«Ես սկզբունքային մարդ եմ և երբեք չեմ դավաճանում իմ տեսակին»․ Սրբուկը՝ «Եվրատեսիլ»-ի, մրցութային երգչուհի լինելու և իր քննարկված look-երի մասին
Օրեր առաջ երգչուհի Սրբուկը ներկայացավ միանգամից մի քանի նորությամբ ու երաժշտական պրեմիերաներով։ Վերջերս նա ներայացրել է նաև «Անհայտ բաժանորդ» ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակը։
Tert.am Life-ը Սրբուկի հետ զրուցել է ոչ միայն նորությունների, այլև «Եվրատեսիլ»-ից հետո ունեցած զգացողությունների ու հետագայում երաժշտական այլ մրցույթների մասնակցելու ցանկության մասին։
Երգչուհին ներկայումս զբաղված է երաժշտական նոր նախագծով, սակայն, նրա խոսքով, զուգահեռաբար աշխատում է նաև այլ երգերի ուղղությամբ։ ««Անհայտ բաժանորդ» ֆիլմի սաունդթրեքի պրեմիերայից հետո կայացավ նաև «Անհայտ բաժանորդ» տեսահոլովակի պրեմիերան, որն իր տեսակի մեջ բավականին տարբերվող է: Իսկ ահա դրանից հաշված օրեր անց կայացավ իմ նոր համերգային ծրագրի շնորհանդեսը, որի ուղղությամբ ամիսներ շարունակ աշխատում էինք ամբողջ թիմով։ Դրա հիմքում հին ու սիրված երգերն են` իմ նորովի մեկնաբանությամբ, ժամանակակից շնչով։ Հիմա ակտիվորեն ներկայանում եմ հենց այդ ծրագրով»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ ստեղծագործական դադար երբեք չի տալիս, միշտ ընթացքի մեջ է։
Երգչուհին ասաց, որ հիմա շատ ոգևորված է, քանի որ իր հանդիսատեսին նոր աշխատանքներով ներկայանալու հնարավորություն ունի։ Սրբուկը ժպտալով նկատեց՝ իր հոգեվիճակը սովորաբար ազդում է նորություններ ստեղծելու վրա․ «Իմ պարագայում հեղինակային երգեր ստեղծվում են, երբ լինում եմ ծանր հոգեվիճակում։ Դրա բացատրությունը չունեմ»։
Անդրադառնալով հետեվրատեսիլյան հոգեվիճակին՝ Սրբուկն ասաց, որ երաժշտական այդ նախագծից ինքը շատ բան է վերցրել․ ««Եվրատեսիլ»-ն ինձ տվեց շատ մեծ փորձ։ Ես ինձ համար նորովի բացահայտեցի «երաժշտական շուկա»-ն։ Մրցույթին տարբեր երկրներից բազմաթիվ մասնակիցներ էին ներկա, հետաքրքիր էր հետևել, թե երաժշտական միջազգային շուկայում ինչն է արդի, ինչ պետք է անել ավելի մեծ հաջողություն գրանցելու համար։ Այն մասշտաբը, որը ես տեսա, աննկարագրելի էր։ Վստահ կարող եմ ասել, որ «Եվրատեսիլ»-ն ինձ ավելի շատ բան տվել է, քան վերցրել»։
Tert.am Life-ը հստակեցմանը՝ թե արդյոք սա նշանակում է, որ երգչուհու եվրատեսիլյան Walking Out ստեղծագործությունը չէր համապատասխանում երաժշտական միջազգային շուկայի պահանջներին, նա արձագանքեց. «Երաժշտական միջազգային շուկայի բացահայտում ասելով՝ նկատի ունեմ այն ծանոթություններն ու կապերը, որոնք ունեն Եվրոպայում ապրող և ստեղծագործող արտիստները։ Հետաքրքիր ստեղծագործ, նորարար միջավայր կար, որին Հայաստանը, ցավոք, տարին մեկ անգամ է կարողանում մաս կազմել, իսկ դա, հավատացեք, շատ քիչ է»։
Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ խոչընդոտ եղավ եվրատեսիլյան հաջողության ճանապարհին, Սրբուկը հիշեցրեց քվեարկության արդյունքների ավարտից անմիջապես հետո իր արած գրառումը, որում նշել էր անկանխատեսելիության մասին և ասել, որ չստացվեց այն, ինչն ակնկալում էր ու ինչին փորձում էր հասնել․ «Մրցույթից հետո ունեցած ամենաթարմ զգացողություններս գրեցի սոցցանցային էջերումս, բառացի նույնը կկրկնեմ հիմա։ Ինչ վերաբերում է առկա խոչընդոտին, դժվարանում եմ հստակ նշել. դա «Եվրատեսիլ»-ն էր` եվրատեսիլյան ամենաանսպասելի հանգուցալուծումներով»։
Երգչուհին նկատեց, որ իրեն հետաքրքրող նախագծի դեպքում պատրաստ է կրկին հանդես գալ մրցութային ձևաչափում։
«Իրականում և՛ «Ձայնը», և՛ «Եվրատեսիլ»-ն ինձնից շատ էներգիա, ջանք և ժամանակ խլեցին, իսկ հիմա ես կարողանում եմ ամբողջությամբ նվիրվել իմ ընթացիկ աշխատանքներին։ Այնուամենայնիվ, ինձ մրցութային երգչուհի եմ համարում և իսկապես հետաքրքիր ձևաչափի դեպքում չեմ բացառում իմ մասնակցությունը նոր մրցույթների»,- ասաց Սրբուկը։
Երգչուհին ներկայումս աշխատում է նոր բենդի հետ, իր խոսքով, փորձում են նոր պատմություն ստեղծել։ Նախկինում Սրբուկը ներկայանում էր իր իսկ ստեղծած Allusion բենդով։ «Allusion-ն իմ կյանքում կարևոր տեղ է գրավել, քանի որ ես եմ այն ստեղծել, երեխայի պես գուրգուրել։ Ցավոք, այն տարիներ առաջ այն պառակտվեց։ Այսօր ես նոր բենդ ունեմ, որտեղ շատ լավ երաժիշտներ են ընդգրկված»,- ասաց երգչուհին։
Խոսելով կոմերցիոն աշխատանքների մասին՝ Սրբուկը նշեց․ «Կարծում եմ, որ կոմերցիան միատեսակ չէ. լինում են լավ և վատ կոմերցիոն աշխատանքներ։ Եթե աշխատանքը կատարված է ճաշակով, որակով, ես գնահատում եմ։ Ես սկզբունքային մարդ եմ և երբեք չեմ դավաճանում իմ տեսակին»։
Սրբուկի հետ զրույցում անդրադարձանք նաև իր քննարկված կերպարներին։ Թեև այս թեման նոր չէ, մինչև այս երգչուհին չէր խոսել այդ մասին։ Նա ասաց, որ իր բեմական և առօրյա ոճերի տարբերությունը շատ մեծ է, սակայն կա մեկ ընդհանրություն՝ երկու դեպքում էլ ինքը գնահատում է հարմարավետությունը։
«Ամեն դեպքում, ինչպես բեմում, այնպես էլ առօրյայում սիրում եմ կերպարային լինել, դա ինձ դուր է գալիս։ Ինձ համար բարդ է առանձնացնել մեկ ոճ, քանի որ ես խառնում եմ մի քանի ոճ և ստեղծում իմ անհատականը։ Հնարավորության սահմաններում հետևում եմ նորաձևությանը և փորձում միշտ լինել թրենդային։ Սեքսուալության և վուլգարության սահմանագիծը էսթետիկայի կոնտեքստում է, եթե բեմից այն էսթետիկ է նայվում, ապա թույլատրելի է»,- ասաց երգչուհին։
Վերջում Սրբուկին խնդրեցինք վերնագրել կյանքի իր այս փուլը, ինչին ի պատասխան նա ասաց․ «Վերնագրերը մի քանիսն են` «Լույսի ճանապարհը», «Բաց թողնելու ուժը», «Վերգտած հանգստություն»»։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով