«Եղբոր հանդեպ Արիանայի վերաբերմունքից հալչում եմ»․ Լուսինե Թովմասյանը՝ ԱՄՆ-ում ծննդաբերելու որոշման, Հայաստան վերադարձի և ընտանեկան կյանքի մասին
«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը երկրորդ երեխայի՝ Ալեքսի ծննդից հետո ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան: Լուսինեն առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life-ին ու պատմել ԱՄՆ-ում ծննդաբերելու որոշման պատճառի, որդու ծննդից հետո իր զգացողությունների ու երկու երեխայի փոխհարաբերությունների մասին:
Լուսինեն և ամուսինը՝ Արթուրը ԱՄՆ քաղաքացիություն են ստացել: Այնտեղ ծննդաբերելով՝ որդին ևս քաղաքացիություն ստացավ: Լուսինեից հետաքրքրվեցինք՝ արդյոք հետագայում ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեն: Մոդելն ասաց, որ նման ծրագրեր չունեն:
«Քանի որ մենք ԱՄՆ քաղաքացի ենք, ամուսնուս ծնողներն ու եղբայրն այնտեղ են բնակվում, Ալեքսի ծնունդն էլ ամռանն էր նախատեսված, որոշեցինք մեկնել ԱՄՆ, նրանց հետ ժամանակ անցկացնելու և, ինչու ոչ, շատ ավելի հեշտ ծննդաբերելու: Միայն այն, որ այնտեղ ցավազրկումն այլ կերպ է ստացվում, կարևոր է: Առաջին ծննդաբերությունից հետո հասկացա դա: Չեմ կարող ասել, թե այնտեղի բժիշկներն ավելի լավն են: Հայաստանում շատ ավելի լավ բժիշկներ ունենք, պարզապես, երևի, տեխնոլոգիաների, դեղերի խնդիրն է»,- ասաց մոդելը ու հավելեց, որ այս ամիսներին թե՛ ինքը, թե՛ ամուսինը, թե՛ երեխան շատ էին կարոտել Երևանը:
Գեղեցկուհու տիտղոսակիրը նկատեց, որ Հայաստան վերադառնալուց հետո իրենց ժամային գրաֆիկը դեռ չի կարգավորվել, սակայն հասցրել են անել ամենակարևոր քայլերից մեկը՝ Ալեքսին տարել են եկեղեցի՝ օրհնություն ստանալու։ Լուսինեն ասաց, որ կարևորում է այս տարիքում փոքրիկին մկրտելը, առաջիկայում կզբաղվի դրանով:
«Մենք պատրաստված չէինք և չհասցրեցինք մկրտություն անել, սակայն ուժերս հավաքեմ, կպատրաստվեմ ու կմկրտենք Ալեքսին: Ես շատ եմ կարևորում օրհնություն ստանալը: Թե՛ Արիանայի, թե՛ Ալեքսի դեպքում քառասունքից դուրս գալը նշեցինք օրհնություն ստանալով: Շատ ուրախ եմ, որ հասցրեցինք գալ Հայաստան ու օրհնություն ստանալ»,- ասաց Լուսինեն:
Անդրադառնալով երկրորդ երեխայի խնամքին և սեռերի տարբերությամբ պայմանավորված փոփոխություններին՝ մոդելը նկատեց, որ էական տարբերություններ չկան․ «Զգացմունքային առումով որևէ տարբերություն չեմ զգում, միայն փաղաքշական բառերն են փոխվել»:
Որպես կանոն՝ նորաձև մայրիկները փորձում են ավելի թիթիզ մեծացնել իրենց աղջիկներին: Լուսինեն ասաց, որ ինքը երբևէ իր առաջ նման հարց չի դրել, երեխաների համար հագուստի ընտրության հարցում էլ տարբերությունները շատ չեն: «Հագուստների ընտրության հարցում ուշադրություն եմ դարձնում երեխաների հարմարավետությանը: Ես Արիանային էլ շատ թիթիզ չեմ մեծացրել: Այս դեպքում փոխվել են միայն գունային գամմաները՝ բաց վարդագույնին փոխարինել է բաց երկնագույնը»,- ասաց նա:
Երբ մայրիկից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի հարաբերություններ ունեն Արիանան ու Ալեքսը, նրա ձայնը միանգամից փաղաքշական դարձավ: «Երբ տեսնում եմ, թե Արիանան ինչպես է վերաբերում եղբորը, ուղղակի հալչում եմ: Շատ հոգատար է, խանդի դրսևորում բացարձակ չկա: Նույնիսկ կարող է ինձ նկատողություն անել, որ ինչ-որ բան սխալ արեցի, հնարավոր է՝ Ալեքսին դուր չգա»,- ժպիտով ասաց մայրիկն ու հավելեց, որ այս հարցին շատ լուրջ են մոտեցել: «Մենք երկար պատրաստվել ենք, որպեսզի երեխայի մոտ հանկարծ խանդ չլինի: Ի սկզբանե որոշել էինք, որ Ալեքսի ծննդից հետո թե՛ մեր, թե՛ տատիկների, պապիկների կողմից ուշադրությունն ավելի շատ պետք է լինի Արիանայի հանդեպ»,- ասաց մայրիկը:
Լուսինեն միշտ շեշտում է, որ ընտանիքն առաջնային և երջանիկ է ընտանեկան կյանքում, սակայն դա չի բացառում աշխատանքը: Մոդելը շուտով կվերադառնա նաև աշխատանքային կյանքին: «Բարի լույսի» հեռուստադիտողները նրան եթերում կտեսնեն հոկտեմբերից:
«Աշխատանքի վերադառնալը պարտադիր է: Երևի, մի քանի շաբաթ է պետք, որպեսզի կողմնորոշվեմ, թե ինչպես եմ համատեղելու աշխատանքս ու երեխաներիս խնամքը, որպեսզի աշխատանքը հանկարծ չխանգարի փոքրիկներիս։ Ես շատ եմ սիրում «Բարի լույսը», շատ եմ կարոտել այնտեղի մթնոլորտը, ընկերներիս: Հավանաբար, հոկտեմբերից կվերադառնամ աշխատանքի»,- ասաց նա ու հավելեց, որ երեխաների խնամքի հարցում իրեն կօգնի դայակը:
«Արիանայի ծննդից հետո օգտվել եմ դայակի օգնությունից, թեև չեմ ուզում նրան անվանել դայակ, որովհետև արդեն մեր ընտանիքի անդամն է: Նրա օգնությունը մեծ դեր ունի մեր կյանքը:Մինչև այսօր Արիանան չգիտի, թե ինչ է նշանակում «դայակ» բառը»,- ընդգծեց Լուսինեն:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ