«Նախկինում գեր եմ եղել, անձնական խնդիրների պատճառով նիհարեցի»․ Էլեն Ասատրյանը՝ արտաքին փոփոխության և գիշերային գրաֆիկով աշխատանքի մասին
Դերասանուհի Էլեն Ասատրյանն այս ընթացքում հեռուստատեսային զբաղվածություն չունի, սակայն ասում է, որ շուտով հեռուստադիտողներն իրեն նորովի տեսնելու հնարավորություն կունենան։ Դերասանուհին նկարահանվել է Հանրային հեռուստաընկերության «Քո սպորտը» նոր նախագծում, որի մասնակիցները հաղթահարում են իրենց վախերն ու պայքարում իրար դեմ։
Tert.am Life-ն Էլենի հետ զրուցել է նորություններց, ներկայիս զբաղվածության և անձնական կյանքում ընտրություն կատարելու մասին։
Դերասանուհին նշեց, որ ներկայիս գրաֆիկը իրեն ցերեկային հագեցած կյանքով ապրելու հնարավորություն չի տալիս, քանի որ աշխատում է ակումբում՝ որպես հաղորդավարուհի և երգչուհի։ Դերասանուհին երաժշտական նորություն ներկայացնելու ցանկություն ունի։
«Կներկայացնեմ իմ երկրորդ տեսահոլովակը։ Այս նորության հետ կապված դեռևս հստակ ժամկետներ նշել չեմ կարող, քանի որ դեռ չեմ կողմնորոշվում՝ այս ընթացքում նախապատվությունս տամ ռիթմի՞կ , թե՞ մեղեդային ստեղծագործության։ Նորությունն անպայման կլինի, բայց թե ինչպիսին, չեմ կարող դեռ ասել»,- ասաց նա:
Էլենի հաջորդ նորությունը կապված է հեռուստատեսության հետ։ Չնայած աշխատանքային գրաֆիկի սահմանափակումներին՝ նա ասաց, որ կարողացել է այս ընթացքում նկարահանվել Հանրային հեռուստաընկերության նախագծերից մեկում։
«Շուտով Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի «Քո սպորտը» նախագիծը, որտեղ ես էլ եմ մասնակցել: Սպորտային տարբեր փորձություններով նախագիծ է, որտեղ մասնակիցներն իրար դեմ են պայքարում, կար նաև վախերի հաղթահարման խնդիր, էքստրիմ։ Ինքս երբևէ սպորտով չեմ զբաղվել»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ անգամ մարզասրահ չի հաճախում։
Դեռ տարիներ առաջ Էլենին հաջողվել է բավականին նիհարել, սակայան նա դա կապում է հոգեբանական վիչակի հետ։ Ասում է՝ նիհարել է առանց դիետաների և մարզումների։ «Մարզասրահներ հաճախել չեմ կարողանում իմ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Դիետաներ ևս չեմ պահում՝ սնվում եմ մեկ անգամ և գիշերը շատ ուշ ժամի։ Նախկինում գեր եմ եղել, հիմա՝ ոչ: Հատուկ որևէ բան չեմ արել, նիհարելուս պատճառն անձնական խնդիրներն էին, երբ տրամադրություն չեմ ունենում, չեմ կարողանում սնվել։ Ստացվեց այնպես, որ մի քանի տարի առաջ այդ խնդիրների հետևանքով նիհարեցի»,- ասաց Էլենը:
Դերասանուհին նշեց, որ չնայած հիմա իր կազմվածքը թույլ է տալիս կրել ցանկացած հագուստ, աշխատանքից նախընտրում է դուրս հագնել առօրյա և հարմարավետ հագուստ։ «Քանի որ աշխատանքի մեջ բարձրակրունկներով, դասական հագուստով եմ լինում, առօրյայում նախապատվությունս տալիս եմ հարմարավետությանը, ցածրակրունկ կոշիկներին, սպորտային հագուստին՝ առանց որևէ ավելորդության։ Գիշերային աշխատանքը շատ ծանր է, այն էլ՝ բարձրակրունկներով, առօրյայում ջինսային հագուստը լավագույն տարբերակն է։ Պահարանումս էլ գերակշռում է սև գույնը։ Սեքսուալ հագուստների վրա չեմ կենտրոնանում: Երբ մարմինը գեղեցիկ է, դու գեղեցիկ ես և կարողանում ես քեզ ճիշտ մատուցել՝ կլինես սեքսուալ և ցանկալի։ Տանից դուրս գալուց առաջ նման հարցերով չեմ տառապում՝ հագնում եմ այն, ինչի տրամադրությունն այդ պահին ունեմ»,- ասաց Էլենը։
Նրա խոսքով, չնայած աշխատանքի ծանրությանը, համապատասխան վարձատրվում է և գոհ է իր եկամտից: «Յուրաքանչյուր աշխատանք ունի իր բարդությունները, իմ գործն էլ շատ պատասխանատու է։ Մասնագիտությանս բերումով ցերեկային կյանքը խորթ է դարձել ինձ համար։ Եթե ցերեկային ժամերին շատ կարևոր գործեր, նկարահանումներ չեն լինում, ինձ չեք տեսնի որևէ տեղ,- ասաց նա , ապա անդրադարձավ իր եկամտին,- այսօր Հայաստանում մարդիկ առավոտից երեկո աշխատում են և ստանում չնչին գումար։ Իմ աշխատավարձն ինձ բավարարում է, իմ կատարած աշխատանքին համարժեք վարձատրվում եմ»։
Ֆինանսական կայունությունը, ըստ դերասանուհու, ունի նաև իր բացասական կողմը։ Էլենը նշեց, որ իր համար բարդ է ընտրություն կատարել անձնական կյանքում․ «Կայացած լինելն ինձ խանգարում է։ Տղաներին վանում են շատ ուժեղ աղջիկները, նրանք, ովքեր սեփական ուժերով գումար են վաստակում։ Տղաները կարծում են, որ իրենց համար բարդ կլինի այդ աղջկա կողքին, որ այդ աղջիկն իրենց շատ պահանջներ կներկայացնի։ Շատերը չեն պատկերացնում, որ նման աղջիկները կարող են լինել փխրուն, լավ աղջիկ, որը կդառնա լավ կին, լավ մայր իրենց երեխաների համար։ Տղաները նախընտրում են չերևացող աղջիկների, որոնք չեն աշխատում, տանից դուրս չեն գալիս, ոչ մի բանի այս կյանքում ինքնուրույն չեն հասել։ Իսկապես դժվար է ընտրություն կատարել՝ ամեն մեկը չի էլ մոտենում քեզ, անգամ ամենաուժեղ տղամարդիկ են կարծում, որ դու իրենցից ուժեղ ես և իրենց համար դժվար կլինիքեզ հետ»։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի