Ինչպես 23-ամյա Արմինեն հայտնվեց Gucci-ի տեսադաշտում և Ալեսանդրո Միկելեն ընտրեց նրան
Հայ մոդելը մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը․ այս նորությունը բավականին լայն տարածում գտավ հայկական մամուլում՝ հայտնվելով լսարանի ուշադրության կենտրոնում: Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի ցուցադրությանը հայտնվելու մասին շատ մոդելներ են երազում, իսկ ահա 23-ամյա Արմինեն չէր էլ մտածում մոդելային կարիերայի մասին, սակայն հայտնվեց այդ ցուցադրությանը:
Արմինեն Tert.am Life-ին պատմել է, թե ինչպես հայտնվեց Միլանի նորաձևության շաբաթվա գլխավոր ցուցադրություններից մեկին ու ինչպես ակամա մոդել դարձավ:
Աղջիկը գարնանը մեկնել էր Բեռլին՝ ներկա լինելու իր սիրելի կորեական խմբի համերգին: Հենց Բեռլինի փողոցում էլ նրան մոտեցել է մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ է եղել և առաջարկել լուսանկարել:
«Նա ինձ խնդրեց նկարել, հետո փոխանակվեցինք կոնտակտներով: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ լուսանկարս ուղարկել է Gucci-ին և ինձ ուզում են տեսնել ֆեյշըն շոուի ժամանակ: Ինձ խնդրում էր հաջորդ օրը մեկնել, սակայն ասացի, որ չեմ կարող, Եվրոպա մեկնելու համար մենք պետք է դիմենք վիզայի համար: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ միևնույն է, ինձ ուզում են տեսնել և հրավիրում են Գարուն-ամառ հավաքածուի ցուցադրության քասթինգին»,- պատմեց Արմինեն:
Նրա խոսքով՝ քասթինգին շատ են կարևորել բնական տեսքով ներկայանալը: «Սովորաբար քասթինգներին ներկայանում են բարձրակրունկներով, բայց իրենք ասել էին, որ ներկայանանք ցածրակրունկ կոշիկներով, արտասովոր ձևով չքայլենք, ներկայանանք այնպես, ինչպես առօրյայում: Gucci-ն առանձնանում է նրանով, որ գնում է դեպի բնականը: Այդ իսկ պատճառով քասթինգը հանգիստ անցավ: Քասթինգը հենց Ալեսանդրո Միկելեն էր անցկացնում: Հաճելի էր լինել այնտեղ,- ասաց երիտասարդ հայուհին, որը քասթինգի ժամանակ հասցրել է տպավորել իր արտասովոր կոշիկներով: -Հագուստները փորձելու ժամանակ այնտեղի դիզայներներից մեկը նկատեց կոշիկներս ու նկարելու ցանկություն հայտնեց, որովհետև արտասովոր ու հետաքրքիր էին»:
Բուն ցուցադրության օրը Արմինեն վառ տպավորություններ է ստացել: Ասում է՝ ամեն ինչ շատ կազմակերպված էր: Վաղ առավոտից պատրաստվում էին ցուցադրությանը: «Մեծ քանակությամբ դիմահարդարներ, վարսահարդարներ էին աշխատում, որպեսզի ցուցադրությունը պատշաճ մակարդակի անցնի: Ամեն բան իդեալական էր: Մինչև պոդիում բարձրանալը շատ փորձեր ենք ունեցել, որպեսզի ճիշտ կանգնենք և ճիշտ ներկայանանք: Շատ հաճելի էր գտնվել նման միջավայրում, նման մարդկանց հետ շփվել: Նաև շատ ընկերներ ձեռք բերեցի տարբեր երկրներից»,- պատմեց նա:
Ցուցադրության համար Արմինեի հագուստն ընտրել են մասնագետները: Կերպարային փոփոխության նրան չեն ենթարկել, թեև ինքը շատ էր ցանակնում էքսպերիմենտ անել․ «Կային մասնակիցներ, որոնց մազափունջ էին ավելացրել, հոնքերի ձևն էին փոխել: Շատ էի ուզում, որպեսզի ինձ էլ կերպարային ինչ-որ փոփոխություն ենթարկեին, հետաքրքիր կլիներ, թե ինչպես կնայվեր այդ փոփոխությունն ինձ վրա, սակայն ոչինչ չփոխեցին»:
Արմինեն չի քայլել պոդիումում, հագուստ է ցուցադրել շարժասանդուղքներ կանգնած: Խոստովանում է՝ պոդիումում քայլել էլ շատ կցանկանար, սակայն այնտեղ հայտնվելն արդեն իսկ մեծ պատիվ է իր համար․ «Իհարկե, կուզեի նաև քայլել, սակայն երբ դու այս ամենի մասնակիցն ես, արդեն մեծ պատիվ է: 200 աղջիկ, որոնք շատ գեղեցիկ էին, չէին անցել նախնական քասթինգը ու տխուր հեռանում էին: Այնտեղ էլ, երբ ծանոթացա մասնակիցների հետ և իմացան, որ առաջին քայլս է այս ոլորտում, զարմացած էին, որ առաջին մասնակցությունս միանգամից Gucci-ի ցուցադրությանն է եղել, իրենք երկար աշխատել էին այդտեղ հայտնվելու համար: Սակայն Gucci-ն հայտնի է նրանով, որ միշտ նոր դեմքերի է փնտրում ու կարող է ցուցադրության հրավիրել մոդելների, որոնք համապատասխան չեն ընդունված չափանիշներին»:
Հետագայում նոր համագործակցություն կլինի՞, թե՞ ոչ, Արմինեն չգիտի, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել: Ասում է, եթե կրկին նման առաջարկ ստանա, սիրով կհամաձայնի, սակայն կանխատեսումներ անել չի ուզում:
«Չէի սպասում այսպիսի արձագանքի: Ես նույնիսկ չգիտեմ, թե հետագայում ինչ կլինի: Հիմա ոչինչ չեմ մտածում, դեռ ուշքի չեմ գալիս: Ինքնաթիռից իջել եմ ու անմիջապես աշխատանքի եկել»,- ասաց երիտասարդ աղջիկն ու հավելեց, որ շատ է սիրում իր մասնագիտությունն ու այն փոխելու մասին չի մտածում: Նա սովորել է նախ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ապա Թատերական ինստիտուտում: Մասնագիտությամբ կինոյի և թատրոնի նկարիչ է: Այժմ աշխատում է «ԲեթԿոնստրակտ» ընկերությունում որպես գրաֆիկ-դիզայներ, ինլյուստրատոր:
«Ես ծնվել և մեծացել եմ նկարիչներ ընտանիքում: Այդ միջավայրն ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել: Իմ աշխատանքը նաև իմ հետաքրքրությունն ու ժամանցն է, որովհետև շատ եմ սիրում այն: Սա այն դեպքն է, երբ աշխատանքդ նաև հոբբի է, և դու կարողանում ես գումար վաստակել դրանով»,- նկատեց նա:
Համացանցի օգտատերերը բուռն քննարկեցին Արմիենի արտաքինը: Նրա կերպարը փոքր-ինչ անսովոր է հայկական իրականության մեջ ընդունված չափանիշների համար: Երիտասարդ աղջիկը նկատեց, որ իր դիմագծերով տիպիկ հայուհի է, իսկ ահա կերպարը կարող է արտասովոր լինել: «Ինձ համար տարօրինակ է լինել ուշադրության կենտրոնում»,- ասաց նա ու հավելեց, որ նախկինումԵրևանում իր արտաքնի համար հատուկ ուշադրության չի արժանացել: Արմինեն մինչև այս հայտնի չէր հայ լսարանին, քանի որ մոդելային գործունեություն չի ծավալել:
«Ես ունեմ լուսանկարիչ ընկերներ, որոնց առաջարկով, երբեմն, լուսանկարվել եմ, բացի այդ, այս ոլորտում շատ ընկերներ ունեմ, մասնակցել եմ իրենց դիպլոմային աշխատանքների ցուցադրություններին, սակայն դա արել եմ որպես օգնություն, ոչ որպես մոդելային կարիերայի սկիզբ»,- եզրափակեց նա:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից