Ռուբեն Բաբայանը վստահ է՝ աղմուկը տխմարություն է, համերգի կազմակերպիչը վստահեցնում է՝ Vader ռոք խումբը սատանիստ չէ․ Տիկնիկային թատրոնում չեղարկված համերգը տեղափոխվել է ակումբ
Համացանցում բուռն քննարկվում է Տիկնիկային թատրոնում լեհական Vader ռոք խմբի համերգի չեղարկումը։ Մինչև համերգի չեղարկումը սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ ռոք խմբի մենակատար Պյոտր Պավել Վիվչարեկը սատանիստ է, ինչը հանրության մի զանգվածի մոտ բողոքի ալիք էր բարձրացրել։ Թատրոնի ղեկավարությունը, տեղի տալով հանրային ճնշմանը և համերգի կազմակերպիչ Zhesht Events-ի հետ չունենալով գրավոր պայմանագիր, հրաժարվել էր տրամադրել դահլիճը։
Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել նաև Սերժ Թանկյանն ու Տիգրան Համասյանը: Սերժ Թանկյանն իր գրառման մեջ կարևորել է ապատեղեկատվությանը չխաբվելու հանգամանքը՝ հատկապես, երբ խոսքն արվեստի մասին է։ SOAD-ի մենակատարը հիշեցրել է, որ Հյուսիսային Կարոլինայի Շարլոթ քաղաքի ավետարանական համայնքը ևս կեղծ տեղեկատվություն է տարածել իր անվան շուրջ՝ մինչև իսկ իրեն ու SOAD-ին սատանիստ անվանելով։ Տիգրան Համասյանն էլ իր հերթին նշել է, որ երաժշտության մեջ գրաքննություն չպետք է լինի։
Աղմկահարույց թեմայի մասին Tert.am Life-ը զրուցել է համերգի կազմակերպիչ Zhesht Events-ի հիմնադիր Արսեն Հակոբյանի և Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ։
Խումբը երբևէ սատանիզմի հետ կապված որևէ քարոզչություն չի արել․ Արսեն Հակոբյան
Համերգը կազմակերպած կողմը վստահեցնում է՝ խմբի անդամներից որևէ մեկը սատանիստական հայացքներ չունի։ Ըստ Zhesht Events-ի հիմնադիր Արսեն Հակոբյանի՝ 2016 թվականի նրանց հարցազրույցներից մեկը հանրությանը մատուցել են աղավաղված, իսկ մենակատարի խոսքը՝ կոնտեքստից կտրված, ինչն էլ նման քննարկումների առիթ է դարձել:
«Այս օրերի ընթացքում այնքան ապատեղեկատվություն է տարածվել, այնքան թյուրըմբռնում կա, որ մարդիկ, առանց ինֆորմացիային տիրապետելու, վերցնելով կոնտեքստից կտրված մի քանի տող, որպես ճշմարտություն են ներկայացնում։ Vader-ի հարցազրույցից վերցրել են մի նախադասություն, որն ամբողջությամբ կտրված է հիմնական ասելիքից։ Խմբի մենակատարն ասել է, որ սատանիզմն ընկալում է որպես ըմբոստության սիմվոլիզմ։ Իրենք ըմբոստանում են վատ երևույթների դեմ՝ այդ թվում պատերազմի, դաժանության, քաղաքականության, կոռուպցիայի, չարության, չեն հարգում վատ երևույթները։ Պետք է քմծիծաղով ընկալել, թե իրենք մասնակցում են ծեսերի, զոհաբերություններ ու սատանիստական այլ բաներ են անում։ Դա իրենց համար զուտ իմիջ է և կյանքի վատ երևույթների դեմ ըմբոստության սիմվոլիզմ։ Հարցազրույցի այս հատվածից վերցրել են միայն այն մասը, որտեղ նա ասում է, եթե դա կարելի է համարել սատանիզմ, ապա ես սատանիստ եմ և թյուրիմացության հիմք տվել։ Առանց ամբողջական կոնտեքստին ծանոթանալու այդ մի նախադասությամբ տարածել են ինֆորմացիան։ Խումբը երբևէ սատանիզմի հետ կապված որևէ քարոզչություն չի արել, իրենց ելույթների ժամանակ ևս այս թեմայով որևէ բան չեն ասել, առավել ևս ծեսերի չեն մասնակցել»,- ասաց Արսենը։
Վերջինս նշեց, որ խմբի մասնակիցները, անկախ ամեն ինչից, ժամանելու են Հայաստան: Նրանց համերգը տեղի կունենա Երևանի ժամանցի վայերերից մեկում, քանի որ առաջին դեպքը չէ, որ նրանց քարկոծում են․ «Իրենք տեղյակ են Հայաստանում բարձրացած աղմուկի մասին: Իրենց համար նորություն չէ, որ առանց երկար-բարակ մտածելու մարդիկ նման բաներ են խոսում։ Մյուս կողմից նրանք շատ ոգևորված են, որ իրենց աջակցում են, այդ թվում՝ Սերժ Թանկյանն ու Տիգրան Համասյանն են անդրադարձել այս թեմային: Վստահ ենք, որ դեռ այս թեման կտարածվի։ Խումբն արդեն 30 տարվա պատմություն ունի և առաջին անգամ չէ, որ նրանց քարկոծում են»։
«Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, բայց հանրային ճնշումը մեծ էր»․ Ռուբեն Բաբայան
Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ընդգծեց․ «Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, անկեղծ, այնքան մեղավոր․․․ Եթե ես լինեի անհատ, իսկ Տիկնիկային թատրոնն իմ սեփականությունը, երբեք չէի մերժի այս համերգի անցկացումը։ Սակայն սա Տիկնիկային թատրոնն է, պետական թատրոն է և չէի կարող թույլ տալ որևէ բան ազդեր կառույցի հեղինակության վրա։ Անգամ բազմաթիվ սպառնալիքներ են եղել, թե կվնասեն թատրոնը: Ելնելով տրամադրվածությունից՝ կանեին, ես ինչպե՞ս թույլ տայի դա»։
Ռուբեն Բաբայանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ հենց Տիկնիկային թատրոնն է իր դռները բացել ռոքի սիրահարների համար, իրենց բեմին բազմիցս տեղի են ունեցել ռոքի փառատաններ ու համերգներ ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական խմբերի մասնակցությամբ։
Ըստ Տիկնիկային թատրոնի տնօրենի՝ Հայաստանում արվեստի ու մշակույթի հետ կապված տեղեկատվության իմացության լուրջ պակաս կա, որը հնարավոր է լրացնել միայն լուսավորչական աշխատանքի շնորհիվ։
Ռուբեն Բաբայանը նշեց, որ հնարավոր է այս աղմուկը չլիներ, եթե երկու ամիս առաջ, երբ հայտնի դարձավ խմբի գալու մասին, ինֆորմացիոն արշավ սկսեին և տեղեկացնեին խմբի մասին։
«Եթե լիներ հավաստի ինֆորմացիոն հոսք խմբի, նրանց պատմության մասին, այս պարզունակ արձագանքը չէր լինի։ Սա ազդակ է, որ հետագայում մենք պատրաստված մոտենանք հարցին, որպեսզի նման թյուրըմբռնումներ չլինեն հասարակության կողմից։ Մենք ունենք հանրության կոնսերվատիվ մի մաս, որը բավականին ակտիվ է, միանգամից արձագանքում է, խոսում ազգային արժեքներից։ Ի հեճուկս կոնսերվատիվ այս ակտիվությանը՝ ունենք ժամանակակից ինտելեկտուալ հասարակության մի հատված, որը պասիվ է։ Նրանք զբաղված են, չեն օգտագործում իրենց ինտելեկտուալ հզոր հնարավորությունները։ Նրանք պետք է իրենք լուսավոր հայացքներով տեղեկացնեն մարդկանց, խոսեն այն մասին, որ այս մթությունից այն կողմ կա ժամանակակից արվեստ։ Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանում բոլորը դեմ էին այդ համերգին»,- ասաց Ռուբեն Բաբայանը։
Նա նշեց, որ տեղյակ է նաև Սերժ Թանկյանի և Տիգրան Համասյանի գրառումների մասին, որոնք խոսել են ի պաշտպանություն այս խմբի․ «Եթե անկեղծ ասեմ, անկախ ամեն ինչից հանրության հետ պետք է լուսավորչական որոշակի աշխատանք տանել, որովհետև նրանք, ովքեր մտածում են, թե Vader խումբը կարող է սատանիզմ քարոզել, այդ զանգվածի համար Սերժ Թանկյանն էլ է սատանիստ, ես էլ եմ սատանիստ։ Այս քանի օրմ ինձ շատ անգամ ուղարկեցին դժոխք։ Իրականում զարմանալի է, որովհետև երեկ ես նյութ տեսա, որտեղ ասվում էր, թե ծնողները պետք է զգույշ լինեն երեխաներին Տիկնիկային թատրոն բերելիս, որովհետև, հնարավոր է, մենք կոդավորված այլասերվածություն քարոզենք։ Այս մակարդակի հետ հնարավո՞ր է լուրջ խոսել, ոչ։ Հուսանք, որ մի որոշ ժամանակ անց մենք կսկսենք ծիծաղել մեր այս վախերի վրա, այնպես, ինչպես հիմա ծիծաղելի է, որ հազարավոր տարիներ առաջ մարդիկ ամպրոպը համարում էին Աստծո պատիժ։ Սրանք պարզունակ օրինակներ են, բայց լավագույնս արտացոլում են այն, ինչ այսօր տեղի է ունենում։ Սա կոնսերվատիզմ չէ, սա տխմարություն է, խավարամտություն և, ինչպես խավարասերների դեմ պայքարում, այնպես էլ այս դեպքում, պետք է պայքարել միայն լույսով»։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով