Օլյա Հակոբյանի տարբերվող ֆոտոշարքը, մարզումներն ու ոճային փոփոխությունը նոր դերի համար
Դերասանուհի Օլյա Հակոբյանը «Անավարտ երազ» նախագծում ներկայանում է ոճային փոփոխությամբ: Այս փուլում նա նաև նոր ֆոտոշարք ունի, որտեղ ևս ներկայանում է նորովի։ Նոր լուսանկարները դերասանուհին տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել ինչպես նոր ֆոտոշարքի թեմայի ընտրության, այնպես էլ «Անավարտ երազ»-ում իր դերակատարման և նորովի ներկայանալու կարևորության մասին։
Օլյան այժմ ակտիվ մարզվում է, հետևում իր կառուցվածքին։ Հենց դա էլ դարձել է ֆոտոշարքի թեման։
«Ես 2 սիրելի մարզիչ ունեմ՝ 2 եղբայր են՝ Դանիելը և Ջուլիանը, ովքեր մարզասրահում ինձ օգնում են կատարելագործել մարմինս։ Ֆոտոշարքի գաղափարն առաջարկեց Դանը, իսկ հեղինակը լուսանկարիչ Սերժ Դավիդօֆն է։ Լուսանկարներն ինձ դուր են գալիս․ արտերկրում նմանատիպ ֆոտոշարքերի շատ կարող ես հանդիպել, Հայաստանում դեռ չէի տեսել։ Մի խոսքով՝ ինձ ոգևորեց թե՛ միտքը, թե՛ արդյունքը»,- ասաց նա։
Անդրադառնալով հեռուստատեսային նոր կերպարին՝ դերասանուհին նկատեց, որ առաջարկն ընդունելիս առաջնահերթ կարևորում է սցենարն ու ստեղծագործական թիմը: «Ինձ համար շատ կարևոր է, թե ովքեր կլինեն նկարահանող խմբում։ Առաջին անգամ էի աշխատում Արամ Շահբազյանի հետ։ Մեղմ ասած, շատ տպավորված եմ նախ՝ իր տեսակով՝ նա եզակի երևույթ է մեր ասպարեզում․ բացի այն, որ պրոֆեսիոնալ է, նաև լավ իմաստով տարօրինակ մարդ է։ Սիրեցի թե՛ նրան, թե՛ երկրորդ ռեժիսորին՝ Արթուր Սարիբեկյանին։ Շատ հաճելի համագործակցություն էր»,-ասաց Օլյան:
Իր հերոսուհուն դերասանուհին բնորոշում է որպես գործնական աղջիկ: Նա հանդիսանում է իրար դեմ հակամարտող կուսակցություններից մեկի նախագահի օգնականը։ «Իմ մարմնավորած կերպարը բացասական չէ, ավելի գործնական աղջիկ է, որն ամեն կերպ օգնում է իր ղեկավարին, կարգավորում նրա աշխատանքային հարցերը, նաև հարաբերությունների մեջ է վերջինիս հետ,- ասաց նա ու հավելեց, որ իր հիմնական խաղընկերը Սևակ Սանթրոսյանն է, որի հետ ևս առաջին անգամ էր աշխատում: -Շատ հաճելի խաղընկեր է և նկարահանումներն անցել են նորմալ մթնոլորտում»:
Դերասանուհին բազմասերիանոց ֆիլմում ներկայանալու փորձ ունեցել է «Միլիոնը թակարդում», «Վերջին գործարք» նախագծերի շրջանակում: Նրա խոսքով՝ այս ձևաչափն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր:
«Վատն այն է, որ մինչև տվյալ հեռուստասերիալը հեռուստադիտողի մեծ բանակ է հավաքում, ավարտվում է, մյուս կողմից էլ լավ է այն մարդկանց համար, որոնք երկարատև սերիալների սիրահար չեն: Դերասանական առումով էլ, միանշանակ, կարճ հեռուստասերիալը լավ է այն իմաստով, որ դու գիտես ավարտն ու ի սկզբանե կարողանում ես կառուցել կերպարդ, թեև ես նման խնդիր չունեմ: Երկարատև սերիալների դեպքում էլ նույն կերպ աշխատում եմ, գտնում եմ իմ կերպարային գիծը»,-ասաց նա:
Դերասանուհին նկատեց, որ մասնագիտական առումով ամեն բան անում է չկրկնվելու համար: «Եթե նույնիսկ կերպարների միջև տարբերությունը մեծ չէ, դերասանի խնդիրն է կարողանալ փոփոխել այն, նորովի մատուցել այն, ոչ թե խաղալ այնպես, ինչպես հեռուստադիտողն իրեն արդեն տեսել է: Այդ տեսանկյունից պետք է հնարավորինս ուշադիր լինել,-ասաց նա և ընդգծեց, որ յուրաքանչյուր նոր ֆիլմում նկարահանվելիս փորձում է ոճային նոր լուծումներով հանդես գալ,- Այս նախագծի համար արտաքին փոփոխություն արեցի՝ վարսերիս համար ավելի բաց երանգ ընտրեցի: Աշխատում էի նաև հագուստի առումով նոր ոճով հանդես գալ: Իհարկե, կերպարը նույնպես որոշակի «կանոններ» է թելադրում։ Բնականաբար, այդ փոփոխությունները համաձայնեցնում եմ նաև ռեժիսորի հետ»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից