«Ես ցույց եմ տալիս զբոսաշրջային մի ճանապարհ, որի համար միլիոններ պետք չեն»․ Հերմինե Ստեփանյանը՝ իր նոր նախագծի մասին
Հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը, ով Առաջին ալիքի եթերում ներկայանում է «Կեսգիշերն անց» նախագծով, համացանցի օգտատերերի հետ շփվում է այլ ձևաչափով։ Հաղորդավարուհին իր հետևորդներն վստահեցնում է՝ «Կյանքը հիասքանչ է Հերմինե Ստեփանյանի հետ»։
Tert.am Life-ի հետ զրույցում Հերմինեն պատմել է Հայաստանի հայտնի ու անհայտ կողմերը ներկայացնող հեղինակային նախագծի մասին, ինչպես նաև լուսանկարներ տրամադրել:
Հաղորդավարուհին ծիծաղելով պատմեց խորագրի ընտրության մասին. «Ծնվածս օրվանից գիտեմ, որ անկախ բարդություններից ու անլուծելի խնդիրներից, կյանքը հիասքանչ է։ Կյանքն այդպիսին է դառնում շնորհիվ այն մարդկանց, որոնք հանդիպում են մեր ճանապարհին։ Կողքից նայելով ուղևորություններիս՝ հասկացա, որ մարդիկ միշտ դրական են արձագանքում դրանց՝ նշելով, որ ես այլ կերպ եմ ներկայացնում ամենը, ասում էին՝ ինձ հետ հետաքրքիր է: Այդ ամենը մտաբերելով՝ որոշեցի, որ որպես խորագիր ընտրել «Կյանքը հիասքանչ է», մի փոքր հումոր էլ ավելացնելով ստացվեց՝ «Կյանքը հիասքանչ է Հերմինե Ստեփանյանի հետ»»։
Հաղորդավարուհու խոսքով՝ նոր նախագիծ ներկայացնելն ինքնաբուխ է ստացվել։ «Շատ-շատ եմ սիրում Հայաստանը, օրինակ, կարող եմ հանպատրաստից որոշել, որ ուզում եմ գնալ Աշտարակ՝ սուրճ խմելու։ Ինձ համար սովորական ցանկություն է գնալ մի փոքրիկ գյուղ և այնտեղ 10 օր ապրել այնտեղ։ Գրեթե միշտ ավտոմեքանայով գնացել, շփվել, զրուցել եմ մարդկանց հետ։ Այս ամենն արել եմ մինչև նախագծի մեկնարկը՝ իմ հաճույքի համար։ Նախագծի ծնունդն էլ ինքնաբուխ եղավ։ Փոքրիկ հոլովակներ էի նկարահանում ու հրապարակում, որոնք մեծ արձագանք էին ունենում։ Այս ամենը հաշվի առնելով՝ որոշեցի ավելի պրոֆեսիոնալ մակարդակի անցնել։ Սա իմ կենսակերպն է, որը դարձել է հաղորդում։ Ես չեմ ասում, որ այն, ինչ անում եմ, եզակի է, որովհետև ճանապարհորդական շատ հաղորդումներ կան, ուղղակի այն առանձնանում է նրանով, որ ես չեմ անում մի բան, որի համար աշխատավարձ եմ ստանում, ես անում եմ այն, ինչ սիրում եմ»,-ասաց հաղորդավարուհին՝ հավելելով, որ նախագծի երաժշտությունը հեղինակել է Հայկոն, իսկ անիմացիոն հատվածը պատրաստել է Ալիս Իգիթյանը՝ Ֆրանսիայում։
Հերմինեն նշեց, որ հաղորդումները պատրաստելու ընթացքում շատ բան է նկատել, օրինակ, որ Հայաստանն իր գյուղերով մեծ հնարավորություններ ունի․ «Ես շատ եմ ցավում, որ գյուղում ապրող մարդիկ դա մինչև վերջ չեն ընկալում, շատ դեպքերում չգիտեն, որ օղի թորելը, բնական կաթն ու մածունը կարող են էկզոտիկ լինել զբոսաշրջիկի համար։ Մենք տեղական ֆանտաստիկ խոհանոց ունենք, կան ուտեստներ, որոնց մասին անգամ այստեղի քաղաքաբնակները չգիտեն»։
Հաղորդավարուհին ասաց, որ անդրադառնում է վայրերի, որոնք քիչ են գովազդում, բայց անչափ հետաքրքիր են․ «Հիմնականում աշխատում եմ ցույց տալ ոչ շատ հայտնի տեղեր, որոնց մասին շատերն անգամ չեն լսել։ Այս նախագծում շատ եմ կարևորում մարդկանց գործոնը, ամեն անգամ ասում եմ, որ կյանքը հիասքանչ է մարդկանց շնորհիվ։ Երբ ճանապարհորդելու ընթացքում շփվում եմ մարդկանց հետ, նկատելի է, թե նրանք ինչ մեծ ներաշխարհ ունեն, որքան հետաքրքիր են։ Ես ցույց եմ տալիս զբոսաշրջային մի ճանապարհ, որի համար պետք չէ միլիոններ ունենալ։ Եթե մարդն ունի իր երկիրը տեսնելու ցանկություն, կարող է գնացքով էլ գնալ: Ֆանտաստիկ վայրեր ու պատմություններ կան։ Այսինքն՝ մենք ունենք մեր երկիրը վայելելու հնարավորություն, որը, երբեմն, չենք օգտագործում չիմացության պատճառով»։
Հերմինեի խոսքով՝ չեն շրջանցում նաև պատմամշակութային կոթողները, սակայն դրանց անդրադառնում են մի փոքր այլ դիտակետից։ Հաղորդավարուհին ասաց, որ Գյումրուն նվիրված թողարկումը մեծ արձագանք է ունեցել․ «Մարդկանց առաջարկում էի գալ ու տեսնել վերածնված Գյումրին։ Ես չեմ խուսափել խոսել այնտեղի խնդիրներից, սակայն գիտեմ, որ դրանք երբեմն մարդկանց վախեցնում են գնալ ու տեսնել Գյումրին։ Գյումրու դրամատիկական թատրոնը շատ լավն է, այնքան, որ մարդիկ Երևանից տոմս են գնում ներկայացում դիտելու համար, սակայն այդ թողարկման մեջ ես ներկայացրի տեղի Տիկնիկային թատրոնը, որը Հայաստանում առաջին մանկական թատրոնն է»։
Հերմինեն ասաց, որ փոքրիկ թիմով են աշխատում, սակայն անում են մեծ ու պրոֆեսիոնալ աշխատանք․ «Մենք աշխատում ենք երեք հոգով, սակայն շատ բարդ գործ ենք անում, որովհետև նկարահանումներն իրականացնում ենք անօդաչու թռչող սարքով, սցենարը զրոյից ենք գրում, գիտենք՝ երբ ինչ ենք նկարահանելու։ Չնայած անպատրաստ չենք գնում նկարահանման, միշտ ինչ-որ հետաքրքիր դրվագներ են լինում։ Օրինակ՝ Սանահինում գտել էի Հրանտ Մաթևոսյանի պապիկի տունը՝ մայրական կողմից, հետաքրքիր բան ստացվեց, որովհետև անգամ տեղացիներն այդ մասին չգիտեին։ Մի դեպք էլ եղավ, երբ ռաֆթինգի ժամանակ ընկա Դեբեդը, ինձ մի կերպ հանեցին։ Վտանգավոր էր, որովհետև երեք վայրկյան ունեին, այլապես չգիտեմ՝ ինչ կլիներ ինձ հետ»։
Նախագծի յուրաքանչյուր թողարկման տևողությունը մոտ 10 րոպե է, որը, ըստ Հերմինեի, բավական է համացանցի ձևաչափի համար։ Ըստ հաղորդավարուհու՝ իրենք ներկայացնում են փոքրիկ ուղեցույց, որը կարող է մարդկանց օգնել կողմնորոշվել՝ ուր գնալ և ինչ երթուղի ընտրել։
Մի քանի թողարկում հրապարակելուց հետո հաղորդավարուհին սկսել է համագործակցել ՄԱԿ-ի կողմից մեկնարկած «Ինտեգրված գյուղական տուրիզմի զարգացում» ծրագրի հետ․ «Երբ հասանելի էին հաղորդումներից մի քանիսը, «Ինտեգրված գյուղական տուրիզմի զարգացում» ծրագրի տնօրենը տեսավ դրանք, շատ հավանեց ու սկսեցինք համագործակցել։ Մոտ երկու տարի ներդրումներ էին արել, ոգևորել գյուղացիներին, որ կարող են մառաններ ունենալ, հյուրատներ դարձնել և այլն։ ՔԸստ էության՝ երկու կողմս էլ նույն ցանկությունն ունեինք, որոշեցինք միասին աշխատել»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից