«Դեռ չեմ հանդիպել, հնարավոր է, երբեք էլ չհանդիպեմ իմ տղամարդուն». Անի Պետրոսյանը՝ անձնական կյանքի, ձեռքբերումների ու առաջարկների պակաս չունենալու մասին
Դերասանուհի Անի Պետրոսյանը հեռուստադիտողներին ներկայանում է միանգամից երկու հեռուստանախագծերում՝ «Թղթե երազանք» և «Անավարտ երազ» հեռուստանովելներում։
Անին անձնականի մասին խոսելիս ասում է՝ ինքն իր տղամարդուն դեռ չի հանդիպել, սակայն տղամարդկանց ուշադրության պակաս երբեք չի ունենում։
Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է անձնականից, ձեռքբերումներից ու հեռուստատեսային առաջարկների կասաս չունենալուց։
«Յուրաքանչյուր կին ինքն իր ենթագիտակցության մեջ ունի «իսկական տղամարդ» ասվածի պատկերացումները և միայն ինքը գիտի, թե ինչպիսին է այդ տղամարդը, ինչ հատկանիշներով է օժտված։ Կողակցի հարցում խստապահանջ չեմ, եթե իհարկե «իսկական տղամարդ» հատկանիշը խստապահանջություն չէ։ Իմ կողքին պետք է լինի տղամարդ՝ իր բոլոր տղամարդկային հատկանիշներով։ Ասում էի, որ կողակիցս պետք է լինի Եսենինի և Վիսոցկու խառնուրդը ու կատակում էի, որ եթե հանդիպեցի այդ տեսակին՝ կամուսնանամ»,- ծիծաղելով նշեց դերասանուհին։
Անին ասաց, որ հակառակ սեռի մոտ գնահատում է տղամարդկային ոգին, որն իր համար շատ կարևոր է․ «Կինն իրեն իր տղամարդու կողքին պետք է իսկապես կին զգա, այլապես ես էլ կարող եմ ինձ համար աշխարհում ամեն ինչ անել՝ ինձ պաշտպանել, ձռքբերումներ ունենալ։ Ուղղակի դեռ չեմ հանդիպել նրան և հնարավոր է, որ երբեք էլ չհնադիպեմ՝ Աստված գիտե»։
Նրա խոսքով, ներկայումս իր անձնական դաշտում հանդարտ ու խաղաղ էմոցիոնալ վիճակ է։
«Ինձ շատ են անձնականիս հետ կապված հարցեր տալիս։ Տղամարդկանց կողմից ուշադրության պակաս ինքս չեմ զգացել և չեմ զգում, ընդ որում, առանց տարիքային սահմանափակումների՝ ինձանից փոքր, մեծ, տարիքակից»,- ասաց նա։
Անին վերջերս է նշել իր 38-ամյակը։ Դերասանուհի խոսքով, սա մի տարիք է, երբ մասնագիտական տեսանկյունից կինը հմտանում է, իսկ անձնականի տեսանկյունից՝ կյանքն էլ ավելի խորն է սկսում ընկալել։
«Ես կստեմ, եթե ասեմ, որ ինձ շատ մեծ եմ զգում, որովհետև ես դեռ չեմ գիտակցել 38 տարեկանս լրացել է, ավելին, իմ շրջապատում էլ դա դեռ չեն գիտակցում։ Շատ հաճախ է լինում, երբ շփվում, խոսում եմ, ծանոթանում եմ ու կատակելով ասում եմ, թե արդեն մեծ կին եմ, ինձ հանգիստ թողեք։ Միշտ արձագանքը լինում է զարմանքը, թե բա քանի տարեկան ես, հնարավոր չէ։ Մեկ-մեկ էլ ասում եմ, թե կարող էիք իմ երեխաները լինել՝ ավելի են այլայլվում, հատկապես տղանարը, որ իրենց թվում է՝ կարող էին ինձ հետ շփվել ։ Գրեթե բոլորը թերահավատորեն են մոտենում այդ հանգամանքին»,- ժպիտով ասաց դերասանուհին։
Անին ասաց՝ այս տարիների ընթացքում ձեռքբերումներն անսահման են, իսկ անցյալի բացթողումներին ինքն աշխատում է չվերադառնալ՝ ուղղակի շարժվել առաջ․ «Անցյալի բացթողումներիս ուղղությամբ աշխատում եմ չմտածել, որովհետև մարդը, եթե անցյալով ապրի, ապա հաստատ ներկան ու ապագան բաց կթողնի»։
Հարցազրույցներից մեկում տարիներ առաջ դերասանուհին ասել է, թե շատ է սիրում երեխաներին, բայց դեռ պատրաստ չէ մայրանալ։ Անիից հետաքրքրվեցինք, թե տարիների ընթացքում այդ հարցի հետ կապված իր հոգեվիճակը որքանո՞վ է փոխվել։
«Այդ հարցի վերաբերյալ իմ հոգեվիճակը միշտ նույնն է մնում ու ես ասում եմ, եթե Աստված կամենա, որ ես մայրանամ, ապա կգա այդ օրը ու դա կլինի։ Դեռ չգիտեմ արդյո՞ք ես կցանկանայի, որ իմ երեխան ապրեր այս աշխարհում, թե ոչ, հատկապես, որ հաշվի առնենք Երկիր մոլորակի ներկայիս վիճակն առհասարակ։ Ես չեմ հերքում, որ կարող է երբևէ մայրանամ, բայց լինելու բանը՝ կլինի ու չեմ կենտրոնանում։ Մարդիկ կան մտածում են ամուսնանան, երեխա ունենան, ծառ տնկեն, բայց ինձ համար այդպես չէ՝ ուրիշ աշխարհում եմ ապրում։ Հաճախ ասում են, թե մեծանաս, մենակ կմնաս, բայց ես կարող եմ հակադարձել, որ այնքան մարդիկ են ամուսնանում, բաժանվում,այնքան մարդիկ կան, որոնք ունենալով երեխաներ՝ միայնակ են մնում։ Միգուցե իմ ճակատագիրն ուրիշ բանի մեջ է։ Իհարկե ես բոլորին երջանկություն եմ ցանկանում»,- ասաց դերասանուհին։
Անիի խոսքով իր մասնագիտությունը՝ դերասանուհի լինելը, իր ճակատագրի վրա շատ է ազդել․ «Այս մասնագիտությանն ազդեցությունն իմ կյանքի վրա իրոք շատ-շատ է ու ոչ թե դերերի առումով, այլ դերասանուհի լինելով՝ ճակատագիրդ էլ ուղղակի այլ կերպ է դասավորվում։ Այս մասնագիտությունն ունենալն իսկապես շատ բարդ ու պարտավորեցնող է, որովհետև քեզանով մարդիկ կարող են հիանալ, մտածել, որ ինչ-որ բան հնարավոր է սովորեն ու դու չպետք է նրանց հիասթափեցնես։ Այս տեսանկյունից իսկապես բարդ է»։
Անին իր մասնագիտական զբաղվածությունից չի բողոքում։ Նրա խոսքով, հեռուստատեսային դադարներ գրեթեձ չի ունենում, իսկ երբ էկրարին չէ, ապա զբաղված է նոր նախագծի նկարահանումներով։
«Նկարահանումների իմ առաջարկներից ինքս շատ գոհ եմ, որովհետև, եթե ասեմ առաջարկների տեսանկյունից շատ դադար է եղել, ապա սխալ կլինի։ Երկարատև դադարներ այդքան էլ չեմ ունեցել և այդ առումով կարելի է ասել բախտս բերել է։ Նախկինի հետ, եթե համեմատենք, ապա տարբերությունն այն է, որ առաջ երկարատև հեռուստասերիալներում էի նկարահանվում և էկրանային դադար չէր լինում։ Հիմա հեռուստանվելներ և սիթքոմեր են, որոնց ձևաչափն ինձ ավելի է դուր գալիս՝ խաղացիր, նկարահանուներն ավարտվեց, անցնում ես մյուսին։ Ներկայում էլ զբաղվածությունս բավականին մեծ է՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում պատրաստվում ենք պրեմիերայի «Թռիչք կկվի բնի վրայով» գործի բեմադրությունն է լինելու՝ գլխավոր դերով եմ հանդես գալու»,- նշեց Անին։
Ինչ վերաբերում է տարածված այն տեակետին, թե ներկայումս պրոդյուսերները իրենցնախապատվությունը տալիս են սոցցանցային բարձր վարկանիշ ունեցող դերասաններին՝ Անին կտրականապես հակադարձեց․ «Ինքս այդ հարցի հետ կապված այլ տեսակետ ունեմ, քանի որ ես լավագույն օրինակն եմ այն բանի, որ դերասանը կարող է Ինստագրամում լինել պասիվ և միևնույն ժամանակներկայումս շարունակի մնալ շատ պահանջված։ Կարծում եմ դա, ամեն դեպքում, գալիս է դերասանի որակից։ Ես իհարկե չեմ հերքում, որ հիմա Ինստագրամում շատ հետևորդներ ունեցողներն էլ կարող են լավ դերասաներ լինել, ուղղակի իրենք զբաղվել են, ժամանակ են տրամադրել։ Այդ հարթակում վերջրես եմ սկսել թեթև ակտիվություն ցուցաբերել, բայց մինչ այդ էլ խաղացել եմ և խաղացել եմ գլխավոր դերեր։ Ասեմ ավելին, ես միշտ մտածել եմ ինձ այնքան են էկրանին տեսնում, որ չեմ ուզում ձանձրացնել նաև այդ հարթակում»։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի