«Աղջկաս անունը մինչև հղիությունս էինք ընտրել»․ Մերի Մակարյանի դստեր առաջին ֆոտոշարքն ու դերասանուհու առաջին հարցազրույցը մայրանալուց հետո
EXCLUSIVE
Դերասանուհի Մերի Մակարյանն օգոստոսին մայրիկ դարձավ: Հղիության ամբողջ ընթացքում և մայրանալուց հետո Մերին նախընտրում էր չխոսել նոր կարգավիճակի մասին: Երեկ նրա առաջնեկը՝ Էլիզան, դուրս է եկել քառասունքից, ծնողներն օրհնություն են ստացել եկեղեցում, և Մերին իր առաջին հարցազրույցը նոր կարգավիճակի մասին վստահել է Tert.am Life-ին: Դերասանուհին նաև տրամադրել է դստեր առաջին ֆոտոշարքը, որն իրականացրել է, երբ փոքրիկը 10 օրական էր:
«Հղիությանս մասին իմացա «Տաշի շոուից» 1 օր առաջ, հաջորդ օրը պետք է մեկնեի Մոսկվա: Որքան էլ երեխայի ծնունդը սպասված էր մեր ընտանիքում, այդ ժամանակ լուրն անսպասելի էր: Շատ զարմացած էի, խառը շրջան էր։ Այդպես մեկնեցի Մոսկվա: Վերադարձիցս հետո սկսեցի ավելի հանգիստ հասկանալ, որ նոր փուլ է սկսվում, ադապտանալ նոր կարգավիճակիս, սիրել ինքս ինձ ու ներսումս ապրող հրաշքին»,- պատմեց դերասանուհին:
Մերին նկատեց, որ ապագա մայրիկները հղիության ընթացքում լիարժեք չեն գիտակցում՝ ինչ է կատարվում: Իր մայր լինելը դեասանուհին հասկացել է դստեր հետ առաջին հանդիպման ժամանակ, որը շատ հուզիչ է անցել:
«Շատերն ինձ ասում էին, որ դեռ հղիության ընթացքում արդեն մամա եմ, սակայն ես դա լիարժեք զգացի, երբ աղջկաս ծնվելուց հետո իրեն դրեցին գիրկս ու մաշկով զգացի երեխայիս: Ինքը շատ տաք էր, անօգնական, ու ես հասկացա, որ այդ վայրկյանից սկսած պիտի իրեն պաշտպանեմ ու օգնեմ»,- ասաց նա:
Դստեր ծննդից հետո Մերիի համար կյանքի նոր փուլ է սկսվել: Ասում է՝ անընդհատ նոր բացահայտումներ է անում: Փոքրիկի ծննդից հետո Մերին և ամուսինը խիստ քառասունք են պահել․ «Քառասունք պահելը խորհուրդ ունի, որպեսզի ծնողներն ու երեխան հասկանան ու ճանաչեն իրար: Այս ընթացքում նա միայն մեզ հետ է շփվել: Երևի թե, այս ընթացքում սկսեցի լիարժեք զգալ մայր լինելու բերկրանքը: 40-րդ օրը գնացինք եկեղեցի, օրհնություն ստացանք»:
Փոքրիկի անունը՝ Էլիզա ամուսիններն ընտրել էին շատ վաղուց: «Երբ դեռ խոսք էլ չկար երեխա ունենալու մասին, Վարդանն ասում էր, որ աղջիկ ունենալու դեպքում ուզում է իր տատիկի անունը տալ նրան: Քանի որ ես էլ շատ եմ սիրում Էլիզա անունը, սիրով համաձայնեցի,- ասաց դերասանուհին ու ավելեց, որ շատ էր ուզում աղջիկ ունենալ,- Հղիության սկզբնական փոլում զգացողություն ունեի, թե տղա է: Շատ ուրախացա, երբ իմացա, որ աղջիկ եմ ունենալու»:
Մինչև դստեր ծնունդը Մերին պատկերացրել է, թե ինչպիսին է լինելու նա, սակայն փոքրիկը բոլորովին այլ տեսք է ունեցել:
«Շատերն են ասում, որ աղջիկները պապային են նման լինում: Ես ինձ տրամադրել էի, որ նա պապային է նման լինելու, իրեն այդպես էի պատկերացնում ու շատ ուրախ էի: Վարդանը բաց մազեր ունի, փոքր ժամանակ շատ ավելի բաց է եղել, սակայն աղջիկս ծնվեց սև ու խիտ մազերով: Առաջինը Վարդանը նկատեց դա, հետո այստեղ բուժքույրերն էին զարմացած: Հիմա մազերի գույնը քիչ-քիչ բացվում է: Ի սկզբանե աղջկաս ամուսնուս կողմին եմ նմանեցրել, բայց ամեն օր փոխվում է: Արդեն դժվարանում եմ ասել՝ ում է նման, բայց դե մեզ է նման լինելու»,- ժպիտով ասաց նորաթուխ մայրիկը:
Փոքրիկի խնամքով ամուսիններն ինքնուրույն են զբաղվում: Մերին նկատեց, որ կարողանում են գլուխ հանել ամեն ինչից և հույս հայտնեց, որ Էլիզան գոհ է մնում․ «Շատ լավ գլուխ ենք հանում: Ոչնչից չենք վախեցել: Կարծում եմ՝ Էլիզան գոհ է»:
Ըստ դերասանուհու՝ իր և Վարդանի հարաբերությունները երեխայի ծննդից հետո չեն փոխվել․ «Մենք հիմա կենտրոնացել ենք մեր փոքրիկի վրա: Փորձում ենք մեր ամբողջ սերն ու քնքշանքն իրեն տալ: Սակայն ես անընդհատ իրեն հիշեցնում եմ, որ ես էլ եմ քառասունքի մեջ, ինձ էլ է ուշադրություն պետք:)»։
Տեսանյութեր
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 11:16 • 21/10 «Համարձակ, անվախ և անմոռանալի». Լիմասոլում կայացել է «Drama Queen» շոուի պրեմիերան, որտեղ Արսեն Գրիգորյանը հանդես է եկել որպես հաղորդավար Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացավ «Drama Queen» կաբարե շոուի պրեմիերան, որտեղ դերասան, երգիչ և հաղորդավար Արսեն Գրիգորյանը հանդես եկավ որպես հաղորդավար:
-
Ժամանց 11:16 • 21/10 «Համարձակ, անվախ և անմոռանալի». Լիմասոլում կայացել է «Drama Queen» շոուի պրեմիերան, որտեղ Արսեն Գրիգորյանը հանդես է եկել որպես հաղորդավար Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացավ «Drama Queen» կաբարե շոուի պրեմիերան, որտեղ դերասան, երգիչ և հաղորդավար Արսեն Գրիգորյանը հանդես եկավ որպես հաղորդավար:
-
TV, կինո 12:00 • 16/10 Ում են մարմնավորում Ռաֆ Հարությունյանն ու Արսեն Լևոնյանը «Նոր տարվա կինո» ֆիլմում. դերասանները կադրից դուրս Ռաֆ Հարությունյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկը ստանալուն պես անմիջապես համաձայնել է նկարահանվել ֆիլմում: Նա առաջին անգամ է նկարահանվում գեղավետսական ֆիլմում:
-
Հարցազրույց 14:57 • 16/10 «Տխրում եմ, որ հայրս ծերացել է». Արաքսյա Մելիքյանը չի կարողացել թաքցնել հուզմունքը Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը «Սրտի տանիքներով» հաղորդման ընթացքում պատմել է, որ մոր մահից հետո հայրիկի կյանքում եղել են կանայք, ամուսնություններ: Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
-
TV, կինո 16:05 • 19/10 «Բացմոցից ընկա ու վնшսվшծք ստացա». հնդիկ դերասանը «Ջիմի Ջիմի» սիթքոմի նկարահանման ընթացքից մանրամասներ է պատմում «Սա իմ առաջին փորձը չէ: Հումորի լիգայում և «Մեծից փոքր» ֆիլմում եմ նկարահանվել: 2008թ-ին եմ եկել Հայաստան՝ որպես Բժշկական համալսարանի ուսանող: Մոտ 17 տարի է ապրում եմ Հայաստանում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Սեթիր Ահուն:
Հարցազրույց
-
12:18 • 12.10.24 «Ինձ աստղայինը երբեք չի տարել». Նազիկ Ավդալյան
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:56 • 18.10.24 «Մամ, ինչ սիրուն ես». Էմմին շնորհավորել է մայրիկի ծննդյան 70-ամյակը
-
15:29 • 15.10.24 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Հայի սիրուն աչեր»
Photographer
-
10:14 • 21.10.24 Աննա Դովլաթյանի աշնանային ֆոտոշարքը
-
14:58 • 18.10.24 Անիտա Ավետիսյանը Դիլիջանից ֆոտոշարք է հրապարակել
-
11:30 • 18.10.24 Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը