«Հայկական երգ կատարելն անչափ պատասխանատու էր»․ Իննա Սայադյանը՝ ռուսական «Ձայնը» նախագծի, նախապես այլ մարզչի ընտրելու որոշման և X-Factor-ի իր մարզչի՝ Էրիկի կարծիքի մասին
Իննա Սայադյանը լսարանին հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության X Factor նախագծի չորրորդ եթերաշրջանից։ Էրիկ Կարապետյանի թիմում ընդգրկված աղջիկը նախագծում հասավ եզրափակիչ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Հիմա 19-ամյա երգչուհին մասնակցում է ռուսական «Ձայնը» նախագծի 8-րդ եթերաշրջանին։ Իննայի ելույթը կույր լսումների փուլում համացանցում լայն տարածում գտավ և քննարկվեց։ Նախածի այդ փուլի համար երգչուհին ընտրել էր Կոմիտասի երաժշտությամբ և Րաֆֆու խոսքերով «Ձայն տուր, ով ծովակ» ստեղծագործությունը, թեև վերնագիրը եթերում սխալ էր գրվել՝ «Սարերի հովին մեռնեմ»։ Ժյուրիի բոլոր անդամներն Իննայի ելույթի ընթացքում պտտվեցին, սակայն երգչուհին ընտեց Կոնստանտին Մելաձեին։
Tert.am Life-ն Իննայի հետ զրուցել է երգի, մարզչի ընտրության, X Factor նախագծի ազդեցության և եթերային վրիպակի պատճառի մասին։
Երգչուհին ժպիտով խոսեց X Factor նախագծի մասին։ Ըստ Իննայի՝ ինքն այդ շրջանում է հստակ որոշում կայացրել, որ ցանկանում է առավել պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել երաժշտությամբ․ «X Factor-ն ինձ համար իսկապես մեծ փորձ էր՝ ինչպես կյանքի, այնպես էլ մասնագիտական առումով։ Նախագծի ողջ ընթացքում ես շատ նոր բաներ սովորեցի և հասկացա, որ պետք է առավել լուրջ մակարդակով զբաղվեմ երաժշտությամբ, որովհետև մինչև այդ ես երգում էի միայն իմ հաճույքի համար: Այդ նախագծում եղան մրցութային առաջին լուրջ նկարահանումներս, ես առաջին անգամ հայտնվեցի էկրանին։ Նախագծի վերջնական արդյունքով ես զբաղեցրի երկրորդ տեղը և շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ նախագծի բոլոր նկարահանումներին»։
Երգչուհին նշեց, որ ինքն իրեն մրցութային երաժիշտ չի համարում, սակայն միշտ պատրաստ է սովորել․ «Մրցույթներն ինձ համար հնարավորություն են աշխատելու փորձառու և պրոֆեսիոնալ մարդկանց հետ, հայտնի դառնալու առավել մեծ լսարանի համար։ Ըստ իս՝ սա շատ կարևոր ու անհրաժեշտ է յուրաքանչյուր արտիստի կյանքում, այդ իսկ պատճառով կարելի է ուժերը փորձել մրցույթներում։ Հոգեբանական տեսանկյունից հնարավոր է ինձ անվանել մրցութային վոկալիստ, քանի որ միշտ պատրաստ եմ աշխատել, սովորել նոր բան, ես ինձ համարում եմ սթրեսակայուն։ Երաժշտական մրցութային նախագծի մասնակիցը պետք է լինի համառ, նպատակասլաց, սթրեսակայուն, կարողանա աշխատել, հետազոտել նոր մի բան, ունակ լինի ուսումնասիրել և ընդունել նորը»։
Երգչուհին ասաց, որ X Factor-ի իր մարզիչը՝ Էրիկն առաջիններից է եղել, որը գնահատել է իր կատարումը․ «Դեռ փորձերի ժամանակ ելույթիս տեսագրությունն ուղարկեցի Էրիկին, նա գնահատեց, ու ինձ հաջողություն մաղթեց նախագծի հետագա փուլերում»։
Ռուսական «Ձայնը» նախագծին մասնակցելը տարիների ընթացքում Իննայի համար վերածվել է փոքրիկ երազանքի։ Երգչուհին ժպիտով նշեց, որ ժյուրիի էմոցիոնալ արձագանքն իր համար անսպասելի է, բայց շատ ոգևորիչ է եղել. «Իմ թիմի հետ ջանացել ենք հնարավորինս շատ աշխատել երգի և ելույթիս վրա, որպեսզի ռուս լսարանին պատվով ներկայացնենք հայկական գեղեցիկ այդ ստեղծագործությունը։ Ժյուրիի, հանդիսատեսի և հեռուստադիտողների արձագանքն ինձ շատ ուրախացրեց։ Բեմում զգացողություն ունեի, որ այդ պահին երջանկությունից ներքուստ փայլում եմ, խորապես զգացված էի»։
Ժյուրիի և թիմերի ընտրության տեսանկյունից Իննան ունեցել է տարբերակներ և տատանվել է՝ ընտրել Մելաձեի՞ն, թե՝ Շնուրովին։ Իննայի խոսքով՝ մինչ կարտաբերեր Շնուրովի անունը, մտափոխվել է և որոշել գնալ Մելաձեի թիմ․ «Ընտրությունն արել եմ վերջին վայրկյանին, քանի որ Կոնստանտին Մելաձեի հրավերն իր թիմ ինձ շատ համոզիչ թվաց:) Արդեն փորձեր ունեցել ենք։ Ես ստանում եմ իսկապես գործնական խորհուրդներ մարզչիցս, ինչի համար ուղղակի երջանիկ եմ։ Նրա՝ ինձ տված ամենատպավորիչ խորհուրդն այն էր, որ պետք է երգել հոգով։ «Ձայնը» նախագծի ժյուրիի բոլոր անդամներն ինձ համար հանճարեղ են, ընտրությունն ինքնին բարդ էր»։
Անդրադառնալով երգի ընտրությանը՝ Իննան ասաց, որ շատ էր ցանկանում ռուս հանդիսատեսը, հեռուստադիտողները լսեն դուդուկի հնչյուններն ու հայկական որևէ ստեղծագործություն։
«Ես որոշում կայացրի կատարել հայկական երգ, ինչի համար շատ ուրախ եմ։ Դա իմ կողմից անչափ պատասխանատու քայլ էր, հարազատներս փորձում էին համոզել, որ այլ բան ընտրեմ, քանի որ նախկինում նման լսարանի համար ազգային երգ չեմ կատարել, սակայն հայկական գեղեցիկ երաժշտությունը ներկայացնելու միտքն ինձ հանգիստ չէր տալիս։ Բարեբախտաբար, երգելիս դժվարություններ չառաջացան։ Ամենից շատ ինձ հետաքրքրում էր այն, թե ինչպես դա կընդունեն իմ հայրենակիցները։ Անհանգիստ էի՝ ճի՞շտ եմ կատարում այդ գործը, արդյոք այն կհասնի մարդկանց հոգիներին»,-նշեց երգչուհին։
Իննայի խոսքով՝ այդ ելույթի կայացման համար իրեն շատ են օգնել պրոֆեսիոնալ մարդիկ․ «Անչափ շնորհակալ եմ հրաշալի երաժիշտ, դուդուկահար Նորայր Բարսեղյանին, ով ինձ խորհուրդ տվեց կատարել հենց այդ ստեղծագործությունը։ Առանց Նորայրի այս ելույթը չէր կայանա։ Այդ դուդկահարի հետ ծանոթության համար երախտապարտ եմ վոկալիստ Սոնա Կուրկջյանին և դուդուկահար Հարություն Խաչատրյանին: Վերջինս ինձ հետ ելույթ ունեցավ բեմում»,-ասաց երգչուհին ու հավելեց, որ հետագա փուլերի համար հանդիսատեսն իրենից կարող է սպասել հեքիաթային մի նոր բան։
Խոսելով եթերում վերնագրի հետ կապված սխալմունքի մասին՝ երգչուհին ասաց․ «Ես միանգամից նկատեցի վրիպակը և նույն պահին տեղեկացրի խմբագրին, դիմեցի նախագծի թիմին, որպեսզի հնարավորինս շուտ ուղղեն այդ կոպիտ սխալը։ «Առաջին ալիքն» այդ վրիպակն արել էր, որովհետև դեռ նախորդ տարի ես նախագծում պետք է ելույթ ունենայի հենց այդ ստեղծագործությամբ (2018 թվականին մասնակցության հայտ ուղարկել էի, սակայն հերթն ինձ չէր հասել, որովհետև բոլոր խմբերն արդեն լրացել էին, ինձ թողեցին հաջորդ տարվա համար)։ Այս տարի մասնակցության համար նկարահանումից ընդամենը 9 օր առաջ հանկարծակի որոշեցի փոխել ստեղծագործությունը՝ նախապես ընտրած «Սարերի հովին մեռնեմ» երգի փոխարեն վերցրեցի «Ձայն տուր, ով ծովակ» ստեղծագործությունը։ Այս պատճառով և հայերենի չիմացության հետևանքով նման անհարմար դրություն ստեղծվեց»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Շոուբիզնես 13:56 • 11/04 «Հանգստացեք և ապրեք միայն ձեր կյանքով». Անահիտ Սիմոնյանը՝ իր նկարով WhatsApp-ի էջ բացողներին Երգչուհին զգուշացնել է իր ծանոթներին, մասնագետներին և բոլոր ընկերներին, որ նա արդեն երկար տարիներ է նույն հեռախոսահամարն է օգտագործում, չի ունեցել ուրիշ հեռախոսահամարներ և երբեք չի ունենա:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից