22-ամյա կիպրոսաբնակ հայ տղայի իրական կյանքը՝ Դիանա Մալենկոյի, Սարգիս Գրիգորյանի, Անահիտ Կիրակոսյանի մասնակցությամբ «Վերադարձ» ֆիլմում
Հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» ֆիլմի նկարահանումները Հայաստանում ավարտվել են, Կիպրոսում դեռ ընթացքի մեջ են։ Ֆիլմի հիմքում մասամբ իրական պատմություններ են, պատմում են կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովի կյանքի դրվագները, զուգահեռ ներկայացնում Սիրիայում զարգացող դեպքերի մասին։
Tert.am Life-ը զրուցել է ինչպես ֆիլմի ռեժիսոր Արման Գևորգյանի, այնպես էլ այս օրերին Հայաստանում գտնվող գլխավոր հերոսի՝ Յուրի Մելիքովի հետ։ Վերջինս ֆիլմում խաղում է ինքն իրեն, այստեղ ներկայացված է հենց նրա պատմությունը: 22-ամյա Յուրին ծառայել է Կիպրոսի զինված ուժերում, եղել է առաջնագծում, մինչև զինվորական կյանքը նա հասցրել է հայտնվել հունական «Ձայնը» նախագծի եզրափակչում, ապա նույն նախագծի ռուսական տարբերակի կիսաեզրափակչում: Ֆիլմի գաղափարը Յուրիին է, վերջինս իր պատմությունը ներկայացրել է սցենարիստ Հարություն Ղուկասյանին, ով դրա հիման վրա գրել է սցենարն ու դիմել է ռեժիսոր Արման Գևորգյանին։
«Բավականին երկար ենք աշխատել սցենարի վրա։ Ֆիլմում զարգանում է երկու պատմություն, առաջինը Յուրիի պատմությունն է երջանիկ, գեղեցիկ սիրո մասին։ Մյուս պատմությունը դրամա է Սիրիայից մի ընտանիքի մասին, որը դեպքերի բերումով մասնատվում է։ Այս երկու պատմությունը հատվում են մի կետում, թե ինչպես, չեմ բացահայտի»,- ասաց ռեժիսորը ու հավելեց, որ երկու պատմության հիմքում էլ կան իրական փաստեր, սակայն իրենք այդ ամենին տվել են գեղարվեստական լուծումներ: Ըստ ռեժիսորի՝ արդյունքում բավականին դրամատիկ պատմություն են ստացել։
Արմանի խոսքով՝ աշխատել են դերասանական պրոֆեսիոնալ կազմի հետ, գլխավոր դերերում Յուրի Մելիքովը, Սարգիս Գրիգորյանը, Դիանա Մալենկոն, Ալեքսանդր Խաչատրյանը, Անահիտ Կիրակոսյանն են. «Դերասաններին ընտրել ենք՝ ծանոթ լինելով իրենց մասնագիտական տվյալներին»։
Խոսելով գլխավոր հերոսի՝ Յուրիի մասին, ռեժիսորն ասաց․ «Յուրին բավականին հայտնի է Կիպրոսում, Ռուսաստանում, բայց, ցավոք, ոչ Հայաստանում։ Կարծում եմ՝ ֆիլմից հետո Հայաստանում էլ կիմանան իր մասին և այլ տեսանկյունից կնայեն իրեն՝ կընկալեն ոչ միայն որպես երգիչ, այլև որպես դերասան՝ արտիստ։ Յուրին շատ տաղանդավոր և բազմակողմանի զարգացած տղա է: Շատ հեշտ է աշխատել Յուրիի հետ, որովհետև փոքր տարիքից բեմում է եղել, կաշկանդվածություն չունի։ Շատ է օգնում նաև փաստը, որ իր կողքին պրոֆեսիոնալ դերասաններ են, որոնք իրեն օգնում են»։
Չնայած Յուրին ամբողջ կյանքում բնակվել է Կիպրոսում, շատ լավ տիրապետում է հայերենին։ 22-ամյա երիտասարդը Հայաստան վերադառնալու և այստեղ ապրելու ծրագրեր ունի, թեև զգուշանում է խոստումներ տալ՝ ասելով, որ ամեն բան ժամանակը ցույց կտա։
«Կիպրոսն իմ տունն է, բայց Հայաստանը սիրտս է։ Ծառայել եմ Կիպրոսի բանակում՝ հենց սահմանին, ի միջի այլոց, ես միակ հայն էի այնտեղ՝ թուրքերի դեմ։ Միշտ մտածում էի հետաքրքիր բովանդակային տեսահոլովակ պատրաստել և ներկայացնել Հայաստանում, սակայն ավելի ուշ որոշեցի, որ դա կարող է ֆիլմ լինել»,- ասաց Յուրին։
Նրա խաղընկերուհին դերասանուհի Դիանա Մալենկոն է։ Նրանք ֆիլմում հանդես են գալիս որպես սիրահար զույգ։ Յուրին ասաց, որ խաղընկերուհին իրեն շատ է օգնում, չնայած ինքն էլ իր մասնագիտությամբ մոտ է դերասանական արվեստին։
«Ես դերասան չեմ, երաժիշտ եմ, բայց կարող եմ շատ լավ հասկանալ դերասանի պահվածքն ու աշխատանքը։ Ըստ իս՝ երգիչն ու դերասանը, գրեթե, նույն ոճով են աշխատում։ Մենք էլ երգի միջոցով ենք բառեր ասում, հաղորդագրություն ուղարկում լսարանին։ Մեր դեպքում, գուցե, ավելի դժվար է, որովհետև մենք բեմում մենակ ենք, բայց էմոցիաներն ամբողջությամբ պետք է մենակ տեղ հասցնենք։ Շատ արագ մտա դերի մեջ, որովհետև խաղալու անհրաժեշտություն չկար, պետք է լինեի այնպիսին, ինչպիսին կամ։ Սթրեսային իրավիճակ միայն առաջին օրն է եղել։ Նկարահանումների ընթացքում փորձում եմ հիշել ու վերապրել, որովհետև կան իրավիճակներ, որոնք, իսկապես, եղել են ինձ հետ։ Ֆիլմում աշխատում են պրոֆեսիոնալներ, ովքեր իրենց փորձով միշտ օգնում են ինձ, խորհուրդներ տալիս»,- ասաց Յուրին։
Նրա խոսքով՝ չնայած իր տարիքին՝ կյանքի բերումով հասցրել է շատ արագ մեծանալ: Ըստ երգչի՝ իր կյանքի պատմությունը լի է ինչպես ուրախությամբ, այնպես էլ տխուր դրվագներով։
«Փորձել ենք ստանալ պատմություն, որը ոչ շատ տխուր է, ոչ էլ կատակերգական։ Կյանքին մոտ մի բան է, իսկ կյանքում ամեն ինչ էլ կա՝ թե՛ հումոր, թե՛ տխրություն։ Կարծում եմ՝ մարդկանց դուր կգա։ Հիմա շատերն են վերադառնում հայրենիք, մեր ֆիլմի հերոսն այդպիսի մեկն է։ Փորձելու ենք մարդկանց սրտին դիպչել,- նշեց երգիչն ու շարունակեց,- Ես միանգամից եմ մեծացել՝ հասունացա կյանքի թելադրանքով։ Բավականին փոքր տարիքում մասնակցեցի հունական «Ձայնը» նախագծին, միանգամից հանդիպեցի մարդկանց թե՛ բարությանը և թե՛ չարությանն ու վատ մտածելակերպին։ Կարծում եմ՝ դիտողները չեն զգա իմ իրական տարիքը, որովհետև իմ մտածելակերպն ու պահվածքը շուտ են հասունացել։ Ես չեմ խաղում, ուղղակի ցույց եմ տալիս իրականությունը»։
Յուրին հանդիսանում է նաև ֆիլմի կոմպոզիտորը։ Նա որոշել է հայ լսարանին ներկայանալ հայերեն կատարումներով։ «Նախկինում հայերեն երգել եմ, սակայն մայրենի լեզվով հեղինակային ստեղծագործություններ չեմ ունեցել։ Այս ֆիլմի համար ալբոմս ամբողջությամբ հայերեն է։ Հուսով եմ՝ մարդիկ կծանոթնան նաև իմ երգերին։ Ֆիլմի անունը «Վերադարձ» է, հուսամ՝ աշխարհի բոլոր հայերն էլ կտեսնեն և կմտածեն հայրենիք վերադառնալու մասին։ Իհարկե, ես շատ եմ ուզում Հայաստանում ապրել, սակայն չգիտեմ, թե հետագայում ինչ կլինի»,- եզրափակեց նա:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով