«Երևանում հայերն ավելի ժամանակակից են, քան ԱՄՆ-ում ու Ռուսաստանում»․ Հայաստան ժամանած Շպռոտը՝ մարդկանց վերաբերմունքի, մայրանալու ցանկության ու վախի մասին
Երգչուհի Շպռոտն այս օրերին Երևանում է։ Միացյալ Նահանգներում կարգավիճակն օրինականացնելուց հետո Շպռոտը մի քանի ամիսը մեկ գալիս է Հայաստան՝ տեսնելու իր մայրիկին, քույրիկին ու մյուս հարազատներին։ Tert.am Life-ը երգչուհու հետ զրուցել է ինչպես Հայաստան այցի, այնպես էլ ամերիկյան կյանքի, միայնակությունից վախենալու ու մայրանալու ցանկության մասին։
Հայաստանը շատ եմ կարոտում
Շպռոտի խոսքով՝ Հայաստան ժամանելիս հիմա իր հուզական դաշտը շատ ավելի հանգիստ է։ «Երբ 2017-ին 7 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ եկա Հայաստան, ինքնաթիռի միջից տեսա Մասիս սարն ու սկսեցի լաց լինել։ Չէի պատկերացնում, որ արձագանքս այդպիսին կլինի։ 7 տարի չէի տեսել նաև հարազատներիս։ Իհարկե, հիմա էլ շատ եմ կարոտում, հատկապես, մայրիկիս, բայց էմոցիոնալ դաշտս ավելի հանգիստ է, քանի որ տարին 2 անգամ գալիս եմ»,- ասաց նա ու հավելեց, որ Հայաստան այցը միշտ անձնական է լինում, գործնական հրավերներ լինում են, երբ մարդիկ իմանում են, որ ինքը Հայաստանում է։
Երգչուհին ասաց, որ Հայաստանում առաջինը շտապում է տեսնել մայրիկին, քույրիկին ու ընտանիքի մյուս անդամներին։ Հաջորդ քայլը լինում է գեղեցկության սրահ այցելելը, որովհետև, ըստ նրա, Հայաստանում սպասարկման որակը շատ ավելի լավ է, քան ԱՄՆ-ում։ Հաջորդիվ հերթն ընկերներինն է։
Քաղաքի ամենասիրելի վայրերը Շպռոտի համար երևանյան փողոցներն են։ «Շատ եմ սիրում զբոսնել Երևանի փողոցներով։ Ինձ համար մեծագույն հաճույք է ուղղակի քայլել Կարապի լճի տարածքով, Աբովյանով, Խանջյանով։ Ավելի շատ սիրում եմ այն տեղերը, որոնք ինձ հիշեցնում են երիտասարդ տարիներս։ Ցավոք, չեմ հասցնում շատ գնալ քաղաքից դուրս։ Այս տարի շատ եմ ուզում գնալ Սևան։ Նախորդ այցիս ժամանակ գնացել էինք Դիլիջան, ես ուղղակի սիրահարվել էի։ Նախկինում այդքան գնում էի շրջաններ՝ համերգների, բայց չէի գնահատում մեր հայրենիքը, մեր հայրենիքի բնությունը։ Հեռվից ավելի շատ ես գնահատում ունեցածդ։ Հիմա եմ սկսել հասկանալ, թե ինչքան սիրուն է մեր երկիրը»,- ասաց երգչուհին։
Մայրիկս առ այսօր ասում է՝ կարող էիր, գոնե, այս շորը չհագնել, արդեն մեծ աղջիկ ես
Ժամանակին Շպռոտը խոսում էր Հայաստանից հիասթափված հեռանալու, մարդկանց բացասական արձագանքի մասին։ Ասում է՝ հիմա իր հանդեպ վերաբերմունքքը շատ է փոխվել․ «Հավատացեք, հիմա այդ խնդիրը չկա, միայն սեր եմ վայելում։ Առաջ ինձ համար շատ դժվար էր։ Նեգատիվ մեկնաբանություններ հիմա ավելի շատ գրում են Ռուսաստանի հայերը։ Հայաստանի մարդիկ շատ ավելի ժամանակակից են, քան իրենք։ Մարդիկ այստեղ ավելի ճաշակով են, ավելի շատ են ժպտում։ Երևանը շատ է զարգացել, կարծում եմ՝ Երևանում հայերն ավելի առաջադեմ են, ավելի են զարգանում, քան նույնիսկ Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ում մենք արտաքուստ թվում ենք զարգացած, բայց մեր ուղեղը մնում է այն թվականին, որին մեկնել ենք, իսկ այստեղ մարդիկ զարգանում են։ Ես զգում եմ, որ Երևանում մարդիկ, իրոք, եվրոպական մտածելակերպ ունեն»։
Շպռոտը խոստովանեց, որ կուզեր ապրել այսօրվա Հայաստանում։ Ասում է՝ ներկայիս Հայաստանից, երևի, չէր մեկնի։ «Ես այն ժամանակ իշխանությունից էի շատ նեղված։ Այլևս ի վիճակի չէի ապրել այս երկրում։ Միայն այն մտքից, որ իրենք չկան, ինձ համար շատ ավելի հաճելի է լինել Հայաստանում։ Ճիշտ է՝ երկրի վիճակը դանդաղ է լավանում, բայց շատ բան փոխվել է,- ասաց նա ու հավելեց, որ ժողովրդի արձագանքին ավելի ըմբռնումով էի մոտենում։ -Ես մեծացել եմ Երևանում՝ Մասիվում, ու հասկանում եմ, որ դա մեր մենթալիտետն է։ Իմ ծնողներ էլ էին այդպես ընկալում իրավիճակը։ Մարդկանց արձագանքն ինձ համար հասկանալի էր, բայց իշխանություններին այլևս չէի կարողանում տանել»։
Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե տարիների ընթացքում ինչպես է փոխվել իր մայրիկի արձագանքն իր սկանդալային կերպարներին։ Պարզվում է՝ առ այսօր այդ հարցով քննարկումներ լինում են․ «Մայրիկիս արձագանքը և՛ սկզբում էր կոնֆլիկտային, և՛ ընթացքում, և՛ հիմա։ Այնպես չէ, որ ես տեսահոլովակ եմ նկարահանում, մամաս լրիվ ընդունում է։ Ասում է՝ կարող էիր գոնե այս շորը չհագնել, արդեն մեծ աղջիկ ես, բայց քանի որ ինձ շատ լավ է ճանաչում, ընդունում է այնպիսին, ինչպիսին կամ»։
Հարսանիքներին փակ հագուստ եմ հագնում, բայց հայերն ուզում են իրենց առիթին տղամարդիկ երգեն
Շպռոտի կարծիքով՝ երգչուհիներն ԱՄՆ-ում ավելի քիչ գործ ունեն, քան երգիչները։
«Տղա երգիչները միշտ ունեն աշխատանք, շաբաթը 3-4 հարսանիքի հրավեր։ Նույնիսկ ինձանից ուշ եկած մարդիկ ունեն տներ, բիզնեսներ։ Ընդ որում՝ մենք հավասար ենք աշխատում, այնպես չէ, որ ես չեմ աշխատում։ Ես ունեմ հիթեր, որոնք վերջին 2 տարվա ամենալսված երգերից են։ Երեկոյի ընթացքում դիջեյը մի քանի անգամ միացնում է իմ երգերը, այսինքն՝ իմ երգերն ընդունում են, բայց ավելի շատ հրավիրում են տղա երգիչներին։ Մարդիկ սիրում են, որ իրենց խնջույքներին երգեն տղամարդիկ։ Մտածում եմ՝ միգուցե ինձ չեն ընդունում, չեն ուզում տեսնել բեմին, ես սկանդալային եմ, բայց բոլոր երգչուհիների դեպքում է այդպես։ Ինձ համար դա պարադոքս է, թեև հասկացել եմ, խնդիրը համատարած է,- ասաց նա ու հավելեց, որ ինքը հարսանիքների ժամանակ երբեք բաց հագուկապով չի ներկայանում։ -Ինքս ինձ համար սահման եմ դրել, որովհետև հասկանում եմ, որ գնում եմ ընտանեկան միջոցառման։ Նույնիսկ իմ մենահամերգին բեմում երգելիս ու տեսահոլովակում նկարահանվելիս նույն զգեստը չեմ ընտրի, որովհետև բեմում էլ չես կարող շատ ռիսկով լինել։ Բեմը շատ բան է ցույց տալիս, իսկ տեսահոլվակ նկարահանելիս միայն աշատանքային խումբն է ներկա, եթե ինչ-որ բան ավել երևա, կարող եք մոնտաժել»։
Մայրանալու ցանկություն միշտ ունեմ
2018-ին՝ ամանորյա հարցազրույցի ժամանակ Շպռոտը Tert.am Life-ին ասել էր, որ ուզում է մայրանալ։ Վերջերս երգչուհին Ինստագրամում գրառում էր արել, որ ազատ է մայր չլինելու ամոթից։ Երգչուհին մեկնաբանեց, որ չնայած իր խոսքի շուրջ ծավալված քննարկումներին՝ իր միտքն այն չէր, թե այլևս չի ուզում մայրանալ։ Այդ ցանկությունն իր մեջ միշտ կա։
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր աղջկա մոտ այդ ցանկությունը մեռնում է այն ժամանակ, երբ ինքն է մեռնում։ Իմ միտքն այլ էր․ երբ դու ուզում ես մայրանալ, բայց երեխա չունես, քեզ մոտ ցավ է լինում։ Շատ կարևոր է, որ այդ ցավը չիշխի քեզ։ Հարցն այն չէ, որ ես այլևս չեմ ուզում մայրանալ ու ազատվել եմ այդ ցանկությունից, ուղղակի ես ազատ եմ դա ինձ համար խնդիր դարձնելուց։ Պետք չէ տանջվել։ Առհասարակ, բոլոր խնդիրերի դեպքում եմ այդպես անում։ Չպետք է կառչես ցանկությունից, թե չէ կդժբախտանաս, կվնասես ինքդ քեզ,- ասաց երգչուհին, ով այժմ կողակից չունի։ -Փաստորեն, ես շատ «քթի մազ» եմ դարձել։ Որքան մեծանում ես, այնքան ավելի բծախնդիր ես դառնում ընտրության մեջ, հատկապես, երբ Երևանում ես դաստիարակվում ու մեծանում, շատ դժվար է այլ երկրում քո խելքի ու մենթալիտետի մարդ գտնել»։
Մեծանալուց չեմ վախենում, միայնակությունից եմ վախենում
Երգչուհին սեպտեմբերին կդառնա 40 տարեկան։ Ասում է՝ մեծանալուց չի վախենում, ամբողջ աշխարհն է մեծանում։
«Ես չեմ էլ զգում, որ մեծանում եմ, հոգով միշտ 25 տարեկան եմ,- ասաց նա ու հավելեց, որ միայնակությունից է վախենում,- Միանակությունն աշխարհի ամենավատ բան է։ Իմ կյանքի ամենամեծ փորձությունը միայնակ լինելն է։ Փորձում եմ միայնակության մեջ գտնել խաղաղություն, բայց դա շատ դժվար է։ Ինձ թվում է՝ ինձ մոտ այդպես է, որ ես հոգեպես աճեմ, ավելի ուժեղ դառնամ ու որևէ մեկից կախվածություն չունենամ։ Մենք բոլորս այս աշխարհ գալիս ենք մենակ, մենակ էլ գնում ենք աշխարհից․․․ Անկախ ամեն ինչից ես իր մեջ միշտ զարգացնում եմ պոզիտիվը, քանի որ կյանքում պետք է կենտրոնանալ դրականի վրա»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից