«Իրական կյանքում սիրելիիս համար պայքարել եմ այնպես, ինչպես ֆիլմում»․ «Պատվից առավել»-ից Խոսրով Նալբանդյանը՝ անձնական կյանքի, դեբյուտային դերի և դերասան հայրիկի ազդեցության մասին
«Պատվից առավել» սերիալից հեռուստադիտողներին հայտնի Խոսրով Նալբանդյանը որոշ ժամանակ սպորտով զբաղվելուց հետո հասկացել է, որ սպորտն իրենը չէ, ինքն ուզում է գնալ դերասան հոր՝ Արթուր Նալբանդյանի ճանապարհով։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է մասնագիտական ընտրության, հոր ազդեցության և անձնական կյանքի մասին։
Խոսրովն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, դերասանը սկսել է ոլորտում ակտիվ աշխատել միայն բանակից վերադառնալուց հետո։ Սկզբում իր վարպետի՝ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրություններում է խաղացել, ապա իրեն փորձել է նաև հեռուստատեսությունում։ Մասնագիտության ընտրության հարցում նա կարևորում է միջավայրը, որում մեծացել է։
«Ծնվել ու մեծացել եմ արվեստագետի ընտանիքում, ինչը չէր կարող չազդել իմ մասնագիտական ընտրության վրա։ Մեզ միշտ դերասաններ էին հյուր գալիս, զրուցում տարեբեր թեմաներից: Իրենց տեսնելով՝ ինձ միշտ հետաքրքրել է այդ մթնոլորտը և ապագաս պատկերացրել եմ հենց այդ միջավայրում, սակայն մի պահ փոշմանել էի, սպորտով էի զբաղվում: Հետո հասկացա, որ արվեստն իսկապես իմն է, իսկ դերասանությունն այն մասնագիտությունն է, որով ապրում եմ։ Պետք է տեսնել, թե հայրիկս ինչպես է ապրում այս մասնագիտությամբ, որքան նվիրված է այս գործին։ Պետք է այնքան աշխատեմ ինձ վրա, որպեսզի հայրիկիս գլուխը միշտ բարձր լինի։ Միշտ ունեմ հորս օգնության կարիքը, չնայած սովորել եմ շատ լավ վարպետի՝ Նիկոլայ Ծատուրյանի մոտ»,- ասաց Խոսրովը։
Դերասանի հեռուստատեսային առաջին աշխատանքը եղել է «Սև հանքեր» նախագծում, որտեղ նա հանդես է եկել էպիզոդիկ դերով։ Ավելի ուշ Խոսրովը մասնակցել է «Մոր խոստումը» հեռուստասերիալի քասթինգին, սակայն նախնական փուլը չի հաղթահարել, ինչից հետո առաջարկ է ստացել մասնակցելու «Պատվից առավել» հեռուստասերիալի քասթինգին։
«Այդ քասթինգը չանցնելուց շատ էի ընկճվել, կոտրվել, սակայն Ելենա Արշակյանից երկրորդ անգամ ստացա քասթինգի մասնակցելու առաջարկ «Պատվից առավել» նախագծի համար։ Չնայած սկզբում այնքան էլ լավ չխաղացի, ինձ հնարավորություն տվեցին աշխատելու և փորձելու։ Ռեժիսորի՝ Գուրգեն Սարգսյանի հետ քննարկել ենք, փորձել, ինչի արդյունքում կարողացա ավելի լավ ներկայանալ։ Աամեն ինչ անում եմ, որպեսզի կարողանամ օր օրի զարգացնել կերպարս, իր լավ ու վատ կողմերով այն հասցնել հեռուստադիտողներին»,- ասաց Խոսրովն ու ծիծաղելով հավելեց, որ Ելենա Արշակյանն այն պրոդյուսերը չէ, որի մոտ ծանոթն անցնում է։
Խոսրովն ասաց, որ ճանապարհը հարթելու գործում փորձում է հնարավորինս ինքնուրույն լինել, սակայն միշտ հետևում է հոր խորհուրդներին։ Դերասանը նշեց, որ նրա հետ տարաձայնություններ չեն լինում, լինում են քննարկումներ, որոնք վերաբերում են դերերերին:
«Հայրիկիս արձանգանքն իմ խաղին լինում է թե՛ լավ, թե՛ վատ։ Անհամաձայնություն, բնականաբար, չենք ունեմում։ Օրինակ, քննարկում ենք, որ այս հատվածում կարելի էր այլ էմոցիա ցույց տալ, որովհետև այդ քայլը նման ռեակցիայի չէր դրդում և այլն։ Քննարկումներ միշտ կան ոչ միայն հայրիկիս, այլև ֆիլմի ստեղծագործական ամբողջ թիմի հետ: Առհասարակ, ֆիլմում մեծ աշխատանք է տարվում դերասաններից յուրաքանչյուրի բնավորությունը կերտելու համար»,- ասաց նա։
25-ամյա դերասանն իր անձնական կյանքը հանրությունից չի պատրաստվում թաքցնել, ինչը մեկնաբանում է այսպես․ «Երկրպագուհիներ կորցնելու կամ չունենալու մտավախություն չկա, որովհետև երբ մարդ գտնում է իր երկրորդ կեսին, անիմաստ է երկրպագուհիների մասին մտածելը։ Դերասան լինելը մեր աշխատանքն է, որի արդյունքում հանրային ենք դառնում: Ես ու ընկերուհիս փորձում ենք մեր ունեցած սերը տարածել երիտասարդների մեջ, դա էլ մեր կողմից փոքր քայլ կարելի է համարել»։
Խոսրովը նշեց, որ չնայած հանրային լինելուն, իր և պարուհի ընկերուհու հարաբերություններում խանդ ասվածը տեղ չունի․ «Ընկերուհիս նույնպես արվեստի ոլորտից է, մենք իրար չենք խանդում, բայց աշխատանքային ծանր գրաֆիկի հետևանքով, երբեմն, լինում են խնդիրներ կապված իրար չտեսնելու հետ: Հուսով եմ՝ դա էլ կլուծվի ու կհարմարվենք այդ մտքի հետ»։
Դերասանմ ասաց, որ իրենք դեռ նշանված չեն, բայց ապագայում կգա այն օրը, երբ հարաբերությունները նոր հարթություն կտեղափոխեն։
Խոսրովի խոսքով՝ ժամանակին պայքարել է սիրելիի համար, բնավորության այդ ու մի շարք այլ գծեր դերասանը նմանեցնում է ֆիլմում իր կերպարին՝ Միքոյին։
«Իմ կերպարի հետ նմանություններ ունեմ, որովհետև անձնական կյանքումս սիրո համար նույն կերպ եմ պայքարել, ինչպես ֆիլմում է։ Առհասարակ, շատ նմանություններ ունեմ Միքոյի հետ։ Նրա հոգեբանական վիճակը ֆիլմի սկզբում շատ վատ էր՝ հարբեցող էր, ոչ մեկին չէր լսում, այստեղ գալիս ենք եզրահանգման, որ սերը կարող է փոխել մարդուն, անգամ, փրկել վատ ճանապարհից։ Կերպարիս բնավորության մեջ չկան գծեր, որոնք իրական կյանքում կարող են բարկացնել ինձ կամ հարիր չեն հայ տղամարդուն, հակառակը՝ կան հետաքրքիր գծեր, որոնցից են, օրինակ, նվիրվածությունը, հավատարմությունը»,- ասաց դերասանը։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ