«Չեմ պատկերացնում, թե որքան փոքր պետք է լինեն, որ ինձ եթերում տեսած չլինեն»․ Սուրեն Փահլևանյանը՝ քասթինգների չգնալու, եկամուտների և «Պատվից առավել»-ում իր կերպարի մասին
Հաղորդավար, դերասան Սուրեն Փաhլևանյանն այժմ նկարահանվում է «Պատվից առավել» հեռուստասերիալում, իսկ որպես հաղորդավար շարունակում է 21TV-ի եթերում հանդես գալ «Երաժշտական խաչմերուկ» հեղինակային նախագծով։ Ավելի վաղ Սուրենի մոտ եթերային կարճ դադար է եղել, որի ընթացքում նա վերադարձել է իր երրորդ մասնագիտությանը՝ զբաղվելով շինարարական ոլորտի տեխնիկական հսկողությամբ։
Tert.am Life-ը Սուրենի հետ զրուցել է եկամուտների, շինարարական ոլորտում աշխատելու, ներկայիս զբաղվածության և «Պատվից առավել» հեռոստասերիալում «վերակենդանանալու» մասին։
«Եթերում որոշակի ընդմիջումներ եմ ունեցել, որովհետև զբաղվել եմ նաև իմ մյուս մասնագիտությամբ՝ որպես շինարարական ոլորտում տեխնիկական հսկիչ։ Աշխատանքս մյուս գործերի հետ համատեղել չէր ստացվում: Դրանով զբաղվելու համար պետք է ամեն ինչ թողնեի, սակայն հասկացա, որ չեմ կարող ամեն ինչ թողնել։ Որոշեցի հրաժարվել այդ գործից և վերադառնալ իմ սիրած աշխատանքին։ Թեև այնտեղ գումարը շատ էր, զգացի, որ առանց եթերային աշխատանքի չեմ կարող,- ասաց Սուրենն ու հավելեց,- Այդ մասնագիտությունս կմնա այն ժամանակվա համար, երբ կլինեմ տարիքով շատ մեծ և հավես չեմ ունենա այս ամենի հետ։ Սակայն դա էլ կասկածելի է, չեմ կարծում, որ կգա ժամանակ, երբ հավես չեմ ունենա եթերի հետ»։
Սուրենից հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված վերադարձն իր մասնագիտությանը, որը որևէ կապ չունի եթերի հետ․ «2002 թվականից հետո չեմ ունեցել առաջարկների պակաս: Խնդիրն առաջարկների բացակայությունը չէր, ինձ մոտ դադար էր, քանի որ կամ նախագծերն ինձ չէին հետաքրքրում, կամ կերպարները դուրս չէին գալիս, կամ հրավիրում էին քասթինգի, իսկ ես վիրավորվում եմ դրանից։ Չեմ պատկերացնում, թե որքան փոքր պետք է լինեն, որ ինձ եթերում տեսած չլինեն, մի հատ էլ նոր քասթինգ անեն։ Խոսքը, իհարկե, էմոցիոնալ ինչ-որ կերպարի մասին չէ, որովհետև բարդ կերպարների դեպքում համաձայն եմ մասնակցել քասթինգի։ Սակայն վիրավորական է երբ սովորական դերի համար քասթինգի են կանչում, աշխատում եմ չգնալ»։
Դերասանն ասաց, որ շինարարական ոլորտում եկամուտն ավելի շատ է, աշխատանքն էլ ավելի բարդ ու ժամանակատար է։ «Այս երկու մասնագիտությունը, բնականաբար, համեմատելու չեն։ Եթերում մեզ տեսնելով՝ մտածում են, թե շատ փող ենք աշխատում, բայց այդպես չէ։ Եթե մեր կատարած աշխատանքը համեմատենք արտերկրի հետ, շատ քիչ ենք վարձատրվում: Խոսքս բոլորի, ոչ միայն իմ մասին է։ Ես այնքան շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, որ ֆինանսի մասին չեմ էլ խոսում, հատկապես, որ աշխույժ տղամարդ եմ, իմ ընտանիքը պահելու տարատեսակ միջոցներ ունեմ, այնպես որ, որևէ բանից չեմ նեղվում»։
Սուրենից հետաքրքրվեցինք, թե որոնք են այդ տարատեսակ միջոցները. «Ակումբային ամենօրյա աշխատանք ունեմ, գեղարվեստական ղեկավարն եմ, նաև հանդես եմ գալիս որպես հաղորդավար, բացի այդ, վարում եմ նաև տարատեսակ հանդիսություններ, «Երաժշտական խաչմերուկը» իմ հեղինակային հաղորդումն է, որտեղ հովանավորներից եկամուտ ունեմ, փոքր և միջին բիզնեսներ ունեմ, ավտոմեքենաների հետ կապված տարատեսակ գործեր եմ անում և այլն»։
Այս բոլոր աշխատանքները Սուրենը համատեղում է «Պատվից առավել» հեռուստասերիալի նկարահանումների հետ։ Խոսելով իր կերպարի և թիմի հետ համագործակցելու մասին՝ դերասանն ասաց․ «Երբ Ելենայից ստացա այս դերի առաջարկը, ասաց, որ կերպարը հենց ինձ համար է գրված՝ մարդամոտ ու լավ ընկեր է, որին պետք է շատ-շատ սիրեն, վայելի հեռուստադիտողի մեծ համակրանքը և առաջին եթերաշրջանում մահանա։ Ելենան նշեց, որ կերպարս կմահանա այն ժամանակ, երբ մեծ մարդիկ կասեն, որ ատ են սիրում կերպարս: Նկարահանումներից մեկի ժամանակ սովետական ավտոմեքենա էր անցնում, մի տարեց մարդ ապակին իջեցրեց ու գոռաց՝ Ռոման, մենք քեզ շատ ենք սիրում, գժվում ենք քո համար։ Նայեցի մեր օպերատորին, ռեժիսորին ու նրանք ասեցին՝ «դու մեռար»։ Սա շատ հետաքրքիր պահ էր, հետո արդեն սցենարով էլ այդ դեպքը պատահեց»։
Սուրենը նկատեց, որ իր կերպարի մահը շատ բուռն արձագանք ունեցավ, ինքն ի սկզբանե գիտեր, որ երկրորդ եթերաշրջանում «վերակենդանանալու» է, սակայն խոստմանը համաձայն դա բոլորից գաղտնի էր պահում․ «Իմ կերպարի մահանալը և հեռուստասերիալից բացակայելը շատ մեծ աղմուկ բարձրացրեց՝ բոլորն ինձ հետ էին կանչում։ Իհարկե, մենք գիտեինք, որ երկրորդ եթերաշրջանում կերպարս վերադառանալու է։ Շատ-շատ դժվար էր դա գաղտնի պահել։ Անգամ, ծնողներիս չեմ ասել այդ մաիսն, որովհետև նրանք էլ են հետևում ընթացքին»։
Դերասանն ասաց, որ սիրում է մարմնավորել դրական հերոսների, քանի որ իրեն դուր է գալիս մարդկանց լավ արձագանքը: «Կերպարներիս վրա աշխատում եմ միայն նկարահանման հրապարակում, չնայած տանը տեքստերը նայում եմ։ Նման բարի կերպարներ մարմնավորելն ինձ համար դժվար չէ, որովհետև ես հենց այդպիսին եմ՝ ընկերասեր, մարդամոտ։ Եթե վատ կերպար եմ մարմնավորում, աշխատանքն ավելի շատ է լինում։ Նախկինում ունեցել եմ նման կերպար, չնայած մի քանի տեսարան էի խաղում՝ ավելի շատ եմ աշխատել, քան Ռոմանի դերի համար, որը բավականին մեծ է։ Ասում են՝ լավ մարդիկ դժվարությամբ են բացասական կերպարներ խաղում, իսկ վատ մարդիկ դրական կերպարներ են դժվար խաղում»։
Նախագիծը շուտով ավարտվելու է, ինչի համար Սուրենն ափսոսում է: «Պատվից առավել»-ի մեր կազմը շատ լավն է, այստեղ աշխատած է յուրաքանչյուր կերպար։ Անկեղծ եմ ասում, չեմ ուզում, որ նախագիծն ավարտվի՝ ցանկանում եմ «Սանտա Բարբարայի» նման անընդհատ շարունակվի ու միասին աշխատանեք»,- ասաց նա:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով
Photographer
-
11:57 • 18.03.24 Մալենայի նոր ֆոտոշարքը և երգը
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի