«Ոչինչ չեմ հիշում, վարագույրը փակվելուն պես, երևի, ուշագնաց եղա»․ Իննա Խոջամիրյանը՝ 24-ամյակի, «Երկնագույն շան աչքերը» ներկայացման պրեմիերայի և զգացողությունների մասին
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը 24-ամյակը տոնել է Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում․ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման պրեմիերան համընկել էր Իննայի ծննդյան օրվա հետ։ «Սա պատմական ծնունդ էր․ սա ծնունդ չէր, վերածնունդ էր»,- խոսելով տարեդարձի մասին՝ ծիծաղելով ասաց Իննան։
Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ներկայացման պրեմիերայի, առաջին անգամ հանդիսատեսի առաջ ներկայանալիս իր զգացողությունների, տարեդարձի օրվա և ցանկությունների մասին։
«Չեմ հիշում՝ ինչպես անցավ պրեմիերան։ Հիշողությունիցս 1.5 ժամ ջնջվել է, մանր դետալներ եմ սկսում հիշել։ Ինձ երկար տրամադրել ու նախապատրաստել էի, մինչև պրեմիերան նույնիսկ փորձում էի դահլիճում երևակայական հանդիսատես պատկերացնել, բայց երբ վարագույրը բացվեց, տեսա, որ դահլիճում տեղ ու դադար չկա, իրական, ամենաիսկական հանդիսատեսը նստած է, առաջինն մտքովս անցավ, որ «վալերյանկա» պիտի խմեի։) Սիրտս սկսեց կայծակնային արագությամբ բաբախել։ Էմոցիոնալ կոնտեքստում քամվեցի։ Ներկայացման վերջին տեսարաններում արդեն ձայնս ականջիս սովորական երանգով չէր հնչում, երևի, հուզմունքից էր։ Ակնկալիք-արդյունք-էներգիայի մասին հիմա չեմ կարող խոսել. այս ներկայացումը դեռ մի քանի ամսվա կյանք ունի. միայն պրակտիկան և ընթացքը ցույց կտան, թե ինչ կլինի»,- ասաց դերասանուհին։
Ըստ Իննայի՝ զգացողություններն ու հուզմունքը հասել են գագաթնակետին ներկայացման վերջում․ «Ներկայացման ավարտին ծափահարություններ էին լսվում, բայց հանդիսատեսին մշուշի մեջ էի տեսնում։ Անբացատրելի երևույթ է. ողջ ներուժս տրամադրել էի ոտքի վրա մնալուն, բայց վարագույրը փակվելուն պես, երևի, ուշագնաց եղա, ոչինչ չեմ հիշում։ Երբ սկսեցի իրականությունն ընկալել, թատրոնի տնօրենի կինը՝ Ադելն էր աչքիս առաջ, ուզում էի գրկել, ուժ չունեի: Բուժաշխատողն ու թատրոնի գործընկերներս արդեն բեմում էին՝ ինձ մոտ։ Երևի, սա բեմից վախը հաղթահարելու ազդակ էր կամ չգիտեմ ինչ, երբեք չէի ապրել, չէի զգացել նման բան։ Ռեժիսորի հետ դեռ պիտի քննարկենք հետագա շտկումներն ու փոփոխությունները»։
Իննան ասաց, որ ամենից շատ սպասում է իր վարպետի՝ Դավիթ Հակոբյանի կարծիքին: «Արձագանքները դրական էին, բայց այս պահին չեմ կարող հանդիսատեսի արձագանքի մասին կարծիք կազմել։ Նորից ու նորից պետք է խաղանք հասկանալու համար, թե ինչ արձագանք ունի ներկայացումը։ Վարպետս՝ Դավիթն Հակոբյանն ասաց, որ ներկայացման մասին ինձ հետ կխոսի Երևանում, սրտատրոփ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը մինչև սեպտեմբերի 28-ի բեմելը։ Նա կյանքիս բացառիկ մարդկանցից է, ով ինչ կա, ամենայն մանրուքներով ճակատիս կասի։ Նրա գնահատականն ինձ համար անչափ կարևոր է»։
Իննան նշեց, որ ներկայացման լարվածության պատճառով տարեդարձիօրվա գիտակցումը եկել է միայն երեկոյան, չնայած ընկերներին հաջողվել է օրը տոնի վերածել: «Երեկ նաև թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի՝ Լյուդվիգ Հարությունյանի ծնունդն էր։ Եռատոն էր մեզ մոտ՝ մեր ծնունդները և պրեմիերան։ Մի հրաշալի մեծ անձնակազմով ի սրտե նշել ենք, հայավարի ասած՝ կարգին քեֆ էր։ Ամեն տարի 00։00-ին ընկերներս ինձ շնորհավորել են անակնկալ կերպով։ Դա արդեն չի էլ կարելի անակնկալ կոչել։ Այս տարի մեզ 120 կմ-ը և տրանսֆերի խնդիրն էր խանգարում: Իմանալով այդ մասին՝ սուսուփուս պատրաստվում էի քնել, երբ սենյակիս դուռը թակեցին, գործընկերներս էին։ Չէի սպասում, չէի մտածում, որ կգան, շատ էի ոգևորվել։ Հետո բոլորով գնացինք Լյուդվիգին շնորհավորելու, մի ամբողջ արարողություն դարձավ, նոր տարի էր հիշեցնում»,- ժպիտով պատմեց դերասանուհին:
Իննան իր նվերները հանրայնացնել չցանկացավ, միայն ասաց․ «Նվերներ ստանալ շատ եմ սիրում, այ քեզ աղջիկ, եթե չսիրի:) Ինչ խոսք, այնքա՜ն լավ նվերներ ունեմ»:
Դերասանուհին ասաց, որ հիշարժան տարեդարձներ շատ է ունեցել, սակայն այս մեկը տարբերվել է ամեն ինչով․ «Այնքան էի տարվել ներկայացմամբ, որ օրվա վերջին մի քանի ժամը միայն ծննդի զգացողություն ունեցա։ Տարեդարձի հետ կապված հատուկ ցանկություններ չունեմ։ Ես անսպասելի իրադարձություններ ու անակնկալներ շատ եմ սիրում, կարևոր չէ՝ ինչ միջավայրում կլինի, որտեղ, ոնց։ Անակնկալներ կան, ուրեմն ես երջանիկ եմ»:
Իննայի խոսքով՝ իր ցանկությունների մեծ մասը ներկայումս մասնագիտական-աշխատանքային են: «Պարադոքս է, բայց բացառիկ ունակություն ունեմ պահածս ցանկությունները մոռանալու։ Մեկ այլ պարադոքս է՝ վերջերս ինչ ցանկանում եմ, ինչ լեզվիցս դուրս է թռչում, թեկուզ ի միջի այլոց, իրականանում է։ Այս պահին ցանկություններիս մեծ մասը մասնագիտական-աշխատանքային են. կայանալ, աշխատել, փորփրել, կարդալ, սովորել... այնքան բան կա անելու։ Փոքր ժամանակ մտածում էի, որ աղջկա ամուսնության տարիքը 23-ն է. մինչ այդ չամուսնացար, վերջ։ Ասել է թե, մանկական պատրանքներիս սահմանը հատեցի։ Տարիքի զգացողությունս կորցրել եմ, խուսափում եմ մեծանալուց, առավել ևս չեմ ուզում հարցին մասնագիտորեն մոտենալ»,- ասաց հոգեբանի մասնագիտություն սովորած դերասանուհին:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով