«Պահանջել եմ, որ գլխիս անձրևանոց պահեն, գրիմի իմ պարագաներն առանձին պահեն». ինչ պայմաններով է Ալեքսանդր Բաբասյանը համաձայնում նկարահանվել
Արտերկրում լայն տարածում ունի «ռայդեր» ասվածը, որը ներկայացնում է հայտնի մարդու պահանջները որևէ նախագծի կամ միջոցառման մասնակցելիս: Հաճախ «աստղային ռայդերները» զարմացնում են իրենց տարօրինակություններով ու կամակորություններով:
Հայաստանում «ռայդեր» ասվածն ավելի հաճախ տեխնիկական է, չնայած հայ հայտնիներն էլ իրենց կամակորություններն ունեն: Իր նոր խորագրում Tert.am Life-ը կբացահայտի հայ հայտնիների ռայդերներն ու պահանջները, որոնց բավարարման դեպքում միայն նրանք կհամաձայնեն աշխատել:
Դերասան Ալեքսանդր Բաբասյանի պահանջները շատերին, գուցե, տարօրինակ թվան, օրինակ, մի անգամ նա պահանջել է, որպեսզի իր գլխին անձրևանոց պահել՝ նկարահանման վայր հասնելու համար: Վերջինս շեշտում է՝ պահանջներ ներկայացնելուց զատ ինքը միշտ հավուր պատշաճի է ներկայանում նկարահանումներին, իր պահանջներն էլ ինքնանպատակ չեն:
«Մեր պահանջները չի կարելի «ռայդեր» կոչել: Ինքս «ռայդեր» ասվածին առաջին անգամ ծանոթացա, երբ ինձ հրավիրել էին ԱՄՆ՝ վարելու անվանի հայ մարդու ընտանեկան 3 միջոցառում: Ինձ մեյլով ուղարկեցին «ռայդեր», որտեղ նշված էր ընդհուպ պատուհանից բացվող տեսարանը, սրբիչի նախընտրելի գույնը, սպասարկող մեքենան: Ինձ թվում էր՝ մեկնելու եմ ոչ թե առիթ վարելու, այլ հոլիվուդյան գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ հայ պատվիրատուները սովորաբար նման բաների ուշադրություն չեն դարձնում, անգամ, եթե արտերկրում են ապրում, նա արձագանքեց,- այդ մարդիկ, ոչ թե Հայաստանից են տեղափոխվել ԱՄՆ, այլ Արգենտինայում են ծնվել, մեծացել, հետո տեղափոխվել ԱՄՆ: Իրենց մենթալիտետի մեջ դա կար, ֆինանսական հնարավորություններն էլ թույլ էր տալիս նման բան անել: Շատ եմ ափսոսում, որ հարսանիքը չեղարկվեց ու չմեկնեցի, խոստացել են՝ հենց իրենց որդին ամուսնանա, ես եմ վարելու առիթը: Սպասում եմ»:
Ըստ դերասանի՝ այն, ինչ ինքն է պահանջում սերիալներում նկարահանվելու համար, նվազագույնն է: «Գուցե իմ ասածն արտասովոր է, բայց ես ներկայացնում եմ դերասանի մինիմալ պահանջները: Որևէ ֆիլմում ինձ հագուստ չեն տրամադրել, ինքս գնում եմ իմ հագուստը, սակայն իմ պահանջն է, որ իմ հագուստը կարգուկանոնով տանեն, բերեն, դասավորեն, արդուկեն: Ժամանակին նույնիսկ իմ փոքր արդուկն էի հետս տանում նկարահանման հրապարակ: Այն Շվեդիայից էի գնել և շատ որակյալ էր: Իրենց արդուկով, գուցե, այրեին իմ հագուստը: Եթե անգամ արդուկած հագուստս կախիչով բերում եմ, մեքենայի մեջ այն ծալվում է: Սկզբում մեր «կոստյումերն» ասում էր՝ առաջին անգամ եմ տեսնում դերասանի, որն ասում է՝ հագուստս արդուկեք, որպեսզի նկարահանվեմ: Չեմ ուզում որևէ մեկին քլնգել, բայց ես չեմ ծալում իմ հագուստը, հետո հագնում, որ նկարահանվեմ: Ինձ համար դա նորմալ պահանջ է»,- ասաց նա, իսկ հարցին՝ ինքը չի՞ կարող մեքենայից բերել իր հագուստը, արձագանքեց, որ, երբեմն, ինքն է բերում, իսկ երբ զբաղված է, կոստյումերին է խնդրում այդ մասին:
Ալեքսանդրը նշեց, որ պահանջկոտ է նաև դիմահարդարման հարցում. «Կայարան», «Դեպի վայրէջք», «Դեպի երազանք» սերիալներում իր տարած պարագաներով են իրեն գրիմ արել: Ըստ նրա՝ նման խնդիր չունի «Պատվից առավել» նախագծում, որտեղ ունի իր համար առանձնացված պարագաներ: «Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս, որովհետև կան իմ անվանական պարագաները: Ես ասել եմ, որ ինձ գրիմ չանեն նույն պարագաներով, ինչպես մյուս դերասաններին են անում: Իմ սպունգի վրա գրված է Սաշ և առանձին է պահվում: Ինձ համար դա կարևոր հարց է: Նախորդ սերիալներում ամեն անգամ իմ պարագաներն առանձին տանում էին, լվանում ու առանձին պահում կամ ես էի տանում-բերում: Ինձ հաճախ ասում են, որ իմ պահանջկոտ լինելու արդյունքում իմ հանդեպ ավելի պատասխանատու են»,- ասաց նա:
Հարցին՝ մյուս դերասանների մոտ խնդիր չի՞ առաջանում, երբ միայն իր պարագաներն են առանձնացվում, նա պատասխանեց. «Գործընկերներիս մոտ երբեք չի կարող խնդիր առաջանալ: Կարծում եմ՝ բացի նախանձից ուրիշ ոչինչ չի կարող առանձնանալ: Շատ ժամանակ զգում եմ նախանձ, սակայն չեմ ասում, գուցե, դա նախանձ էլ չէ, պարզապես ցանկություն է, որ իրենց մոտ էլ այդպես լինի: Կարծում եմ՝ դա մեզնից է կախված: Եթե դերասանը չպահանջի, չեն անի: Ես ասում եմ, որ չեմ նկարահանվի, եթե այդ պահանջները չբավարարվեն: Դրանում ամոթալի բան չկա, դա լավ բան է՝ իմ ցանկությունն է, ես ահավոր զզվող եմ: Հիմա մեր ֆիլմում ամեն ինչ լավ է, դրա համար իմ պարագաները չեմ տանում, թե չէ ամեն ինչ ունեմ»,- ասաց նա ու հավելեց, որ տարբեր քսուկների ու պարագաների մեծ տեսականի ունի: Առօրյայում էլ նա մեծ ուշադրություն է դարձնում խնամքին: «Կինս՝ Լիլիթը, մեկ-մեկ ասում է՝ կարծես մեր տան կինը դու լինես, ես 30 րոպեում եմ պատրաստվում, դու՝ 1 ժամում»,- ծիծաղելով ասաց Ալեքսանդրը:
Անդրադառնալով մեզ հասած տեղեկությանը, որ մի անգամ պահանջել է, որ իր գլխին անձրևանոց պահել՝ նա ասաց. «Այո՝ ասել եմ, գնացեք անձրևանոց ճարեք, բերեք, պահեք գլխիս, որ ես գնամ մեքենայի մեջ նկարահանվելու, որպեսզի մազերս ալիքավոր չդառնան, կոստյումիս վրա էլ անձրև չգա: Իմ կոստյումն «Էմպորիո Արմանի» բրենդից է, մազերս հարդարում եմ իմ սեփական միջոցներով: Իմ մազերն ալիքավոր են, եթե անձրևի տակով քայլեմ, հարդարումը փչանա: Հազվադեպ դերասաններից եմ, որ անընդհատ համաձայնեցնում եմ ժամը, որպեսզի մեկ օր առաջ հարդարած մազերով չգամ նկարահանման: Իրենց էլ է դուր գալիս, որ դերասանը կոկիկ է,- ասաց նա, իսկ դիտարկման, որ կարող է ինքն անձրևանոց պահել իր գլխին, արձագանքեց,- ես դերասան եմ՝ արտիստ եմ, դա իմ ցանկությունն էր: Ես իմ միջոցներով եմ գալիս նկարահանման և ցանկացել եմ, որ անձրևանոց պահեն, որպեսզի առանց խոչընդոտի հասնեմ նկարահանման վայր: Անձրևանոցն իմը չէ, որ ես պահեմ: Դա մեծամտություն չէ: Դա մինիմալ ցանկություն է, պարզապես մեր սերիալարտադրության համար ամեն ինչն է արտասովոր»:
Նա ասաց, որ եղել են նախագծեր, որտեղ չի օգտվել նաև ընդհանուր սննդից, սակայն «Պատվից առավելը» դրական կերպով առանձնանում է նաև այդ առումով. «Անուններ չեմ նշի, սակայն եղել են ֆիլմեր, որոնցում նկարահանվելիս ամեն օր իմ սնունդը տարել եմ, չեմ օգտվել ընդհանուր սննդից»:
Նրա պահանջներից է նաև, որ սցենարն իրեն տան նախապես և տպագիր, քանի որ սկզբունքորեն հեռախոսով սցենար չի կարդում: «Դա ինքնանպատակ չէ: Ես նախապես տպագիր պահանջում եմ տեքստը, բայց և այն սովորած եմ գալիս նկարահանման: Հրապարակում չեմ ծանոթանում օրվա սցենարին: Ինձ համար պարտադիր է անընդհատ շփվել սցենարիստի, պրոդյուսերի հետ: Կերպարը հասկանալու համար սցենարիստի հետ շփումը շատ կարևոր է: Սկզբնական շրջանում, երբ նոր էի մուտք գործել «Պատվից առավել», գրեթե, ամեն օր կես կամ մեկ ժամ խոսում էի Ելենա Արշակյանի հետ, սցենարիստի հետ էլ էի շատ երկար խոսում: Նույնը եղել է «Դեպի երազանքի» ժամանակ: Այդ նախագիծն ինձ համար բարդ էր, որովհետև 2 տարի 2 բացասական դեր խաղալուց հետո 1 օրում սկսեցի նկարահանվել բարի կերպարով: Գուցե, սցենարիստն ասի՝ ես սցենարը գրել, ուղարկել եմ, բայց ես նախապես ասում եմ, որ դա ինձ համար կարևոր պահանջ է: Ես իմ դերերն ընտրում եմ՝ իմ յուրաքանչյուր կերպար հիշվող ու սիրված է»:
Դերասանը շեշտեց, որ ոչ միայն պահանջում է, այլև տալիս համապատասխան արդյունք: «Ես միշտ տարբերվում եմ իմ արտաքինով, խնամված եմ եթերում, սցենարը սովորած, կերպարին պատրաստ եմ գալիս նկարահանման, օպերատորների հետ համագործակցում եմ: Այն, որ պահանջելուց բացի ես նաև տալիս եմ, կարող են փաստել բոլորը՝ պրոդյուսերը, ռեժիսորը, օպերատորը, սցենարիստը, կոստյումերը, դիմահարդարը»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ նաև հայտնի ուշացող է, ինչին ականատես ենք եղեն նաև մենք, նա արձագանքեց. «Իմ միակ թերությունն ուշանալն է, սակայն դա իմ զբաղվածության արդյունքն է: Շատ ծանրաբեռնված եմ: Սակայն նկարահանման գալիս եմ պատրաստ»:
Ալեքսանդրը կարևորում է նաև, թե գլխագրում երբ կգրվի իր անունը: «Երբ Մենչին ասացի, որ ինձ համար կարևոր է, որ իմ անունը ամենաուշը երրորդը գրվի, զարմացել էր, ասաց՝ առաջին դերասանն ես, որը նման հարցով մոտեցել է ինձ: Ընդ որում ՝ երկրորդին համաձայն էի՝ հասկանալով, որ առաջինը պետք է Քրիստինա Եղոյանի անունը գրվեր, նախ, որովհետև նա աղջիկ է, երկրորդ՝ նա խաղացել էր նաև առաջին մասում: Գուցե, ոչ ադեկվատ ցանկություններ ունենամ, որոնք գնում են դեպի իմ էգոն, գուցե ինձ շատ եմ սիրում, գնահատում՝ ավելին, քան իրականում կամ, բայց դա կարևոր չէ, եթե մի բան մոտ ստացվում է, պետք է անես»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հոնորարի նվազագույն չափին՝ նա ասաց, որ իր աշխատանքային գործունեությունը տարբեր բնագավառներում է, դերասանությունն իր հիմնական աշխատանքն ու եկամտի աղբյուրը չէ: «Ինձ համար նվազագույն հոնորարն այն է, որ ես դրա դիմաց ինձ գոնե մի քիչ հարգեմ, սակայն ես դերասանի աշխատանքն ընտրել եմ, որովհետև երկու բան կա, որը պաշտում եմ այս բնագավառում՝ հայտնիությունն ու լավ խաղացած տեսարանները. կարող եմ հուզվել իմ իսկ խաղացած տեսարանից: Շատ դեպքեր են եղել, երբ կինս ասել է՝ այս տեսարանը դու չե՞ս խաղացել, ինչո՞ւ ես հուզվել: Բայց ես դրանից հաճույք եմ ստանում լավ խաղացած տեսարանը նայելիս: «Կայարանի» ժամանակ տեսարաններ են եղել, որոնք մինչև հիմա միացնում, նայում եմ, մտածում՝ ինչ լավ եմ խաղացել: Իմ ամենամեծ քննադատը ես եմ: Կարող են լինել տեսարաններ, բոլորն ասեն՝ ընտիր է, ես ասեմ՝ ոչ, որովհետև գիտեմ իմ հնարավորությունները»:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով