«Արամեն հիմա էլ ուշադիր է, բայց չեմ կարող համեմատել առաջին հղիությանս հետ». Աննա Թովմասյանը՝ հղիության վերջին շրջանի ու երջանիկ ընտանիք ունենալու մասին
Երգիչ Արամեն ու կինը՝ Աննա Թովմասյանը, անհամբերությամբ սպասում են իրենց երկրորդ երեխայի ծննդին: Մոտ մեկուկես ամսից նրանք տղա կունենան, և կիրականանա Արամեի՝ որդի ունենալու վաղեմի երազանքը: Աննան Tert.am Life-ին պատմել է հղիության ընթացքի, Արամեի վերաբերմունքի և երկրորդ հղիության ընթացքում փոխված զգացողությունների մասին:
Երգչուհին ասաց, որ թե՛ առաջին հղիության ժամանակ, թե՛ հիմա շատ թեթև է տանում հղիությունը, ընկերուհիները նույնիսկ ասում են, որ գովազդում է իր կարգավիճակի դրական կողմերը:
«Ինձ բոլորն ասում էին, որ տղայի ժամանակ հղիության ընթացքն այլ է, սակայն ինձ մոտ բացարձակ փոփոխություն չկա: Փոփոխությունը միայն իմ զգայական դաշտում է: Առաջին հղիությանս ժամանակ սպասողական վիճակն այլ էր: Հիմա էլ մենք շատ ոգևորված ու երջանիկ ենք, սակայն առաջին երեխայի ժամանակ ես էլ, Արամեն էլ, կարծես, օդերում լինեինք, այս անգամ էմոցիաներն ավելի հավասարակշռված են: Այն ժամանակ մենք սպասում էինք նոր աշխարհի, որը չգիտեինք՝ ինչպիսին է: Օրը 100 անգամ իրար բալիկների սմայլիկներ էինք ուղարկում: Առաջին հղիությանս ժամանակ Արամեի վերաբերմունքն էլ այլ էր, իսկապես, հիմա էլ, շատ ուշադիր է իմ հանդեպ, բայց չեմ կարող համեմատել առաջին հղիությանս հետ»,- ասաց նա ու հավելեց, որ առաջին հղիության ժամանակ անընդհատ ուսումնասիրում էր, թե հղիության տվյալ փուլում երեխան զարգացման ինչ շրջանում է, իսկ հիմա ամեն բանից տեղյակ է:
Գնումների փուլն էլ այս անգամ դեռ չեն սկսել, թեև երեխայի ծննդին քիչ ժամանակ է մնացել. «Մի քանի օր առաջ Արամեն հարցնում էր, թե երբ ենք գնալու գնումների: Առաջին հղիությանս ժամանակ նախապատրաստական փուլն էլ ավելի վաղ էի սկսել, հիմա արդեն գիտեմ՝ ինձ ինչ է պետք, ինչ՝ ոչ, իսկ առաջին անգամ գնել էի ամեն ինչ: Գնումներիս ուղիղ կեսն ինձ պետք չեկավ»:
Աննան նշեց, որ հիմա ավելի հաճախ փորձում է պատկերացնել, թե ինչպիսին է լինելու իրենց տղան: Քանի որ դուստը՝ 2-ամյա Աննա Մարիան, հոր կրկնօրինակն է, մայրիկը հույս է փայփայում, որ որդին իրեն նման կլինի:) «Փորձում եմ պատկերացնել իրեն: Իհարկե, կուզեմ, որ մեր տղան Արամեի բոյը, տեսքն ունենա, բայց ուզում եմ ինձ էլ նման լինի, գոնե 70 տոկոսով ինձ նման լինի, որովհետև Աննա Մարիան Արամեի կրկնօրինակն է,- ծիծաղելով ասաց մայրիկը, ապա հավելեց,- նաև հաճախ մտածում եմ՝ ինչ զգացողություններ կունենամ իր հանդեպ, որովհետև աղջկա հանդեպ էմոցիաներդ այլ են, տղայի հանդեպ՝ այլ»:
Ծնողները հաճախ խոսում են իրենց որդու հետ, թեև այս դեպքում էլ Աննան խոստովանում է, որ առաջին հղիության ժամանակ զրույցներն ավելի շատ էին:
Ամիսներ առաջ զույգի՝ բալիկի սպասելու լուրը հայտնի դարձավ երեխայի սեռն իմանալու համար կազմակերպված հավաքույթին նրանց մատուցված անակնկալով: Ընկերները սկզբում նրանց հայտնեցին, թե դուստր են ունենալու, 1 ժամ անց հայտնեցին ճշմարտությունը: Զույգն անհամեմատ ավելի շատ ուրախացավ տղա ունենալու լուրից: Արամեն միշտ խոսել է որդի ունենալու և նրան իր հոր հիշատակին անվանակոչելու երազանքի մասին: Սա էր պատճառը, որ զույգն այդպես արձագանքեց տղա ունենալու լուրին: Աննան վստահեցնում է՝ աղջիկ երեխան ունենալն էլ երջանկություն կլիներ իրենց համար, պարզապես Արամեի վաղեմի երազանքն իրենց համար նպատակ էր դարձել:
«Ես շատ եմ սիրում աղջիկ երեխա: Առհասարակ, միշտ ասում էի, որ կարևորը առողջ երեխա ունենանք, բայց Արամեի երազանքն ինձ էլ էր փոխանցվել: Հարցն այն չէր, որ մենք աղջիկ չէինք ուզում ունենալ, ուղղակի տղա ունենալու նպատակը կապված էր Արամեի հայրիկի կորստի հետ: Արամեն շատ էր սիրում նրան, նրա կորստից հետո երազանք էր մնացել տղա ունենալ ու նրա պատվին անվանակոչել: Ինձ համար աղջիկ երեխան այլ աշխարհ է, ինձ միշտ ասում էին՝ տղա չունես, դրա համար ես այդպես ասում, բայց ես միշտ շատ եմ ուզել աղջիկ ունենալ, բայց երբ կողակիցդ մի բան շատ է ուզում, դու էլ ես սկսում դա ուզել: Մենք հավատում էինք, որ այս անգամ տղա ենք ունենալու: Չգիտեմ ինչու, երկուսս էլ համոզված էինք դրանում: Մինչև երեխայի սեռը պարզելն Արամեին ասում էի՝ արի չտրամադրվենք, նա ասում էր՝ ճիշտ ես, պետք չէ տրամադրվել, բայց ես համոզված եմ, որ տղա է լինելու: Երբ արդեն պետք է իմանայինք երեխայի սեռը, ուզում էի ինքս անակնկալ մատուցել Արամեին, սակայն ինքն առաջարկեց, որ ես էլ չիմանամ, ու երկուսիս համար անակնկալ լինի: Երբ մեզ անակնկալ արեցին, պատրաստ էինք, որ սկզբում խաբելու են, սպասում էինք, որ տուփից վարդագույն փուչիկներ են դուրս գալու, բայց վստահ էինք, որ տուփի տակ տղայի խորհրդանշող իր է լինելու: Երբ տեսանք, որ ոչինչ չկա, հավատացինք, որ աղջիկ է: Մեկ ժամ անց, նոր իմացանք, որ իրականում տղա է»,- ասաց Աննան:
Զույգի առաջնեկն արդեն 2 տարեկան է: Աննան նրան խանդոտ բնորոշեց: Մայրիկից հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունի՞, որ երկրորդ երեխայի ծնունդը կարող է բարդ լինել Աննա Մարիայի համար:
«Ավելի փոքր տարիքում շատ ավելի խանդոտ էր: Երբ այլ երեխայի էի գրկում, միանգամից տխուր նայում էր ինձ, շրթունքը կախում էր ու արցունքները հոսում էին աչքերից: Եթե ձայնով լացեր, կամակորություն աներ, գոռար, այլ կերպ կվերաբերեի, բայց որ տեսնում էի այդպես տխրում է, մեխանիկորեն իջեցնում էի երեխային: Այնպիսի հայացքով էր նայում, որ չէի ուզում իրեն նեղացնել, հիմա այդպես չէ, երբ գրկում եմ ընկերուհուս երեխային, այդքան ծանր չի տանում, հակառակը, ինքն էլ է խաղացնում երեխային, իր խաղալիքներն է տալիս: Դա հուսադրում է: Առաջ ունեի մտավախություններ, հիմա ավելի հանգիստ եմ՝ տեսնելով իր վերաբերմունքն ընկերուհուս երեխային: Գուցե առաջին շաբաթը մի քիչ բարդ լինի, հետո, կարծում եմ, արագ կմերվի եղբոր հետ,- ասաց մայրիկը ու հավելեց, որ երեխային տրամադրում է, որ շուտով ընտանիքում նոր անդամ են ունենալու,- ես իրեն ասում եմ, որ շուտով ապերիկ ենք ունենալու, բայց չեմ կարծում, որ լիարժեք հասկանում է: Կարծում եմ՝ երեխայի ծննդից հետո ավելի ճիշտ կկողմնորոշվեմ՝ ինչպես վարվել: Քանի որ Աննա Մարիան հիմա մանկապարտեզ է գնում, աշխատանքս հեշտանում է»:
Որքան էլ երեխաները երջանկություն են բերում, նրանց խնամքն ամենօրյա աշխատանք է, որը, երբեմն, հոգնեցնում է: Աննան խոստովանում է՝ նման պոռթկումներ լինում են, սակայն ինքնատիրապետումը չի կորցնում. «Կարծում եմ՝ հոգնածության պոռթկումներ բոլորի մոտ են լինում: Այդ հոգնածությունից կարող ես նույնիսկ դեպրեսիայի մեջ ընկնել, սակայն պետք է կարողանաս ղեկավարել քեզ, չկորցնել ինքնատիրապետումդ: Երեխաների տված քնքշությունն ու էներգիան լրացնում է ամեն բան»:
Մինչև առաջնեկի ծնունդը Արամեն ու Աննան միշտ խոսում էին երեխա ունենալու մեծ ցանկության մասին, սակայն այդ իրադարձությունը նրանց կյանքում փոքր-ինչ ուշանում էր: Զույգը երեխա ունեցավ միայն եկեղեցով պսակադրվելուց հետո, նրանք հավատում են այդ խորհրդին: Աննան վստահեցնում է՝ երեխա չունենալու ընթացքը որևէ կերպ չէր ազդել իր և Արամեի հարաբերությունների վրա:
«Ես ու Արամեն միշտ երջանիկ ընտանիք ենք ունեցել, երեխաներն այդ երջանկությունն ավելի լիարժեք են դարձել: Կարծում եմ, եթե զույգն առանց երեխաների երջանիկ չէ, երեխաները ոչինչ չեն փոխի: Հազվադեպ է բացառություն լինում, որ երեխայի ծնունդը փոխի հարաբերությունները: Ամուսինները պետք է երջանիկ ու ներդաշնակ լինեն: Եթե դու առանց երեխայի երջանիկ չես տվյալ մարդու հետ, երեխայի ծննդից հետո էլ չես լինի: Սպասումը մեր հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չի ունեցել, միշտ մտածել ենք՝ հիմա չի լինում, հետո կլինի, օրը կգա, բարին հետը: Մեզ մոտ նույնիսկ 1 օր չի եղել, որ հարաբերությունները սրվեն այդ հողի վրա: Իրականում, մեզ մոտ պատճառ էլ չկար, բժշկուհին ասում էր՝ սպասեք, ամեն ինչ լավ կլինի, այդպես էլ եղավ»,- պատմեց նա:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով