««Մենք կհանդիպե՞նք». մեկնաբանել չեմ կարող, քանի որ այս երկու բառից բաղկացած նախադասությունը մոգական է»․ Իննա Խոջամիրյանն ու Արսեն Միքայելյանը՝ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման գաղափարի մասին
«Նա ուշադիր նայում էր ինձ, իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ՝ էլ որտեղ եմ տեսել այդ աղջկան: Նրա խոնավ, անհանգիստ հայացքը փայլեց կերոսինային լամպի օրորվող լույսի տակ, ու ես հիշեցի. ես ամեն գիշեր երազում տեսնում եմ այդ սենյակն ու լամպը, ամեն գիշեր հանդիպում եմ այստեղ անհանգիստ աչքերով աղջկան»:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ստեղծագործությունն ամբողջությամբ այս մի փոքրիկ հատվածի նման ընթերցողին տանում է երազի ու իրականության սահմանագիծ։ Ընդամենը երկու էջից բաղկացած այս պատմվածքը՝ վերածած պիեսի, սեպտեմբերի 25-ին կբարձրանա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմ։
Այն, որ Մարկեսն ընթերցողին թողնում է իր գործերը մեկնաբանել ու հասկանալ անհաշվելի տարբերակներով՝ գաղտնիք չէ։ Tert.am Life-ը զրուցել է ներկայացման գլխավոր երկու դերակատարների՝ Իննա Խոջամիրյանի և Արսեն Միքայելյանի հետ։ Նրանք վերհիշել են սիրելի արտահայտությունն ու իրենք իրենց տարբերակով ասել՝ ինչի՞ մասին են բեմից պատմելու։
Չմոռանալով ու չանտեսելով այն հանգամանքը, որ դերասանուհի Իննա Խոջամիրյանն ունի հոգեբանի մասնագիտական գիտելիքներ՝ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է օգնել դա իրեն և արդյո՞ք օգնել է, թե ոչ․ «Ինչ խոսք՝ պահեր են լինում, երբ զղջում եմ դերասանի մասնագիտությունը չընտրելու համար, սակայն դա չի նշանակում, որ փոխարենը սխալ մասնագիտություն եմ ընտրել։ Հոգեբանությունն իմ ճակատագիրն էր, ինչի համար միշտ շնորհակալ եմ ժամանակի հանգամանքներին։ Ուսմանս վեց տարիներից գոնե երկուսը խորապես տրամադրել ենք դասական գործերի հոգեբանական վերլուծությանը՝ Դոստոևսկի, Մարկես, Կաֆկա, Սարտր։ Մանսագիտությունս այո՝ օգնում է»։
Դերասանուհին, մեկնաբանելով ստեղծագործությունը, շարունակեց զրույցը տանել հոգեբանական ուղղությամբ․ «Երազների աշխարհը մեր ենթագիտակցականի՝ լատենտ ցանկությունների, վախերի, ձգտումների, բոլոր տրավմատիկ իրադարձությունների լաբիրինթոսն է։ Ֆրեյդի և Յունգի՝ երազատեսության, երազների վերլուծության առանձին մասնագիտական վերապատրաստում եմ անցել, և դա ինձ համար յուրօրինակ դաշտ է։ Իմ պիեսի թեման հաճելիորեն համընկել է։ Չկա աշխարհում մարդ, որը կատարելության ձգտում չունի․ կարծում եմ հենց կատարելության ձգտումն է կյանքի իմաստի որոնման հիմքը»։
Դերասանուհու խաղընկեր Արսեն Միքայելյանը շարունակեց թեման ասելով՝ իդեալի որոնումները շատ հաճախ ավարտվում են անհաջողությամբ․ «Մարդիկ կյանքում հիմնականում զբաղված են փնտրելով, որոնումներով, սակայն ոչինչ չգտնելով։ Մենք անընդհատ փորձում ենք հասնել կատարելության, մոլորակի վրա գտնել այդ կատարելությունը։ Հնարավոր է, որ աշխարհի մի անկյունում լինի մեկը, որը նախատեսված է մեզ համար, սակայն ուղղակի մենք չունենք ստեղծված այդ համապատասխան գաղտնաբառը, որը կօգնի գտնել իրար՝ հասկանալով իրական երջանկությունը»։
Ստեղծագործության մեջ, որպես երկուսի գաղտնաբառ, Մարկեսն ընտրել է «երկնագույն շան աչքեր» արտահայտությունը։ Վերջն իրար գտնում են այդ գաղտնաբառով, թե՞ ոչ՝ Արսենը պահեց պիեսի ինտրիգը։
Նկատենք, որ հեռուստանախագծերից հայտնի դերասանուհին հանդիսատեսի առաջ բեմ է բարձրանալու առաջին անգամ։ Ինչպես նրա խաղընկերն ասաց՝ դերասանուհին սպասվածից արագ է մտել ստեղծագործական ռիթմի մեջ․ «Ես մտածում էի, որ ամենաբարդը պետք է Իննան այդ ամենը հաղթահարի, սակայն իր մոտ շատ արագ ստացվեց ստեղծագործական պրոցեսի մեջ մտնելը․ ինքը բեմում երբեք չէր աշխատել՝ հայտնվեց թատրունում և մենք բավականին արագ տեմպով հայտվեցինք նույն գծի վրա և հիմա էլ դեռ աշխատում ենք»։
Իննայից հարցրինք՝ ինչքը ե՞րբ և ո՞ր պահին է հասկացել, որ արդեն այդ բեմի՝ ներկայացման, լիարժեք մասինիկն է․ «Երբ մի փոքր երկար դադարը փորձի ծարավ արթնացրեց։ Անհանգստանում ու սպասում էի, թե երբ պիտի նորից հանդիպենք՝ ներկայացումը փորձնական խաղալու համար,- ասաց դերասանուհին և հավելեց,- Փորձերի ժամանակ, երբ վարագույրը բացվում է, քաջ գիտակցելով, որ դահլիճում հանդիսատես չկա, մարմնովս դող է անցնում։ Վախենում եմ, բայց համարձակ եմ։ Տեսնենք՝ Աստված առաջ»։
Ինչ վերաբերում է պիեսից իր ամենասիրելին դարձած արտահայտությանը՝ Իննան ասաց․ « «Մենք կհանդիպե՞նք»․ մեկնաբանել չեմ կարող, քանի որ այս երկու բառից բաղկացած նախադասությունը մոգական է ինձ համար»։
Նշենք, որ այս ստեղծագործությունը բազմիցս բեմ բարձրացել է։ Ավելի վաղ ներկայիս դերակատարը՝ Արսենը, ինքն էլ արել է այս ստեղծագործության բեմադրությունը․ «Մարկեսի ստեղծագործություններն առհասարակ բեմին բավականին բարդ են ենթարկվում և թե բեմական միջավայրում, թե՛ ֆիլմում ստանալ համապատասխան մթնոլորտ, տրամադրություն կարծում եմ դժվար է, գրեթե անհնար։ Սա ընդամենը երկու էջ ունեցող պատվածք է։ Ուսանողական տարիներին ես կարդացել էի և որոշեցի նրա միջից հանել հիմնական գաղափարը՝ ստանալով ներկայացում։ Տարիների ընթացքում այն հայտնվեց Աճեմյանի անվան թատրոնում, որտեղ բեմադրվեց Ռաֆայել Ասատրյանի կողմից՝ նախնական տարբերակի հիման վրա։ Սակայն այն ավելի հասունացավ՝ ավելի շատ մոտենալով Մարկեսի տարբերակին և մենք հիմա խաղալու ենք արդեն այդ տարբերակը։ Կարծում եմ հանդիսատեսը Մարկեսին անպայման կգտնի այդ ներկայացման մեջ՝ նրա կյանքի փիլիսոփակությունը հաստատ կա»։
Դերասանը, շարունակելով թեման, ավելացրեց, որ նախնական տարբերակը ստեղծվել է իր կենսափորձի և ապրած պատմությունների հիման վրա և, որպես այդպիսին, իր կյանքն է փորցադաշտ եղել։
«Հետաքրքիրն այն է, որ երբ ես դեռ ուսանողական տարիներին փորձում էի բեմադրել այս գործը, անընդհատ ուզում էին, որ ես այնտեղ նաև խաղամ, բայց ես հրաժարվում էի, որովհետև համատեղել երկու աշխատանքը՝ բարդ էր։ Երբ բանակից վերադարձա նորից խոսվեց այն մասին, որ ներկայացումը բեմադրվելու է դերասանական նոր կազմով և գործին ցանկանում են երկրորդ շունչ տալ՝ կերպարներից մեկում էլ զբաղված էր լինելու Իննա Խոջամիրյանը։ Ինչ վերաբերում է տղա դերակատարներին, ապա նրանցից մեկը բանակում էր, մյուսը զբաղվածություն ուներ և որոշվեց, որ ես պետք է խաղամ։ Ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի հսկող աչքի տակ, կարծում եմ, ամեն ինչ շատ լավ ընթանում է առաջ»,- ասաց Արսենը։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից