«Հնարավոր է՝ ինձ տեսնեք նաև շատ գրավիչ, սեքսուալ տեսքով»․ Ինստագրամից հայտնի Լիանա Վանոյանը՝ «Ֆուլ Yere1»-ում իր «տղայական» կերպարի ու Թատերականն ավարտելուց հետո անգործ մնալու մասին
Մասնագիտությամբ դերասանուհի 26-ամյա Լիանա Վանոյանը լսարանին հայտնի դարձավ Ինստագրամի փոքրիկ հոլովակների միջոցով, որոնցում քննարկում է իր համար արատավոր երևույթները։ Հիմա Լիանան նկարահանվում է «Ֆուլ Yere1» նախագծի սքեթչերից մեկում մարմնավորելով առնական աղջկա կերպար, որն օժտված է «տղյական» հատկություններով և հետաքրքրված չէ «աղջկական» հարցերով։
Tert.am Life-ը Լիանայի հետ զրուցել է Թատերականն ավարտելուց հետո գործազուրկ մնալու, Ինստագարմում հայտնի դառնալու և «Ֆուլ Yere1»-ում նման կերպարով հանդես գալու մտավախությունների մասին։
«Շնորհակալ եմ Ինստագրամին հեռուստատեսությունում հայտնվելու համար,- ասաց Լիանան ու հավելեց,- ինստիտուտն ավարտելուց հետո ոլորտում աշխատանք չգտնելն ինձ ստիպեց քայելր ձեռնարկել, ինչի համար հարթակ դարձավ Ինստագրամը»։
Լիանան ինստագրամյան հարթակում բավականին կարճ ժամանակում կարողացավ հետաքրքրել ավելի քան 71 հազար հետևորդի։ «Հաճախ էի նման հոլովակներ նկարահանում և ուղարկում ընկերներիս, որոշեցի դրանցից մեկը հրապարակել, սակայն առանց հատուկ միտում ունենալու։ Արձագանքն անսպասելի բուռն եղավ՝ մինչև 10 հազար դիտում։ Նման հաջողությունն ինձ ստիպեց շարունակել։ Եվս մի շատ կարևոր պատճառ ունեի՝ Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո մեծ մասի պես ես էլ գործազուրկ դարձա։ Ես շատ-շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, ուզում էի անպայման ինչ-որ բան անել»,- պատմեց նա:
Լիանայի խոսքով՝ ոլորտում գործ չգտնելու թեման նախկինում շատ ավելի ցավոտ էր իր համար, քան հիմա։ «Ես հպարտ եմ իմ կրթությամբ և դեռ այն ժամանակ ունեի մեծ ամբիցիաներ։ Ավարտելով շատ լուրջ մասնագետի՝ Վահե Շահվերդյանի կուրսը, բարդ էր պատկերացնել, որ անգործ կմնամ։ Կարծում եմ, որ դերասանը պետք է լինի կրթված, ոչ թե «փողոցից բռնած» (այս արտահայտությունը պետք չէ վատ իմաստով ընկալել), սակայն նման մարդկանց պատճառով է իմ մասնագիտությունը հիմա համարվում անլուրջ, հասանելի ու էժան։ Թատերականն ավարտած մասնագետը չի խանգարի դերասանի աշխատանքին, եթե նույնիսկ տաղանդավոր չէ, քանի որ տիրապետում է գիտելիքների, իսկ, օրինակ, հաշվապահը նկարահանման հրապարակում ուղղակի չգիտի ինչ պետք է անի: Արդյունքում մեզ մոտ կոնֆլիկտ կառաջանա: Իհարկե, կան ի ծնե տաղանդավոր մարդիկ: Խնդիր է նաև այն, որ շատերն ունեն արտաքին շտամպավորված տվյալներ, իսկ նրանք, որոնք մի քիչ տարբերվում են, ուրեմն դեր չեն ստանում»,- ասաց երիտասարդ դերասանուհին։
Լիանան նկատեց, որ Ինստագրամն իրեն շատ հնարավորություններ է տվել, այդ թվում՝ աճելու։ Նրա խոսքով՝ համացանցն այն հարթակն է, որտեղ անընդհատ պետք է կատարելագործվել, քանի որ ամեն անգամ պետք է գերազանցել նախորդ հետաքրքրությունը՝ լսարան հավաքելու համար։
«Ինստագրամն ինձ համար տվեց այն կարգավիճակը, որը ես հիմա ունեմ։ Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն ուղղակի չէր նկատի ինձ, եթե չլիներ Ինստագրամը․ ես Թատերականն ավարտած և գործ չգտած հազարավոր ուսանողներից մեկն էի»,- ասաց նա:
Մարդկանց արձագանքն ու տարաբնույթ մեկնաբանություները, ըստ Լիանայի, իրեն անհանգստություն պատճառել են միայն սկզբնական շրջանում։ «Երբ նոր էի ոլորտում, անգամ, լացել եմ, մտածել եմ, թե ինչու են անձնական դաշտում այդքան սուր վիրավորանքներ հասցնում։ Հետո հասկացա, որ չեմ ուզում բոլորին դուր գալ, ավելին՝ շատ վատ կլինի, եթե ես սկսեմ բոլորին դուր գալ, կնշանակի, որ իմ կյանքը շատ վատ վիճակում է։ Ես ունեմ պաշտպանիչ շերտ, հիմա վիրավորանքներն ինձ չեն հասնում։ Ինձ անտանելի վատ նամակներ են գրում: Ի պատասխան՝ ես ուղղակի սրտիկներ եմ ուղարկում, ի՞նչ ասեմ։ Ինձ հանդեպ այդ վիրավորանքը կանցնի, իսկ իրենց համար այդ չարությունը դժբախտություն է»,- ասաց Լիանան։
«Ֆուլ Yere1» նախագծում նկարահանվելու առաջարկն անսպասելի է եղել նրա համար: Ասում է՝ այն ևս մտավախության առիթ դարվավ իր համար․ «Անհանգստություն ունեի, որ այն մարդիկ, որոնք ինձ չեն սիրում Ինստագրամում, մեկնաբանություններ կգրեն «Ֆուլ Yere1»-ի Youtube-յան էջում։ Հետո ինքս ինձ ասացի, որ ես պատրաստ եմ քննադատության, վիրավորանքի, կյանքում ամեն ինչ հարթ գնալ չի կարող»,- ասաց նա:
Դերասանուհին էկրանին հանդես է գալիս ոչ այնքան «աղջկական» կերպարով։ Աղջիկները, սովորաբար, փորձում են հնարավորինս գեղեցիկ ու գրավիչ երևալ, հատկապես, էկրանից։ «Կստեմ, եթե ասեմ, որ կերպարիս հետ կապված անհանգստություններ չեն եղել, սակայն ես բարդութավորված մարդ չեմ։ Նախագծում ինձ համար էքսպերիմենտալ մի բան կար՝ փորձեցի չմտածել գեղեցիկ երևալու մասին։ Հիմա այնքան հեշտ է գեղեցիկ երևալ՝ թե՛ դիմահարդարմամբ, թե՛ տեսախցիկի ճիշտ դիտակետով․ խնամքի մի քանի միջոց, և դու գրավիչ ես։ Ինձ համար դերասանը պրոֆեսիոնալ է երբ կարողանում է խաղալ՝ չմտածելով գեղեցի՞կ է, թե՞ ոչ։ Գալիս է գիտակցում, որ դու չես այդպիսին, կերպարդ է։ Գուցե դա ինձ խանգարեր, եթե ես մտածեի, որ խաղում եմ ինձ՝ Լիանա Վանոյանին։ Կերպարիս հետ շուտ լեզու գտա՝ չնայած դեռ բացահայտումների շրջանում ենք։ Հիմա շատ եմ սիրում կերպարս, որովհետև նման կերպարները մեր հասարակության մեջ շատ են,- ասաց Լիանան ու ծիծաղելով հավելեց,- Չեմ մտածում, որ այդտեղ ես եմ «գեշո»՝ մտածում եմ, որ իմ կերպարն է այդպիսին։ Հետո ինչ, որ տղամարդ-աղջիկ է, ինքն այնքան համով, անվնաս է։ Հնարավոր է՝ հետագայում ինձ տեսնեք մի կերպարում, որտեղ կլինեմ շատ գրավիչ, սեքսուալ տեսքով, բայց դա էլ կարող է կապ չունենալ ինձ հետ, այսինքն՝ եթե պետք լինի, ես դերի համար կդառնամ այդպիսին»։
Լինանա ասաց, որ կերպարի հետ նաև նմանություն ունի․ «Երկուսս էլ ճշմարտախոս ենք, ասում ենք այն, ինչ մտածում ենք։ Մնացած առումներով, փառք Աստծո, նմանություններ չունենք։ Կարծում եմ՝ ի տարբերություն կերպարիս՝ ես մի քիչ ավելի կանացի եմ»։
Դերասանուհին կարևորեց խաղընկերների հետ համագործակցությունը՝ նշելով․ «Իմ բախտն իսկապես շատ է բերել, որովհետև այստեղ աշխատում են միայն պրոֆեսիոնալներ, սկսնակը ես եմ, ես եմ նրանցից սովորում։ Օրինակ Գրիգոր Դանիելյանից շատ բան կարելի է սովորել։ Նա ի ծնե տաղանդավոր մարդ է։ Առաջարկը շատ մեծ ուրախությամբ ընդունեցի, որովհետև դա մեծ դպրոց է յուրաքանչյուր դերասանի համար»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)