«Մեր դեֆիլեին ներկա էր Milan Fashion Week-ի հիմնադիր Մարիո Բոզելլին»․ Լիանա Սարգսյանի հավաքածուի ցուցադրությունը՝ Միլանի նորաձևության շաբաթվա ժամանակ
Երրորդ տարին անընդմեջ ElSi ապրանքանիշի հիմնադիր, դիզայներ Լիանա Սարգսյանը մասնակցում է Միլանի նորաձևության շաբաթվան։ Լիանան Հայաստանից առաջին դիզայներն է եղել, որն ընդգրկվել է FWO (Fashion Week Online)-ի ցուցակում և առանձին դեֆիլե-շոուով ներկայացրել իր հավաքածուն։
Tert.am Life-ը դիզայների հետ զրուցել է նորաձևության աշխարհի ամենակարևոր իրադարձությանը մասնակցելու, դիզայներների համար այդքան ցանկալի ցուցակում հայտնվելու և Հայաստանում նորաձևության ոլորտի մասին։
«Դիզայներները կարող են ելույթ ունենալ ուղղակի նորաձևության շաբաթվա շրջանակներում և կարող են պաշտոնապես մասնակցել՝ ներառված լինելով նրանց FWO (Fashion Week Online)-ի ցուցակում։ Ես երրորդ տարին անընդմեջ մասնակցում եմ, մասնակցությունս միշտ պաշտոնապես է եղել։ Իմ բոլոր հավաքածուները ներկայացրել եմ նորաձևության ցուցադրությունների շրջանակներում, ինչը հնարավորություն է տալիս ներգարվել ավելի շատ fashion buyer-ների, նորաձևության ոլորտի բլոգերների, հայտնի ամսագրերից լրագրողների, որոնք նախապես մասնակցության հայտ են ներկայացնում»,- ասաց Լիանան։
Վերջինս նշեց, որ այս տարին իրենց համար խորհրդանշական է եղել, քանի որ իրենց շոուին ներկա է գտնվել անձամբ Մարիո Բոզելլիին․ «Այս տարի մեր ցուցադրությանը մասնակցելու հրավիրատոմս էինք ուղարկել Մարիո Բոզելլիին, ով նորաձևության աշխարհում շատ հայտնի և ազդեցիկ մարդ է, նաև Milan Fashion Week-ի հիմնադիրն է։ Միայն իր ներկայությունն անչափ կարևոր է։ Նա նորաձևության աշխարհում կենդանի լեգենդ է, բացի այդ, մեր ցուցադրությանը մասնակցելու համար ավելի քան 2000 հավատարմագրության հայտ ենք ստացել հայտնի բլոգերների, լրագրողների և fashion buyer-ների կողմից։ Այս տարի մեր շոուին մասնակցելու համար հայտերը շատ-շատ էին, այն պարագայում, երբ նախատեսված աթոռները 600-ն էին։ Ստիպված ենք եղել հայտերի թիվը կրճատել։ Սա խոսում է ուշադրության մասին, այսինքն՝ ապրանքանիշն այս երեք տարվա ընթացքում հասցրել է հետաքրքրել շատ մարդկանց։ Մեզ համար մեծ ձեռքբերում էր նաև այն, որ այդ պորտալում տեղ են գտնում միայն շատ հայտնի ապրանքանիշերի շոուներից լուսանկարներ, բայց այս անգամ այնտեղ կարող ենք տեսնել նաև մեր հավաքածուի լուսանկարները»։
Դիզայներն ասաց, որ Միլանի նորաձևության շաբաթն այս ոլորտում ստեղծագործող մարդկանց համար դեպի ճանաչելիություն տանող լավագույն ճանապարհն է, ինչի համար պետք է աշխատասիրություն, կրեատիվություն և ինքնատիպություն։
«Ես առաջին դիզայներն եմ Հայաստանից, որը պաշտոնապես ներկայացվել է Milan Fashion Week-ում։ Հիմա պատրաստում եմ 2020 թվականի աշուն-ձմեռ հավաքածուն։ Դա դեռ չավարտած միանգամից անում ենք գարուն-ամառը, որովհետև տարեկան երկու անգամ պետք է մասնակցել ցուցադրությնաը։ Ճանաչելիության հարցում սա բավականին մեծ դեր ունի։ Չկան ինչ-որ կարծրատիպեր կամ միտումներ, որոնց հետևելով պետք է հավաքածուներ ներկայացնես։ Նման միջոցառումների շրջանակում շատ կարևոր է սեփական ձեռագիր ունենալը, կրեատիվությունն ու տարբերվելու ցանկությունը։ Դիզայները պետք է ամեն տարի ճանաչելի լինի, իսկ ապրանքանիշն ունենա հստակ ուղղվածություն և ոճ։ Եթե ամեն տարի տարբեր բաներ ներկայացնես, ոչ ոքի հետաքրքիր չես լինի, հավանականությունը մեծ է, որ կմոռացվես։ Շատերի մոտ է հարց ծագում, թե ինչու են համաշխարհային մեծ բրենդները ամեն տարի թվացյալ նույն բանն անում։ Դա խոսում է ոչ թե նույնության, այլ ձեռագրի մասին։ Եթե, օրինակ, նրանք սկսեն իրենց ձեռագրից դուրս տարբեր բաներ ներկայացնել, շատ հնարավոր է՝ պահանջարկ չունենան։ Յուրովի ներկայանալու հետ մեկտեղ պահում ենք սեփական ձեռագրի գիծը»,- ասաց Լիանան։
Խոսելով իր կողմից այս տարի ներկայացրած հավաքածուի մասին՝ նա նշեց, որ համագործակցել է չինական հայտնի ապրանքանիշի հետ, որը ներկայացնում է կանանց մարմինը ձգող, վիզուալ նիհարեցնող ներքնազգեստներ։ «Մեր մոդելները ձգող ներքնազգեստները հագել էին երեկոյան զգեստների տակից ու դրա համար շատերի մոտ էր հարց առաջանում, թե ինչու Merrige By eLSi` Merrige-ը հենց այդ ներքնազգեստի ապրանքանիշն է»,- ասաց դիզայները։
Լիանան նշեց, որ ինքը նախընտրում է «օտկուտյուր» հագուստ ստեղծել, թեև, երբեմն, աշխատում է նաև պատվերներով․ «Ըստ իս՝ ուղղակի հավաքածուները դրանք բիզնես են, աշխատանք, իսկ «օտկուտյուր» ստեղծում ես, որպեսզի քո ներաշխարհն ու հուգուդ ուզածը տեղ հասցնես»։ Լիանան ասաց, որ իրենից երեք տարի է պահանջվել, որպեսզի հասկանա Եվրոպայի շուկայի պահանջներն ու պատկերացնի, թե ինչ չափանիշներով են առաջնորդվում համաշխարհային նորաձևության ոլորտում։
«Հայաստանի և այնտեղի նորաձևության բնագավառներն իրարից շատ տարբեր են, մենք այստեղ առհասարակ պատկերացում չունենք, թե այնտեղ ինչ է կատարվում։ Միայն կենդանի շփման արդյունքում է հասկանալի դառնում, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչ պետք է անել դեպի ճանաչում գնալու, միջազգային շուկա մտնելու համար։ Սկսած չափանիշներից վերջացրած ամենափոքր հարցերով՝ մենք պատկերացում չունենք, թե ինչ է այնտեղ կատարվում։ Ինձ համար ևս դա նորություն էր, հիմա ես էլ եմ այդ չափանիշներով շարժվում։ Դեռ շատ պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ պետք է անենք, ինչ քայլեով պետք է առաջ գնանք Հայաստանի նորաձևությունը միջազգային շուկայում ներկայացնելու համար։ Մենք պետք է հասկանանք մի շատ կարևոր բան՝ այնտեղ գնահատվում է ինքնատիպությունը։ Եթե թեկուզ մի փոքր բան վերցնում ես ինչ-որ մեկից, միանգամից նկատվում է, այնտեղ հեշտ է այս մասով «խայտառակ» լինելը, որովհետև ցուցադրությունից ժամեր անց բոլոր ամսագրերը կգրեն, որ այս դիզայները այս կամ այն բանը վերցրել էր որևէ ապրանքանիշից»,- ասաց Լիանան։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից