«Հին արքաներ» բազմասերիանոց պատմական ֆիլմը հասանելի է 4K որակով. «Արմենիա» հեռուստաընկերությունը առաջինը հայկական հեռուստաեթերում անցնում է 4K ձևաչափի

12:50 • 14.11.19

«Արմենիա» հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջով իր հեռուստադիտողներին տեղեկացրել է՝ անցնում է 4K ձևաչափի։

««Արմենիա» հեռուստաընկերությունն առաջինը հայկական հեռուստաեթերում անցնում է 4K  ձևաչափի և ներկայացնում եթերային պատկեր՝ 4 անգամ ավելի բարձր որակով: Դեռ 3 տարի առաջ հեռուստաընկերությունը առաջինը փորձարկեց տեխնոլոգիան և 4K որակով նկարահանեց «Հին արքաներ» հեռուստաֆիլմը: Բազմասերիանոց պատմական հեռուստաֆիլմը 4K որակով արդեն հասանելի է հեռուստաընկերության յութուբյան պաշտոնական ալիքում: 4K որակը հեռուստադիտողին հասանելի դարձնելու համար «Արմենիա» հեռուստաընկերությունը և Ucom ընկերության գործակցությունը նոր փուլ է մտել: Յուքոմի ցանցն ամբողջությամբ պատրաստ է 4K վերահեռարձակման:»,- գրված է հեռուստաընկերության Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

Հրապարակման մեջ նշված է նաև, որ հեռուստաընկերությունն արդեն համալրվել է ժամանակակից տեսախցիկներով և անհրաժեշտ սարքավորումներով և շուտով ամբողջ արտադրությունը կլինի 4K որակով:

Հիշեցնենք, որ hայկական հեռուստաալիքներից Արմենիա TV-ին առաջինն էր, որ 2012թ-ին համալրվեց ժամանակակից սարքավորումներով և 2013-ին SD պատկերից անցում կատարեց թվային HD հեռարձակման՝ հեռուստադիտողներին հնարավորություն տալով եթերը դիտել գերբարձր որակով:

«Հին արքաներ» բազմասերիանոց պատմական ֆիլմը հասանելի է 4K որակով. «Արմենիա» հեռուստաընկերությունը առաջինը հայկական հեռուստաեթերում անցնում է 4K ձևաչափի