Ովքեր են «Անհայտ բաժանորդ»-ի ամենապոզիտիվ, ամենաբարի, ամենախաղաղ, ամենաէմոցիոնալ անդամները․ բացահայտում են դերասաններն ու ռեժիսորը
«Անհայտ բաժանորդ» ֆիլմի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին: Սոս Ջանիբեկյանի, Անի Խաչիկյանի, Խորեն Լևոնյանի, Նազենի Հովհաննիսյանի, Բաբկեն Չոբանյանի, Մարջան Ավետիսյանի ու Արթուր Մանուկյանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են: Նկարահանման վերջին օրը Tert.am Life-ը «Հարցախույզ» շարքի շրջանակում «հարցաքննել» է ստեղծագործական թիմի անդամներին ու հետաքրքիր բացահայտումներ արել միմյանց մասին:
Սեպտեմբերի 5-ին ռեժիսոր Արշո Հարությունյանի ֆիլմը մեծ էկրան կբարձրանա, մինչև այդ առաջարկում ենք ծանոթանալ նրանց բեքսթեյջի տրամադրություններին:
Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը հագուստների գծով նկարչի ասիստենտ Նարինե Սահակյանն ու Անի Խաչիկյանն էին:
Ամենապահանջկոտը ես էի ու Բաբկեն Չոբանյանը:
Ամենախաղաղն Անի Խաչիկյանի որդին` Տեսլան էր ու օպերատորի ասիստենտ Նարեկ Առաքելյանը:
Ամենաէմոցիոնալն Արթուր Մանուկյանն ու Մարջան Ավետիսյանն էին:
Ամենաընկերասերը Խորեն Լևոնյանն է։
Ամենաբարին Նազենի Հովհաննիսյանն է:
Ամենաուշացողը․․․ երբեք չենք ունեցել ուշացողներ:
Նկարահանումից առաջ ամենանյարդայինը ես էի:
Ամենաբարդ տեսարանը Բաբկենի ու Մարջանի նախավերջին տեսարանը:
Ամենավատ նկարահանման օրը Նազենիի հայրիկի մահվան օրն էր:
Ամենալավ նկարահանման օրը, գրեթե, բոլոր օրերն էին:
Նազենի Հովհաննիսյան
Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը Խորոն է: Բոլորիս ծիծաղեցնում է, միշտ լավ անեկդոտներ է պատմում ու անխտիր բոլորիս նմանակումն անում է:
Ամենապահանջկոտն Արշոն է: Նա ունի շշմելու սիրուն հատկություն՝ նրբորեն ու տակտով պահանջել:
Ամենախաղաղը Հրաչ Քեշիշյանն է: Շշմելու խաղաղ է:
Ամենաէմոցիոնալը Մարջան Ավետիսյանն է:
Ամենաընկերասերը․․․ բոլորն ընկերասեր են: Ամենանյարդային պահին միշտ հայտնվում էր ինչ-որ մեկն ու ճիշտ խոսքով ու ժեստով պարպում դա: Լիդերների խումբ էր հավաքված՝ ստեղծագործականից մինչև տեխնիկական: Պատկերացրեք, ազգությամբ հայ, ամեն մեկը լիդեր իր ասպարեզում և հավաքվում են իրար գլխի, ուզում են անել խմբակային աշխատանք: Ամենաընկերասերն այդ օրվա ամենաընկերասերն է։
Ամենաբարին չգիտեմ ով է, բոլորը․․․:
Ամենաուշացողը ինձ թվում է՝ ես, թեև նկարահանումից չէի ուշանում: Կարևոր է, երբ բուն նկարահանումից չես ուշանում: Թեև նկարահանման հրապարակում առաջիններից էի լինում, որովհետև կվախենամ ուշանալ, դա ինձ կխանգարեր:
Նկարահանումից առաջ ամենանյարդայինը․․․ կախված է նրանից, թե ով ինչպես է եկել նկարահանման: Ամենանյարդային չունենք: Եղել են օրեր, երբ ես եմ նյարդային եղել, օր, երբ Մարջիկն է նյարդային եղել, Խորոն, Սոսը, Անին: Մենք բոլորս ինչ-որ մի օր պայթել ենք: Այդ առումով ամենաստաբիլը եղել են Քեշիշյան Հրաչը, երկրորդ ռեժիսոր Սուրոն, մեր դիմահարդարներն ու վարսահարդարը:
Ամենաբարդ տեսարանը Մարջիկի ու Բաբկենի (Մարջան Ավետիսյանի ու Բաբկեն Չոբանյանի) խորը հոգեբանական տեսարանն էր: Այնքան ծանր ու իրական էր, որ բոլորս մնացել էինք դրա տակ: Ուզում եմ երկուսին էլ ասել բրավո, փայլուն խաղացին:
Ամենավատ նկարահանման օրը մայիսի 24-ն էր՝ հայրիկիս մահվան օրը:
Ամենալավ նկարահանման օրը վերջինն էր, որը նախանշում է ֆիլմի սկիզբը: Ֆիլմի առաջին ծնունդը նկարահանման վերջին օրն է: Դա նաև տխրություն է հարուցում, ապրածդ շատ կարևոր էտապը վերջացավ:
Արթուր Մանուկյան
Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը Սոսն է:
Ամենապահանջկոտն Արշոն է:
Ամենախաղաղն Անի Խաչիկյանն է:
Ամենաէմոցիոնալը Մարջան Ավետիսյանն է:
Ամենաընկերասերը․․․ բոլորն էլ հավասար ընկերասեր են, բայց Մարջանը շատ ջիգյարով է:
Ամենաբարին Մարջանը, Բաբկենը, Սոսը, Նազոն, Խորոն․․․բոլորն էլ շատ բարի են: Հակառակ դեպքում այսպիսի մթնոլորտ չէր լինի:
Ամենաուշացողը կարծում եմ՝ ես եմ:
Նկարահանումից առաջ ամենանյարդայինը ես եմ:
Ամենաբարդ տեսարանն ինձ համար իմ կարևոր տեսարաններից մեկն էր: Վատառողջ էի, շատ ծանր ստացվեց:
Ամենավատ նկարահանման օր չի եղել:
Ամենալավ նկարահանման օրն այսօր է՝ նկարահանումների վերջին օրը:
Անի Խաչիկյան
Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամն Արշոն է՝ մեր ռեժիսորը:
Ամենապահանջկոտն օպերատոր Սուրեն Թադևոսյանն է:
Ամենախաղաղն Արթուր Մանուկյանն է:
Ամենաէմոցիոնալը Բաբկեն Չոբանյանն է:
Ամենաընկերասերը դիմահարդար Սալբի Աղաջանյանն է:
Ամենաբարին վարսահարդար Նանո Ջուլհակյանն է:
Ամենաուշացողը ինձ թվում է՝ ես եմ:
Նկարահանումից առաջ ամենանյարդայինը բոլորս ենք:
Ամենաբարդ տեսարանն իմ ու զուգըկնկերոջս՝ Սոսի պատմության ջրի երես դուրս գալու սկզբնական հատվածն էր: Հետո հոգեբանորեն ավելի բարդ տեսարաններ ենք ունեցել, սակայն նկարահանման այդ օրը շատ դժվար էր:
Ամենավատ նկարահանման օրը դրսի տեսարանների նկարահանումներն էին, որովհետև արևի տակ շատ դժվար էր:
Ամենալավ նկարահանման օրը նկարահանման վերջին օրն է, բայց և ամենատխուրը:
Խորեն Լևոնյան
Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամն Արշոն է:
Ամենապահանջկոտն Արշոն է:
Ամենախաղաղը Հրաչ Քեշիշյանն է:
Ամենաէմոցիոնալն Արշոն է:
Ամենաընկերասերն Արշոն է:
Ամենաբարին Արշոն է:
Ամենաուշացողը ես եմ:
Նկարահանումից առաջ ամենանյարդայինն Արշոն է:
Ամենաբարդ տեսարանը բոլոր տեսարաններն էին:
Ամենավատ նկարահանման օրը բոլոր օրերն էին:
Ամենալավ նկարահանման օրը բոլոր օրերն էին:
Սոս Ջանիբեկյան
Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը բոլորն էին:
Ամենապահանջկոտը բոլորն էին:
Ամենախաղաղը բոլորն էին:
Ամենաէմոցիոնալը բոլորն էին:
Ամենաընկերասերը բոլորն էին:
Ամենաբարին բոլորն էին:
Ամենաուշացողը բոլորն էին:
Նկարահանումից առաջ ամենանյարդայինը բոլորն էին:
Ամենաբարդ տեսարանը բոլորն էին:
Ամենավատ նկարահանման օրը ամեն օր էր:
Ամենալավ նկարահանման օրը ամեն օր էր:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







