Արամ Նիկոլյանի հագուստները ցուցադրվել են Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում․ դիզայները՝ ստացած պատվերների և միջազգային շուկա դուրս գալու ուղիների մասին
Օրերս կայացավ Միլանի նորաձևության շաբաթը, որին «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպության աջակցությամբ մասնակցել են նաև հայ դիզայներներ։ Tert.am Life-ը զրուցել է Արամ Նիկոլյանի հետ, ով ևս իր հավաքածուն առաջին անգամ ներկայացրել է նորաձևության աշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկի ցուցահանդեսին։
Դիզայները կարևորում է այս փորձը և նշում, որ չնայած դժվարություններին, Հայաստանն այժմ մեծ հնարավորություններ ունի համաշխարհային նորաձևության մեջ ուշադրություն գրավելու և պահանջարկ ձեռք բերելու։
«Ուշադրությունը սպասվածից շատ ավելին էր, որովհետև համաշխարհային նորաձևության մեջ առավել հետաքրքիր են դարձել նոր երկրները։ Այս առումով մեր երկրի պես երկրներն ավելի մեծ ուշադրություն են գրավում, քան արդեն հայտնի ապրանքանիշերն ու այն երկրները, որոնք վաղուց ասպարեզում են։ Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ մարդիկ նոր ուղղությունների կարիք ունեն։ Համաշխարհային նորաձևության մեջ հիմա փորձում են նորություններ փնտրել, նոր ուղղություններ, նոր ոճեր գտնել: Այս ամենի արդյունքում արդեն հայտնի բրենդները, երբեմն, գրոտեսկային մոտեցմամբ փորձում են հետաքրքիր դառնալ։ Մեր հարուստ և բազմաշերտ մշակույթն օգտագործելով՝ մեզ համար ավելի քան հեշտ կլինի առանձնանալ: Դա մեր հաղթաթուղթն է, որը մեզ կարող է տարբերել, տարբերակել նորաձևության ոլորտում»,- ասաց դիզայները, որ իր հավաքածուներում հաճախ է օգտագործում էթնիկ տարրեր։
Չնայած այս անգամ Արամը Միլան գնացել էր առավել ժամանակակից շնչով արված հավաքածուով, դիզայների խոսքով, այնտեղ մի փոքր տարակուսել է՝ մտածելով, որ ավելի նպատակահարմար կլիներ, եթե ներկայանար հայկական թեմատիկայով։
«Հավաքածուի ընտրությունը բավականին բարդ էր, որովհետև շատ դժվար է անել մի բան, որը դեռևս չի եղել, կարող է հետաքրքրություն առաջացնել մարդկանց մոտ։ Ընտրությունս երկու հավաքածուի միջև էր՝ մեկը հայկական թեմատիկայով, մյուսն ավելի ժամանակակից։ Կանգնեցի երկրորդ տարբերակի վրա, բայց այնտեղ հասկացա, որ առաջին տարբերակը կարող էր է՛լ ավելի մեծ արձագանք ունենալ, չնայած այս հավաքածուն ևս բավականին արձագանք ունեցավ, անգամ, իտալական Marie Clarie ամսագիրն անդրադարձավ։ Ինքս համոզված եմ, որ կարող ես առանձնանալ միայն, երբ աշխատանք կատարելիս անդրադառում ես քո արմատներին, դրանով մի քանի անգամ ավելի հեշտ է հետաքրքիր լինելը։ Սակայն ունենալով գրագետ և այսօրվա շնչով արված աշխատանք՝ էլի վատ չստացվեց»,- ասաց Արամը։
Նրա խոսքով՝ ազգային մոտեցում ասվածը, երբեմն, սխալ են ընկալում, խուսափում են՝ մտածելով, թե խոսքը «թանգարանային ազգայինի» մասին է, որը հնարավոր չի լինի հագնել առօրյայում․ «Երբ ասում ես ազգային, շատերը մտածում են կարպետի, խալու նախշերով ասեղնագործ աշխատանքն է, բայց խոսքն այդ մասին չէ։ Մաքուր մինիմալիստական զգեստը, որի վրա փոքր շեշտադրմամբ ազգային դետալ կա, կարող է ժամանակին համահունչ ազգային լինել»։
Հայկական տաղավարի հանդեպ ուշադրությունը, ըստ Արամի, բավականին մեծ է եղել։ Խոսելով այդմասին՝ դիզայները նշեց, որ պատվերների քանակով կարող են որոշել, թե որքան հաջողված է հավաքածուն, իսկ ինքը չի դժգոհում իր պատվերներից։
«Այնտեղից մենք պատվերներ ենք վերցնում, որոշ ժամանակ հետո դրանք առաքում ենք այն երկիր, որտեղից ստացել ենք պատվերը։ Նորաձևության շաբաթվա հիմնական միտումներից է շուկա ձևավորելը, մարկետինգային հարաբերություններ հաստատելը, չնայած շատերը մտածում են, որ դա ուղղակի ցուցադրություն է։ Սա ավելի մարկետինգ է, քան մշակույթ։ Շեշտադրումը շուկայական հարաբերությունների և վաճառքի վրա է, հաջողությունն էլ պայմանավորված է հավաքածուի պահանջարկով»,- նշեց դիզայները։
Ըստ Արամի՝ հայ դիզայներներն այս տեսանկյունից շատ դժվարություններ ունեն, քանի որ, անգամ, պատվերների առկայության դեպքում, մի շարք խնդիրներ կան, օրինակ, պատվերը տեղ հասցնելու առումով։
«Առևտրային տեսանկյունից մենք շատ դժվարություններ ունենք, որովհետև գտնվում ենք տարածաշրջանային վատ դիրքում, չունենք բաց սահմաններ Եվրոպայի հետ։ Եթե անգամ հավաքածուն հետաքրքրություն է առաջացրել, դիզայները ստացել է պատվերներ, ֆինանսական մեծ ծախսերով է այն հասցնում պատվիրատուին։ Մեր երկրից գնված ցանկացած ապրանք հարկվում է, ինչը միջազգային շուկայում բավականին դժվարություններ է ստեղծում մեզ համար։ Եթե թեթև արդյունաբերությունը համարում ենք թիրախային ոլորտ, որը պետք է զարգանա և հատուկ հնարավորություններ են պետք, որպեսզի կարողանանք մրցունակ լինել եվրոպացի երիտասարդ դիզայների կողքին, մեզ պետք է կառավարության աջակցությունը»,- ասաց Արամը՝ նշելով, որ ինքը գոհ է իր պատվերներից և իր հնարավորությունները բավարար են, որպեսզի պատվերները կարողանա պատշաճ ժամանակհատվածում հասցնել պատվիրատուին:
«Այդ պատվերներից այնքան եկամուտ չեմ ունենալու, որը պետք է ունենայի, բայց գիտակցաբար եմ վերցրել պատվերները։ Պատրաստ եմ անգամ շահույթ չունենալով հայտնվել շուկայում, ապա փորձել լուծել մյուս խնդիրները։ Դրանք գլոբալ են և միայն ինձ չէ, որ առնչվում են։ Եթե բացի պոդիումից զգեստն առօրյայում էլ ես տեսնում մարդկանց հագին, դա խոսում է հավաքածուի ստացված լինելու մասին։ Թե այնորքան մասսայական կլինի, վաղ է խոսել»։
Նշենք, որ Հայաստանից Միլան մեկնել էին նաև դիզայներներ Արևիկ Սիմոնյանը, Թերեզա Ղարաբաղցյանը, Դամիան Հովհաննիսյանը, Սոնա Հակոբյանը, Ռուզաննա Վարդանյանը, Ինգա Մանուկյանը, «Սքոլաե Մունդի Հայաստան» բարեգործական հիմնադրամի սոցիալական ծրագրի՝ «Մեյդ» արհեստագործական հարթակի ներկայացուցիչներն իրենց հավաքածուներով։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)