«Հրաժարվեցի նկարահանվել վարկանշային սերիալներից մեկում, որովհետև պետք է հետաքրքիր զարգացում լինի»․ Հայկ Պետրոսյանը՝ առաջարկների բացակայության, նոր սերիալի և ընտանիքի մասին
Կամերային երաժշտական թատրոնի դերասան Հայկ Պետրոսյանը հեռուստադիտողներին հայտնի է «Քաղաքում», «Խոպանի տեսություն» և «Շանթ» հեռուստաընկերության մի շարք այլ հեռուստասերիալներից։ Տևական ժամանակ է, ինչ դերասանը եթերում էր միայն որպես հաղորդավար, սակայն այս փուլում հեռուստադիտողները նրան կարող են տեսնել «Անավարտ երազ» հեռուստանովելում։
Tert.am Life-ի հետ զրույցում Հայկը խոսել է հեռուստասերիալներում հանդես գալու տևական դադարի, առաջարկների բացակայության, նոր սերիալում նկարահանվելու և երկու տղայի հայրիկ լինելու մասին։
Հեռուստասերիալներում չնկարահանվելու այս դադարը Հայկը կապում է համապատասխան առաջարկի բացակայության հետ։ «Անկեղծ կասեմ, հեռուստասերիալներում չէի նկարահանվում, որովհետև ավելի քան մեկ տարի չունեի համապատասխան առաջարկ։ Գլամուրային ռեժիսորների ու պրոդյուսերների մոտ միտում կա՝ դերասան ընտրելիս հաշվի են առնում ոչ թե տաղանդն ու անցած ուղին, այլ Ինստագրամի հետևորդների քանակը։ Մարդիկ մտածում են, որ դրանով հնարավոր է վարկանիշ ապահովել և շեշտ չեն դնում դերասանի ներաշխարհի, բնության, տաղանդի, արտաքին տվյալների վրա, նայում են՝ նաԻնստագրամի հետևորդների քանակով նա իրենց ձեռք տալի՞ս է, թե՞ ոչ, Ֆեյսբուքում հրապարակումները քանի՞ «լայք» ունեն։ Հետաքրքիր է, բայց հաճախ եմ լսում, որ ասում են քեզ մոտ առաջարկների պակաս միշտ լինում է, քանի որ սոցցանցերում ակտիվ չես։ Նման տեսակետ հայտնողներին ասում եմ՝ հաջողություն, որովհետև եթե ինչ-որ մեկն ինձ պետք է ընտրի Ինստագրամի համար, ես չեմ ուզում մասնագիտական որևէ առնչություն ունենալ իր հետ»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ սոցցանցերում միշտ պասիվ է եղել, քանի որ կարծում է՝ սոցցանցերը մասնագիտական տեսանկյունից լրջություն չեն ներկայացնում։
Հայկի խոսքով՝ առաջարկների դեպքում էլ կան հանգամանքներ, որոնք ինքը կարևորում է։ «Վերջերս բավականին վարկանիշային հեռուստասերիալներից մեկում նկարահանվելու հրավեր ստացա, սակայն հրաժարվեցի, որովհետև բացի ուղղակի էկրանին լինելը, շատ եմ կարևորում որակը։ Ներկայումս այդ դաշտում որակի և սցենարի տեսանկյունից, իսկապես, մեծ բաց կա։ Ինձ համար դերն այնքան կարևոր չէ, որքան ամբողջ սցենարը։ Եթե միայն կենցաղային խոսակցությունների մակարդակի ինչ-որ բան է, ուրիշ ոչ մի հետաքրքիր զարգացում չկա, չկա գեղագիտություն, տրամաբանություն, հրաժարվում եմ։ Լեզվին ու խոսքին ևս մեծ կարևորություն եմ տալիս։ Երբ խաղում ես, պետք է լինի հստակ սցենար, թեմա, զարգացում։ Եղել են դեպքեր, երբ քասթինգը չեմ անցել, եղել են դեպքեր, երբ ինքս եմ հրաժարվել, որովհետև համաձայնության չենք եկել։ Դեպքերը տարբեր են, բայց, այնպես չէ, որ շատ-շատ առաջարկներ եմ ունեցել»,- ասաց Հայկը։
Դերասանը նկատեց, որ էկրանից բացակայելը չի նշանակում, որ մասնագիտական զբաղվածություն չունի։ Հայկի խոսքով՝ ներկայումս իր ժամանակի զգալի մասը տրամադրում է թատրոնին, ընթերցում է աուդիոգրքերի համար և հանդես է գալիս որպես հանդիսավար։
Աշխատանքային հագեցած գրաֆիկը դերասանը փորձում է այնպես դասավորել, որ միշտ ժամանակ ունենա ընտանիքի համար։ Օրերս լրացավ Հայկի կրտսեր որդու՝ Արեգի 1-ամյակը, դերասանի ավագ որդին՝ Նարեկը, հինգ ու կես տարեական է։
«Երկու տղայի հայրիկ լինելը փորձում եմ հնարավորինս համատեղել մասնագիտական ակտիվ գործունեության հետ։ Փոքր որդիս դեռ մեկ տարեկան է՝ շատ փոքրիկ է, ինձ տեսնելիս ուրախանում է, բայց իմ պակասը գիտակցաբար կարող է զգալ միայն մեծ տղաս։ Երբեմն թատրոնի հյուրախաղերով տարբեր քաղաքներ ենք գնում և կարող եմ տևական ժամանակ հեռու լինել որդիներիցս: Մյուս բոլոր դեպքերում օրվա ընթացքում նրանց համար ժամանակ գտնում եմ։ Հնարավոր է՝ ուշ տեսնեմ կամ առավոտյան ընդամենը մեկ ժամ կարողանանք շփվել, բայց փորձում եմ ամեն ինչ անել, որ շատ ժամանակ անցկացնենք միասին»,- ասաց դերասանը։
Հայկը նշեց, որ ընտանիքում մինչև օրս իրենից դժգոհություններ չունեն, քանի որ հասցնում է միշտ ու ամեն ինչ: «Տղայիս հետ շատ ենք սիրում սպորտով զբաղվել, միասին պարապում ենք։ Տղաս շատ է սիրում հարցեր տալ, առանց չափազանցնելու, երևի, օրական մինչև 250 հարց է տալիս։ Հետաքրքիր է, բայց երբեմն ինքն է ինձ առաջարկում, որ խոսենք։ Շատ լավ զրուցակից է, մենք ժամերով կարող ենք խոսել՝ ինքը հարցեր է տալիս, ես էլ փորձում եմ հիմնավոր պատասխաններ գտնել։ Երեխաների դաստիարակության հարցում ես ու կինս ճիշտ ենք համարում թողնել, որ երեխան հնարավորինս շատ խաղա մինչև դպրոց գնալը։ Մենք չենք ցանկանում երեխաներին գերզբաղեցնել, տարբեր տեղեր տանել, որպեսզի նրանց մոտ հոգնածություն առաջանա։ Անում են այն, ինչ սիրում են, հաճույքով են ստանում»,- եզրափակեց դերասանը։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից