«Եթե զգամ, որ կհաղթեմ, նորից կմասնակցեմ «Միսս Արմենիային»». «Վիցե միսս Արմենիա» Մոնիկա Գրիգորյանը՝ միջազգային մրցույթների մեկնելու, ավելի ինքնավստահ դառնալու և մոդելային կարիերայի մասին
«Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի մասնակիցների լուսանկարների տարածումից հետո քննարկումների կենտրոնում հայտնվեց 20-ամյա Մոնիկա Գրիգորյանը Վանաձորից: Բուն մրցույթում աղջիկը զբաղեցրեց 2-րդ տեղը, սակայն մրցույթը նրա համար մոդելային կարիերայի սկիզբ դարձավ: Ամռանը նա մեկնել էր միջազգային մրցույթի, ևս մեկ մրցույթի մեկնելու է առաջիկայում:
Tert.am Life-ը Մոնիկայի հետ զրուցել է մոդելային կարիերայի, հաղթանակից մեկ քայլ հետ մնալու և «Միսս Արմենիային» կրկին մասնակցելու պայմանի մասին:
Պատրաստվում եմ ներկայանալ միջազգային մրցույթում
«Միսս Արմենիայից» հետո Մոնիկան սկսել է մոդելային կարիերան: «Մեկնել էի Miss tourism of the globe 2019 մրցույթին: Մրցանակային տեղ չզբաղեցրի, քանի որ վիզայի տրամադրման հետ կապված խնդիր կար, 10 օր ուշ մեկնեցի, մասնակցեցի միայն եզրափակիչ ելույթին: Քանի որ չէի մասնակցել նախնական փուլերին, որոնց ընթացքում ժյուրին ճանաչում է մասնակիցներին, կայացնում իր որոշումները, գիտեի, որ արդյունք չեմ ունենալու: Գնացի, վայելեցի և մեծ փորձ ձեռք բերեցի: Առաջիկայում մեկնելու եմ Վիետնամ՝ մասնակցելու Miss Charm International 2020 մրցույթին: Այս անգամ ավելի պատրաստված ու մրցակցային տրամադրությամբ եմ մեկնելու: Ավելի լավ եմ պատրաստվում: Նախորդ անգամ չգիտեի կմեկնե՞մ, թե՞ ոչ, նույնիսկ հագուստներն եմ վերջին պահին ընտրել,- ասաց նա, միաժամանակ հավելեց, որ միջազգային մրցույթի մեկնելիս չպետք է մտածել, անպայման, հաղթելու մասին, առաջին հերթին դա մեծ փորձ է: -Եթե նաև տիտղոս ստանաս, շատ ավելի լավ, բայց եթե տրամադրվես միայն հաղթանակի, կարող ես հիասթափվել»:
Մոնիկայի խոսքով՝ այս փուլում աշխատում է զարգացնել անգլերենի իմացությունը, կատարելագործել իր մարմինը, որպեսզի ըստ արժանվույն ներկայանա մրցույթին:
Նա նշեց, որ ևս 3 մրցույթի մասնակցելու առաջարկ ունի Հնդկաստանում, Դոմինիկյան Հանրապետությունում և Թունիսում. «Miss tourism of the globe 2019-ի ժյուրիի անդամներից մեկն ինձ ասաց, որ շատ եմ ուշացել, ինձ ընտրելու հնարավորություն այլևս չունեն, սակայն հրավիրեց մասնակցելու Հնդկաստանում իր կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթին»:
Հայաստանում ամաչեցի լողազգեստով ելույթ ունենալ, բայց միջազգային մրցույթում ներկայացել եմ
Միջազգային այս մրցույթներում կա նաև լողազգեստով ցուցադրություն, որոնցից Մոնիկան չի հրաժարվել: Մինչդեռ ամիսներ առաջ Հայաստանում անցկացվող մրցույթի ժամանակ Մոնիկան հրաժարվել էր լողազգեստով ելույթ ունենալ, արդյունքում մասնակցել էր միայն «Միսս աշխարհ Արմենիային»՝ բաց թողնելով «Միսս տիեզերք Արմենիա»-ն:
Հարցին, թե ինչու Հայաստանում հրաժարվեց լողազգեստով ելույթ ունենալ, միջազգային հարթակում՝ ոչ, նա պատասխանեց. «Երևի առաջին անգամ էր, մի քիչ վախեր ունեի: Ես Վանաձորից եմ, գուցե, դա էլ ազդեց և առաջին անգամ ամաչեցի: Հիմա դա ավելի սովորական է դարձել: Միջազգային բեմում չեմ կարող ասել՝ ես լողազգեստ չեմ հագնի: Այստեղ ընտրություն ունեի, գերադասեցի լողազգեստով ելույթ չունենալ»:
Եթե զգամ, որ պատրաստ եմ հաղթանակի, նորից կմասնակցեմ «Միսս Արմենիային»
Մոնիկան չի բացառում, որ երկրորդ անգամ կփորձի մասնակցել «Միսս Արմենիա»-ին, թեև այս դեպքում իր առաջադրանքը բարդանում է՝ 1-ին «Վիցե միսս»-ը միայն մեկ քայլ ունի առաջ գնալու համար: «Գուցե նորից մասնակցեմ, եթե զգամ, որ պատրաստ եմ հաղթանակի: Քանի որ «Վեցե միսս» էի ընտրվել, եթե չհաղթեմ, կլինի հետքայլ»,- ասաց նա:
Հաղթանակից մեկ քայլ հետ մնացած Մոնիկան վստահեցնում է՝ այս տարի ուրախացել էր, որ ինքը չի հաղթել, քանի որ պատրաստ չէր հաղթանակի:
«Շատ ուրախ էի Լիանայի համար, քանի որ նա ավելի փորձառու ու պատրաստված էր: Չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե հաղթեի, որովհետև շատ անփորձ էի, սակայն եթե երկրորդ անգամ մասնակցեմ, նպատակս կլինի միայն հաղթելը: «Վիցե միսս» դառնալը ևս շատ անսպասելի էր ինձ համար: Մրցույթին մասնակցել էի ընտանիքիս առաջարկով, բայց չէի էլ ենթադրում, որ այսպիսի արդյունք կունենամ, ուղղակի մասնակցում էի: Քվեարկությունից հետո հասկացա, որ շանսերս մեծ են, որովհետև շատ մեծ աղմուկ բարձրացավ: Հասկացա, որ շանսերս ավելի մեծ են, պետք է մի քիչ ավելի վստահ լինել: Ինչ վերաբերում է հաղթանակին, չէի տխրել: Թե՛ Լիանան, թե՛ Դայանան արժանի հաղթողներ էին: Միակ տարին էր, որ չքննադատեցին հաղթողներին, որովհետև շատ ճիշտ ընտրություն էր արված»,- ասաց նա:
Մոնիկան նշեց, որ մրցույթն իրեն ճանաչելիություն և ինքնավստահություն է տվել:
Ցածրահասակ լինելը, երբեմն, խանգարում է
Մոնիկայի խոսքով՝ իր հասակը 1:69 սմ է, քաշը՝ 49 կգ, չափսերը՝ 89/62/91: Մոդելի համար նա փոքր-ինչ ցածրահասակ է, բայց դրանից շատ չի սրտնեղում:
«Չափանիշները վաղուց փոխվել են, առավել ևս միջազգային մրցույթներում կան շատ բարձրահասակ ու շատ ցածրահասակ աղջիկներ: Իհարկե, լավ կլիներ մի քիչ ավելի հասակով լինեի, սակայն չեմ ֆիքսվում դրա վրա: Դա այդքան էլ չի խանգարում ինձ, կարևորը ժպիտն ու ինքնավստահությունն են: Ես հիմա ավելի ինքնավստահ եմ դարձել, որովհետև փորձ եմ ձեռք բերել»,- ասաց մա:
Այնուամենայնիվ, Մոնիկան անկեղծացավ, որ եղել են քասթինգներ, որոնք չի անցել հենց հասակի պատճառով. «Պոդյումին քայլելու համար պետք է ավելի բարձրահասակ լինել: Լինում են դեպքեր, երբ գնում եմ քասթինգի, չեմ ընտրվում, սակայն դրանից չեմ նեղվում: Լինում են նաև դեպքեր, երբ դիզայներներն իրենք են հրավիրում ցուցադրելու իրենց հագուստը»:
Մոնիկան ասաց, որ արհեստական որևէ միջամտության չի դիմել: Սա չի նշանակում, որ նա իրեն համարում է աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը, պարզապես ներդաշնակություն է գտել իր արտաքնի հետ: «Իհարկե, ինչպես բոլոր աղջիկները, ես էլ եմ թերություններ գտնում ինձ վրա, սակայն կարծում եմ, որ մենք պետք է մեզ ընդունենք այնպիսին, ինչպիսին կանք: Չեմ պատրաստվում ինձ փոփոխել: Հիմա աշխատում եմ կազմվածքս ավելի կատարելագործելու վրա, սննդակարգ եմ պահում, մարզվում եմ, որովհետև եթե ունեմ նպատակ. պետք է հասնեմ դրան: Այնպես չէ, որ նախկինում կազմվածքի խնդիր ունեի, սակայն այս ընթացքում ավելի եմ ձգվել, կեցվածքս է փոխվել»,- ասաց նա:
Տեղափոխվել եմ Երևան
Մոնիկան «Միսս Արմենիային» մասնակցելու շրջանում ամեն օր Վանաձորից գալիս էր Երևան, ինչը նրա համար շատ բարդ էր: Այդ շրջանում Երևանում բնակվել մոնիկան չէր կարող, քանի որ սովորում էր Վանաձորի պետական համալսարանում, հիմա նա տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակում է Բրյուսովի անվան համալսարանում:
Երևանում նա ապրում է իր մորաքրոջ հետ: Ընտանիքից հեռու լինելը մի կողմից բարդ է, մյուս կողմից ավելի ինքնուրույն է դարձրել 20-ամյա աղջկան. «Անսովոր է ընտանիքիցս հեռու լինել, հաճախ եմ գնում մեր տուն: Միաժամանակ, նկատում եմ, որ ավելի ինքնուրույն եմ դարձել, հատկապես, որ աշխատում եմ նաև իմ գումարը: Այս աշխատանքն ինձ բավականին եկամուտ է բերում, այս փուլում բավարարում է հոգալ իմ ծախսերը»,- ասաց նա ու հավելեց, որ որպես մոդել ներկայանալու առաջարկներ շատ ունի, նկարահանվել է նաև տեսահոլովակներում: Նրա խոսքով՝ դրանք լսարանի դատին կհանձնեն ավելի ուշ:
Հարազատ Վանաձորի մասին, սակայն, Մոնիկան չի մոռացել: «Փորձում եմ իմ հնարավորությունների չափով օգտագործել իմ խոսքը: «Միսս Արմենիայի» քասթինգի ժամանակ ասել էի, որ եթե հաղթեմ, իմ տիտղոսը կօգտագործեմ իմ քաղաքի մանկատանը բարեգործություն անելու նպատակով: Չնայած առաջին տեղը չզբաղեցրի, տիտղոսս օգտագործեցի ու բարեգործական այց կազմակերպեցի Վանաձորի մանկատուն: Բացի նյութական աջակցությունը, փոքրիկ գեղեցկության մրցույթ կազմակերպեցինք, քանի որ շատ աղջիկներ երազում են մոդել դառնալ,- ասաց նա:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ