«Այս տարվա ամենամեծ նպատակս իրականացրի»․ Մերի Մովսեսյանի ամանորյա ֆոտոշարքն ու երազանքը
Երիտասարդ դերասանուհի Մերի Մովսեսյանն Ամանորին ընդառաջ տոնական տրամադրությամբ ֆոտոշարք է պատրաստել։ Դերասանուհին, որը հիմնականում նախընտրում է առանց թիմահարդարման ներկայանալ թե՛ էկրանին, թե՛ ֆոտոշարքերին, թե՛ առօրյայում, տոներին ընդառաջ որոշել է բացառություն անել և ներկայանալ իր համար տարբերվող կերպարով։
Մերին լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և պատմել Ձմեռ պապիկին չհավատալու պատճառի, տոնական զգացողություններ և իրականացրած ամենամեծ նպատակի ու հաջորդ տարվանից իր սպասելիքների մասին։
Դերասանուհին նշեց, որ ինքը հավատում է հրաշքների, բայց ոչ Ձմեռ պապիկին։ Մերին կատակեց, որ դրա համար հիմնավոր պատճառ ունի. «Չորս-հինգ տարեկան էի, գիշերն արթնացել էի ու սպասում, որ Ձմեռ պապիկը գալու է, ինձ համար նվեր բերի: Մայրիկս չգիտեր, որ արթուն եմ, ես տեսա, որ նվերներն ինքն է բերում: Իմանալով, որ Ձմեռ պապիկ չկա՝ իմ կյանքն այլևս նույնը չէր: Իհարկե, մայրիկիս ասում էի, որ հավատում եմ, սակայն հոգուս խորքում գիտեի, որ Ձմեռ պապիկ չկա: Հիմա իմ Ձմեռ պապիկը ես եմ: Առհասարակ, անկեղծ ու ամբողջ սրտով հրաշքների հավատացող մարդ եմ: Կարծում եմ՝ ամեն ինչ էլ կարող է լինել, ուղղակի պետք է շատ ցանկանալ»։
Մերին ասաց, որ Ամանորը նշելու ավանդական տարբերակ ունի՝ ամեն տարի ընտանիքի հետ է լինում։ «Ամեն անգամ ընտանիքով դիմավորում ենք Նոր տարին, հետո գնում ենք տատիկիս տուն, սակայն այս տարի կցանականամ նաև ընկերներիս հետ ժամանակ անցկացնել: Եե հարմարեցնենք, անպայման, գիշերը կհանդիպենք և հետաքրքիր կերպով կնշենք»,- ասաց դերասանուհին:
Մերիի խոսքով՝ իրեն այնքան էլ դուր չի գալիս այն անցուդարձը, որը սկսվում է հունվարի 1-ից։ «Հայաստանում Ամանորն ինձ համար մի քիչ ձևական բնույթ է կրում, ավելի շատ նախընտրում եմ նշել Սուրբ ծնունդը: Ձևական ասելով՝ նկատի ունեմ, որ կան բարեկամներ, որոնց տարիներով չենք տեսնում, սակայն Ամանորին պարտք ենք համարում իրենց տանը բլինչիկ ուտել: Շատ եմ սիրում նվերներ մատուցելու ավանդույթը, սակայն սիրում եմ նվիրել առանց առիթի: Ինձ համար սա կյանքի մի շրջան է, որը գալիս ու անցնում է, ինչպես սովորական մյուս օրերը»,-ասաց դերասանուհին ու հավելեց, որ տոնածառ զարդարել ևս սիրում է, սակայն ժամանակի սղության պատճառով իրենց տանը տոնածառը փոքր քույրիկն է զարդարում:
Ամանորյա տրամադրություն դերասանուհին առայժմ չունի՝ չնայած ֆոտոշարքն արդեն իրականացրել է․ «Շատ էի ցանկանում տոնական տրամադրությամբ լուսանկարների շարք ունենալ և աշխատեցի լուսանկարիչ Ռաֆայել Ադամյանի հետ։ Առհասարակ դիմահարդարվել չեմ սիրում, ֆոտոշարքերի ժամանակ էլ նախընտրում եմ առանց դիմահարդարման լինել: Սակայն ամանորյա շարքում մի փոքր շքեղ, տոնական տեսք ունենալու համար որոշել էի դիմահարդարվել: Կարծում եմ՝ տոնական տրամադրությամբ շարք է ստացվել»։
Մերին սովորում է Թատերական ինստիտուտի երկրորդ կուրսում, հիմա նրա մոտ քննական հագեցած շրջան է։ Ըստ դերասանուհու՝ սա ևս խանգարում է, որ տոնական տրամադրություն ունենա։ Մերին ասաց, որ տարվա ամենամեծ նպատակը կապված է եղել հենց ուսման հետ, որը կարողացել է իրականացնել։
«Ես մի մեծ ցանկություն ունեի, որն ի կատար եմ ածել՝ դա անվճար համակարգում սովորելն էր: Կարողացա բարձր միավորներով անցնել անվճար ուսման,- ասաց Մերին և շարունակեց խոսել տարվա իրականացրած ցանկությունների մասին: -Այս տարի իրականացրել եմ նաև իմամենամեծ երազանքներիցս մեկը՝ մայրիկիս օգնությամբ մեկնել եմ Փարիզ: Սա ինձ համար շատ մեծ երազանք էր, որն իրագործեցի: Ինչ վերաբերվում է մասնագիտական ձեռքբերումներին՝ նախկինում էլ եմ նկարահանվել մի շարք հեռուստասերիալներում, գեղարվեստական ֆիլմում, սակայն չեմ ունեցել այն ճանաչումը, որն ինձ տվել է «Պատվից առավել»-ը: Դա իմ մասնագիտական մեծ ձեռքբերումներից էր այս տարի»:
Գալիք տարվա հետ կապված դերասանուհին մեծ նպատակներ ունի․ «Հաջորդ տարվա ցանկություններիցս է ավտոմեքենա գնելը, քանի որ իմ ամբողջ գումարը տաքսիների համար եմ ծախսում, ինչը շատ վատ է: Եթե ստացվի համատեղել դասերի հետ, հաջորդ տարի կցանկանամ նաև նոր նախագծում նկարահանվել՝ չնայած մի փոքր դադար կունենամ, որովհետև բավականին հոգնած եմ: Եթե ավելի ընդհանրական ասեմ, ցանկանում եմ ինքնաարտահայտվել ավելի շատ, քան այս տարի»։
Լուսանկարները՝ Adams photoroom-ի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները