Ծնվել է Սիլվա Հակոբյանի առաջնեկը

10:12 • 06.08.19

Այսօր լույս աշխարհ է եկել երգչուհի Սիլվա Հակոբյանի առաջնեկը։ Սիլվան դուստր է ունեցել, որին տվել են Միլա անունը:

Երգչուհին ուրախալի լուրը հայտնել է Ինստագրամում և գրել. «Բարի գալուստ աշխարհ, մեր հրաշք Միլա»։

Ծննդաբերությունից օրեր առաջ Սիլվան մայրանալու մասին առաջին հարցազրույցը վստահել էր Tert.am Life-ին ու ասել, որ ինքն ու Նորայրը կանգ են առել Միլա անվան վրա: Իր աղջկա անունը Սիլվան որոշել էր, երբ Նորայրի հետ հարաբերություններ էլ չուներ:) «8-9 տարի առաջ ինչ-ոչ տեղ կարդացի, որ երեխային Միլա անունն են տվել, տպավորվեց մեջս ու որոշեցի, որ երբ դուստր ունենամ, իրեն այդ անունն եմ տալու: Նորոյին շատ վաղուց էի ասել այդ մասին, դեռ ընկերություն էինք անում: Շատ ուրախացա, երբ ասաց՝ ես էլ եմ այդ անունը շատ սիրում, որովհետև նա շատ է սիրում Միլա Կունիսին»,- պատմել էր մայրիկը:

Ծնվել է Սիլվա Հակոբյանի առաջնեկը