«Բարեբախտաբար, թե դժբախտաբար, շուտ մեծացա»․ 18-ամյա Անելյա Գուբրյանը՝ 15 տարեկանից որպես մատուցողուհի աշխատելու և սեփական գումարն ունենալու կարևորության մասին
Երիտասարդ մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանն այժմ էկրանային դադարի փուլում է: Թե ինչ նախագծում կներկայանա հաջորդիվ, առայժմ նրա համար էլ պարզ չէ: Աշխատանքային դադարի էտապն Անելյայի համար հարաբերական է: Դերասանուհին հայտնեց, որ աշխատել սկսել է վաղ տարիքից, հիմա էլ իր առօրյան հագեցած է կազմակերպում, զբաղվում է նաև զարդերի բիզնեսով:
Չնայած ապահոված ընտանիք ունենալուն՝ Անելյան 15 տարեկանից սկսել է աշխատել որպես մատուցողուհի: Երիտասարդ դերասանուհին Tert.am Life-ին պատմել է անցած ճանապարհի, վաղ տարիքից ինքնուրույն դառնալու և ծնողների առաջ ունեցած պատասխանատվության մասին:
15 տարեկանից աշխատել եմ
Շատերին գուցե զարմանալի թվա, որ ապահոված ընտանիքում ապրող Անելյան մինչև վերջերս աշխատում էր նաև որպես մատուցողուհի: Մոդելն այս աշխատանքով սկսել է զբաղվել դեռևս 15 տարեկանից: Անելյան շեշտեց, որ աշխատել սկսել է ոչ թե ֆինանսական խնդրից, այլ կայանալու ցանկությունից ելնելով:
«Ես աշխատելու ցանկություն ունեի, որի մասին հայտնեցի ծնողներիս: Նրանք շատ զարմացան, քանի որ ֆինանսական խնդիր չունեի, սակայն ես ուզում էի հասունություն, որին կարող էի հասնել աշխատանքով: Որոշեցինք, որ կաշխատեմ մեր ընտանիքի մտերիմ ընկերներից մեկի գինետանը՝ որպես մատուցողուհի: 2 տարի աշխատելուց հետո դուրս եկա այնտեղից, քանի որ պետք է պատրաստվեի ԵՊՀ ընդունելության քննություններին»,- ասաց նա ու հավելեց, որ համալսարան ընդունվելուց հետո հասկացել է, որ չնայած «Էլենի օրագրում» նկարահանումներին, ունենում է ազատ ժամանակ: Այդ պատճառով էլ որոշել է վերադառնալ մատուցողուհու աշխատանքին: «Ես չեմ սիրում ժամանակս վատնել: Այդ փուլում սկսեցի աշխատել մեքսիկական ռեստորանում: Մոտ 6 ամիս էլ այնտեղ աշխատեցի որպես մատուցողուհի»,- ավելացրեց նա:
Հիմա Անելյան հրաժարվել է մատուցողուհու աշխատանքից: Ասում է՝ դա իր համար հոբբի էր, մարդկանց հետ շփվելու հնարավորություն, բացի այդ, ժամային գրաֆիկն էր իրեն հարմար:
«Ես միշտ եմ զբաղված եղել: 15 տարեկանում էլ իմ գրաֆիկը թեթև չէր, որովհետև առավոտյան 7-ին արթնանում էի, գնում դպրոց, այնուհետև 2 պարապմունք ունեի, որոնցից հետո երեկոյան գնում էի աշխատանքի, շատ ուշ վերադառնում տուն ու շատ քիչ քնում: Այնպես չէր, որ դա ինձ շատ հարմար էր, պարզապես, ես շատ էի ուզում այդպես անել»,- ասաց նա:
Սեփական գումար աշխատելն ինձ ինքնուրույն ու ինքնավստահ է դարձրել
«Փոքր տարիքից սեփական գումարն աշխատելն ու ինքնուրույն լինելն ինձ տվել է ինքնավստահություն: Երբ ինքդ ես գումար աշխատում, հասկանում ես փողի արժեքն ու ինչպես պետք է տնօրինես այն: Հասունացման նոր փուլ է սկսվում, որը գալիս է նաև ծնողների վստահությունից: Իմ ծնողներն ինձ շատ են վստահել: Երևի թե, հենց իրենց վստահությունն էր, որ ինձ ինչ-որ չափով սահմանափակում էր: Ես բավականաչափ գումար էի վաստակում 15 տարեկան աղջկա համար, սակայն նրանց վստահության ու տված ազատությունն ինձ ստիպեց ինչ-որ չափով սահմանափակվել ու ավելի լուրջ վերաբերել դրան»,- ասաց Անելյան, ապա հիշեց, որ իր առաջին աշխատավարձը ստացել է դեռևս 3-4 տարեկանում: 3000 դրամ է վաստակել՝ նկարահանվելով Լալա Մնացականյանի կարճամետրաժ ֆիլմում: «Այդ գումարով տաքսիով տուն վերադարձանք, մտանք խանութ, հաց, կարագ, ձեթ գնեցինք և գումարը վերջացավ»,- հիշեց նա:
Արդեն 15 տարեկանում վաստակած գումարով, ըստ դերասանուհու, վճարում էր իր պարապմունքների համար, հոգում առօրյա ծախսերը:
Անելյայից հետաքրքրվեցինք՝ արդյոք հիմա ֆինանսապես անկախ է․ «Ֆինանսապես լիարժեք անկախ մարդ լինել չի կարող, որովհետև որքան էլ գումար ես աշխատում, պահ է գալիս, երբ քեզ ավելին է պետք, քան ունես: Բնականաբար, ընտանիքս աջակցում ու օգնում է ինձ, սակայն 15 տարեկանից սկսած հիմնականում ինքս եմ հոգացել իմ ծախսերը: Իհարկե, դա չի նշանակել, որ գումարը միայն իմն է, և ես այն չեմ ծախսում ընտանիքիս համար: Դա ընտանիք բերվող ընդհանուր գումար է, որը երբեք չի առանձնացել»:
Կարծրատիպեր
Հայկական իրականության մեջ մատուցողուհու աշխատանքը միանշանակ չի ընդունվում: Անելյայի խոսքով՝ իր համար կարծրատիպային այս մոտեցումը երբևէ կոնպլեքսավորվելու առիթ չի եղել:
«Ես շատ նորմալ եմ վերաբերում այդ աշխատանքին: Յուրաքանչյուր աշխատանք նորմալ է, եթե ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին ու ճիշտ է արվում,- ասաց նա, իսկ հարցին՝ հաճախորդների հետ տհաճ միջադեպեր եղե՞լ են, պատասխանեց,- Ես աշխատել եմ բարձր մակարդակի գինետանը, որտեղ խնդրահարույց հաճախորդ ուղղակի չի եղել: Նախ՝ հաճախորդների 50 տոկոսը ծնողներիս ընկերներն էին, մյուս 50-ը՝ զբոսաշրջիկներ, բացի այդ, նույնիսկ եթե ինչ-որ խնդիր լիներ, տնօրենը շատ հեշտ ու արագ հարցը լուծում էր»:
Իմ միակ սահմանը եղել է ծնողներիս վստահությունը չչարաշահելն ու նրանց չհիասթափեցնելը
Փոքր տարիքից ինքնուրույնություն ձեռք բերած մոդելի խոսքով՝ ծնողների վստահություն իր համար միշտ պարտավորեցնող է եղել:
«Իմ առջև երբևէ սահմանափակում չի եղել ու դա եղել է իմ առաջին բարիերը: Իմ միակ սահմանը եղել է ծնողներիս վստահությունը չչարաշահելն ու նրանց չհիասթափեցնելը: Նրանք ինձ վստահել են յուրաքանչյուր հարցում: Հենց դա է ինձ սահմանափակում: Միշտ մտածում եմ՝ այ եթե իմանային, որ այսինչ բանն եմ անում, ինչպե՞ս կվերաբերեին: Եթե մտածում եմ՝ նորմալ կարձագանքեին, անում եմ, եթե ոչ, ոչ»,- ասաց նա:
Բարեբախտաբար, թե դժբախտաբար, շուտ մեծացա
18-ամյա դերասանուհուն հաճախ մեղադրում են իր տարիքից ավելի մեծ երևալու ձգտման մեջ: Անելյան վստահեցնում է՝ տարիքից առաջ ընկնելու խնդիր չունի, սակայն մեխանիկորեն ավելի շուտ է մեծացել:
«Աշխատանք ու պատասխանատվություն ունենալը մարդուն ավելի հասուն են դարձնում: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, շուտ մեծացա: Երբևէ չեմ ցանկացել իմ տարիքից ավելի մեծ երևալ, ուղղակի ես ունեմ փոքր եղբայր: Ընտանիքի մեծ երեխաները կարող են փաստել, որ իրենք միշտ ավելի շուտ են մեծանում, որովհետև ուշադրությունը լինում է փոքրի վրա: Մեծ երեխային միշտ ասում են՝ դե դու մեծն ես: Ես ու եղբայրս շատ էինք կռվում, ինձ միշտ ասում էին՝ դու մեծն ես․ նույն բանը ես էի անում 13 տարեկանում, ինձ ասում էին՝ մեծն ես, նա էր անում արդեն 13 տարեկանում, նա փոքրն էր,- ծիծաղելով ասաց Անելյան ու հավելեց,- եղբայրս հիմա 14 տարեկան է: Երբ ես ինձ եմ հիշում 14 տարեկանում, մեծ աղջիկ էի, իսկ ինքը հիմա մեր տան փոքր երեխան է: Դա ինձ ստիպեց ինչ-որ չափով ինքնուրույն դառնալ, որովհետև ես մեծն էի, ամոթ էր, որ սխալներ անեի: Իմ ինքնուրույն լինելը մեխանիկորեն ստացվեց: Դպրոցում գերազանցիկ էի, ամեն ինչ ինքնուրույն էի անում: Նույն կերպ էլ աշխատելու ցանկություն առաջացավ: Դա չի եղել ինչ-որ մեկին ինչ-ոչ բան ապացուցելու համար, պարզապես քայլ էր դեպի հասունություն»:
Շատ ծախսող չեմ և միշտ ունեմ իմ գումարը
Դերասանուհու հիմնական ծախսերը կապված են հագուստի, արտաքին տեսքի ապահովման, խնամքի, ժամանցի վայրեր գնալու հետ․ «Շատ ու քիչ ծախսը հարաբերական է։ Ես իմ վաստակածի համեմատ նորմալ եմ ծախսում գումարը: Հագուստի համար եմ շատ գումար ծախսում, բայց իմ բախտը բերել է․ ես ու մայրիկս հիմնականում նույն հագուստն ենք հագնում: Իհարկե, չափսերի տարբերություն կա, բայց մեծ մասը կարողանում ենք երկուսս էլ հագնել: Այսինքն՝ իմ զգեստապահարանը կրկնապատկվել է մայրիկիս հաշվին: Հագուստի գնին ու բրենդին ուշադրություն չեմ դարձնում: Ես բրենդամոլ չեմ, ինձ, կարևորը հագուստն ինձ սազի, լինի ճաշակով ու որակով»:
Հիմա, երբ Անելյան ոչ սերիալում է նկարահանվում, ոչ էլ որպես մատուցողուհի է աշխատում, զբաղվում է միայն զարդերի բիզնեսով: Նրա խոսքով՝ եկամուտի խնդիր այժմ էլ չունի․ «Ես հեռատես եմ, շատ ծախսող չեմ և միշտ ունեմ իմ գումարը: Յուրաքանչյուր գործունեություն սկսելիս, ես ունեմ իմ «պլան Բ»-ն»:
Ինչ վերաբերում է մոդելինգով գումար աշխատելուն՝ նա նկատեց, որ այն կայուն աշխատանք չէ։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:25 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)