննդային թունավորումից հետո կյանքի ու մահվան շեմին հայտնվելուց մեկ տարի անց դերասանուհին ապրում է կյանքի բնականոն հունով։
Սեդան Tert.am Life-ի հետ զրուցել է իր համար դժվար շրջանն ամբողջությամբ հաղթահարելու, կորուստների, սրճարանում աշխատելու և արդեն փոխված կյանքի մասին։
«Հիվանդանոցային օրերից հետո նկարահանվելու ցանկությունս մի քանի անգամ ավելի մեծ էր, սակայն արտաքին տվյալներս ինձ թույլ չէին տալիս էկրանին հայտնվել։ Երկար պառկելու հետևանքով մազաթափություն էր սկսվել, մազերս խճճվել էին ու որոշեցի գլուխս սափրել։ Իրականում այլ տարբերակ չունեի։ Գլուխս սափրելու որոշումը կայացնելիս սթրես չեմ ապրել։ Լավատես մարդ եմ՝ մտածում էի, որ էլի դերասանուհիներ են եղել, որոնք իրենց կամքով գնացել են նման քայլի, հիշում էի Նատալի Պորտմանին: Բացի այդ ինձ կարճ սանրվածքն էլ է սազում»,- ժպիտով ասաց դերասանուհին։
Կարճ կտրվածքից նա միայն մի դժգոհություն ունի՝ սանրվածքները, որոնցով կարող է ներկայանալ, շատ չեն․ «Անպայման մազերս պետք է կամ հյուսեմ, կամ ուղղացնեմ։ Դժգոհում եմ, բայց իրականում էլի ծանր չեմ տանում: Կարծում եմ՝ սա էլ կյանքի փուլ է, որն իր հետաքրքրություններն ունի։ Չեմ էլ պատրաստվում մազերս արհեստական երկարացնլմ։ Երբ երկար մազեր ունենամ, այս օրերը կարոտելու եմ»։
Եթե արտաքին ու ոճային պարտադրված փոփոխությունը դերասանուհուն քիչ, թե շատ անհանգստացնում է, ներքին փոփոխությունների մասին նա խոսում է միայն ժպիտով՝ նշելով, որ եղած յուրաքանչյուր փոփոխությունից ինքն անչափ գոհ է:
«Այդ դեպքից հետո իմ կյանքն իսկապես շատ-շատ փոխվեց, ընդ որում, դեպի լավը։ Իհարկե, մարդկանց կորստից անհնար է խուսափել, բայց ես ուրախ եմ թե՛ նրանց համար, որոնց կորցրել եմ, թե՛ նրանց համար, որոնց գտել եմ։ Եղան մարդիկ, որոնց ես թողեցի, եղան մարդիկ, որոնք ինձ թողեցին, բայց ես չեմ դժգոհում, որովհետև լ կորցրել նրանց, ովքեր դժվար պահին իմ կողքին չեն եղել։ Կարող էր իմ կյանքում նման դժվար էտապ չլինել, և ես, չիմանալով, թե ումից ինչ է պետք սպասել, ընկեր համարեի նրանց։ Գոհ եմ եղած ամեն բանի համար»,- ասաց նա:
Սեդան իրեն ակտիվ ու ինքնուրույն մարդ է համարում։ Ֆիզիկական դժվարությունները, ըստ դերասանուհու, ուղեկցվել են հոգեբանական դժվարություններով։ «Մտածում էի՝ վերջ, կյանքս կանգ է առել։ Ամեն վայրկյան ուզում էի անել հնարավորինը հունի մեջ ընկնելու, կյանքիս ռիթմը կրկին վերադարձնելու համար։ Շատ եմ կարևորում ինքնուրույնությունը, իսկ այդ ժամանակ ինքնուրույն չէի, կողքիս անպայման պետք է մարդ լիներ, որպեսզի օգներ ինձ։ Մանկուց ինքնուրույն լինելով՝ այդ իրավիճակը հոգեբանորեն բավականին դժվար հաղթահարեցի։ Սակայն իմ սպասածից ավելի կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի ես վերադառնամ կյանքի բնականոն ընթացքին»,- ասաց դերասանուհին։
Նա վստահ է, որ իրեն, ոտքի կանգնելու և կրկին առաջ շարժվելու հարցում օգնել է իր լավատեսությունը: «Երբ ինքնուրույն գնացի բժշկի, նա էլ էր զարմացել, մտածում էին՝ ավելի քան վեց ամիս դեռ պետք է անկողնուն գամված լինեմ։ Այդ շրջանում հասկացա, թե ինչ մեծ դեր կարող են ունենալ ցանկությունն ու լավատեսությունը։ Ես շատ էի ցանկանում ապրել իմ նախկին ակտիվ կյանքով, այդպես էլ եղավ։ Պասիվությունն ինձ ուղղակի սպանում էր։ Ինձ նաև օգնեց լավատեսությունս, որի շնորհիվ երկար ժամանակ է, ինչ ապրում եմ իմ կյանքով, նոր հետաքրքրություններով, դասերով և ֆիլմերով։ Կարևորն այն ներքին զգացողությունն է, որ ես կրկին կայացած մարդ եմ, այնպես, ինչպես մինչև հիվանդանոցում հայտնվելս»։
Սեդայի խոսքով՝ իր կյանքի բարդ շրջանից հետո մասնագիտական բացահայտումներ ևս արել է, որոնք, ըստ դերասանուհու, ամենակարևորն են։ «Այդ դժվար շրջանից հետո շատ կարևոր բացահայտում արեցի, որն ինձ, իրոք, ուրախացրեց։ Հասկացա՝ ես ճիշտ մասնագիտություն եմ ընտրել։ Ինձ դուր է գալիս նկարահանման հրապարակում իմ կյանքը, իմ խնդիրները մի կողմ դնելն ու մեկ ուրիշի կյանքով ապրելը։ Նկարահանումների, որպես դերասանուհի հանդես գալու պակասը կյանքումս շատ մեծ էր, որովհետև իմ մասնագիտությունն ինձ համար կարևոր դեր ունի։ «Ժիրայր Գլենց» հեռուստանախագծում խաղացածս կերպարն էկրան վերադառնալու համար լավագույնն էր, որովհետև Մանեն՝ իմ հերոսուհին, ինձ և իմ տեսակին շատ համապատասխան է։ Շոկային էր, որ առաջարկ կստանամ Հանրային հեռուստաընկերությունից, բայց այն եղավ և ինձ համար բարդ էտապից հետո կարողացա կրկին ներկայանալ հեռուստադիտողներին»։
«Ժիրայր Գլենց» հեռուստանովելի նկարահանումների ավարտից հետո դերասանուհին հեռուստատեսային նոր առաջարկներ չունի։ Մասնագիտական կրթությանը զուգահեռ 19-ամյա Սեդան հիմա աշխատում է սրճարանում՝ որպես մենեջեր։
«Ներկայումս գերհագեցած գրաֆիկ ունեմ․ հիվանդանոցում անկացրած ամիսներից հետո հասկացա, որ շատ բան եմ կորցրել նաև մասնագիտական կրթության տեսանկյունից։ Բացի սովորելը նաև աշխատում եմ։ Սրճարանում մենեջեր եմ: Գործս անում եմ մեծագույն սիրով ու հաճույքով։ Բնավորության գիծ ունեմ, եթե մի բան անում եմ, այն պետք է անեմ կամ ամբողջությամբ նվիրվելով, սիրով ու հաճույքով, կամ առհասարակ չանեմ։ Այս գործին անցա, նախ՝ որովհետև ուզում էի առօրյաս լցնել, ապա գումար վաստակել։ 15 տարեկանից նկարահանվել եմ և գումար եմ աշխատել, այդ տարիքից սկսած մինչև այսօր ես ծնողներիցս գումար չեմ վերցնում»,- ասաց դերասանուհին։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից