«Մեր աշխատանքը Դայանայի հետ ավարտված է, իր հետ հանդիպելու ենք թագը հանձնելու արարողությանը»․ Դայանա Դավթյանի դժգոհությունն ու Գոհար Հարությունյանի արձագանքը
«Միսս Տիեզերք 2019»-ը մրցույթում Հայաստանի մասնակից Դայանա Դավթյանի ելույթները, մասնավորապես տարազով դեֆիլեն, քննարկվել ու քննադատվել է ինչպես օգտատերերի կողմից, այնպես էլ մասնագետների։
Ազգային մրցույթի տնօրեն Գոհար Հարությունյանը նշում է՝ ինքը դժգոհ է Դայանայի ելույթից, որովհետև նա կաշկանդված է եղել և չի ժպտացել։
Դայանան սոցցանցային գրառմամբ անդրադարձել է քննադատություններին և թվարկել իր ելույթում եղած թերությունների պատճառները։
«Շատերդ երևի տեղյակ եք «Միսս Տիեզերք 2019» մրցույթում դիզայներ Վերա Սմբատիի հեղինակած և իմ կողմից ներկայացրած հայկական տարազի վերաբերյալ մասնագետների և հանրության խիստ բացասական արձագանքի մասին: Ցանկանում եմ պարզաբանել. զգեստի վերաբերյալ բացասական կարծիք ինքս երբեք չեմ արտահայտել, մինչդեռ զգեստն անհարմար էր՝ ներսից միացված էր «սկրեպներով» և կապվում էր թելերով, որոնք արձակելու համար օգնողները ստիպված եղան կտրել դրանք, այլապես զգեստը հանել հնարավոր չէր, թևերի սուր վերջավորութունները թեքվում էին կողք, գլխազարդը փոքր էր և չէր ֆիքսվում, գոտին լայն էր:
Այնուամենայնիվ, տարազը ներկայացրեցի մաքսիմալ լավ կերպով:
Եվ այս ամենից հետո ինչն է զարմանալին ու զարհուրելին՝ զգեստի դիզայները, ազգային տնօրեն Գոհար Հարությունյանի հետ միանալով, որոշեց, որ բացասական արձագանքներից խուսափելու համար կարելի է մեղադրել ինձ՝ իր իսկ ստեղծած զգեստի ձախողման հարցում։ Նա անձամբ ինձ և իր ֆեյսբուքյան էջում վիրավորական և սպառնացող բնույթի ծայրաստիճան գռեհիկ արտահայտություններ է տարածել, ընդհուպ ասել, իբր խմած եմ խոսում իր հետ (ձայնային հաղորդագրություններն առկա են)։ Ոչ ադեկվատ մեղադրանքները պարզաբանում եմ՝
1. Իբրև սանրվածքս սխալ է:
Սանրվածքի վերաբերյալ ստույգ որոշում չի եղել, խոսքը գնացել է երկու տարբերակի մասին՝ ետևից հավաքած կամ երկու հյուս։ Հյուսերն արել եմ ինքս մի քանի րոպեում՝ օգնող չկար, իսկ առաջին տարբերակը բացառվեց գլխազարդի փոքր չափսի պատճառով:
2. Իբրև շրթներկիս գույնը սխալ եմ ընտրել:
Շրթներկի մասին ընդհանրապես խոսք չի եղել:
3. Իբրև ձեռքի պարային շարժումը լավը չէր:
Վերան ասաց ձեռքի պարային շարժման անհրաժեշտության մասին: Տնօրենին տեղեկացնելուց հետո նրա պատասխանն էր՝ հայկական պարի շարժում չգիտե՞ս։
4․Չեմ ժպտացել։
Վերան հենց ինքն էր պատվիրել չժպտալ՝ բացատրելով, որ տարազի հետ ժպիտն անհամատեղելի է: Իսկ հիմա տնօրենի հետ մեղադրում են ինձ չժպտալու մեջ:
5. Գոտին կախ էր ընկած:
Գոտին ուներ մեկ ամրացման տեղ և երբ զգեստը փորձելու ժամանակ ասացի, որ այն լայն է իմ գոտկատեղից, Վերան պատասխանեց, որ թող գոտկատեղից ներքև ամրանա:
6. Իբրև գլխազարդը թասի նման էր դրված։
Գլխազարդը վերջին օրը փոխարինեցին նորով, որը փոքր էր գլխիս չափից և չէր ֆիքսվում:
Իսկ ինչ վերաբերվում է ազգային տնօրենի այն հայտարարությանը, թե իբրև ճնշվել եմ մյուս մասնակիցների փայլփլուն և հարուստ տարազներից և ընկճված ներկայացել, ապա դա ընհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ասեմ, որ մասնակցել եմ բազմաթիվ ցուցադրությունների և երբեք չեմ դժվարացել լավ ներկայացնել ցանկացած հագուստ՝ անկախ նրանից ճաշակովս է այն, թե՞ ոչ:
Անգամ ամենապրոֆեսիոնալ մոդելներն ու գեղեցկության մրցույթի մասնակիցները կարող են ոչ լիարժեք բավարարված լինել իրենց ելույթով, նույնիսկ եթե հաղթող են ճանաչվում: Դա խոսում է նրանց՝ իրենց իսկ նկատմամբ պահանջկոտ լինելու մասին: Այդպես է ցանկացած բնագվառում:
Երբ Վերային ասացի, որ ես նույնպես կարող եմ համացանցով պատասխանել, սակայն ի տարբերություն իրենց,ճշմարիտ նկարագրել իրավիճակը, նրա պատասխանն էր. «Ես Գոհարի հետ եմ և եթե տենց բան անես, ապա քեզ պախարակող բան կանենք, խայտառակություն կլինի քո համար» (բառացի մեջբերում ձայնային հաղորդագրությունից, որը կարող եմ տրամադրել): Իսկ ազգային տնօրենը սպառնում է հրավիրել մամուլի ասուլիս և տիտղոսազրկել ինձ՝ ճշմարտությունը բարձրաձայնելու դեպքում»:
Գոհար Հարությույանը, Tert.am Life-ի հետ զրույցում, պատասխանելով Դայանայի գրառման իրեն վերաբերող հատվածներին, նշեց՝ այն ծավալի աշխատանքը, որն ինքն է արել, իրեն թույլ է տալիս վերաբերմունքն արտահայտել մասնակցի ելույթի մասին․ «Մրցույթի վրա ծախսել եմ մեկ տարի, չեմ խնայել ջանք ու եռանդ և կարող եմ թվարկել այն ամենն ինչը մենք արել ենք իր համար. բավականին թանկ անդամավճար, ավիատոմս, բեմական բոլոր հագուստների տրամադրում, անկետաների պատրաստում և լրացում, որը պետք է աներ Դայանան, վիզայի վճարում, առօրյա հագուստների տրամադրում, ատամների սպիտակեցում։ Սա այն փոքր ցանկն է, որն ուղղակի այս պահին է մտքիս գալիս։ Այսքանից հետո ես իրավունք չունե՞մ ասելու, որ իմ մասնակիցը չի ժպտացել։ Ինչի՞ն էր պետք ատամների սպիտակեցումը, եթե ինքը բեմից մեկ անգամ իր ատամները ցույց չի տվել։ Մրցութային ողջ օրերի ընթացքում ես դա իրեն ասել եմ»։
Անդրադառնալով Դայանայի գրառման այն հատվածին, թե հագուստն ու աքսեսուարներն անհարմար են եղել, իսկ վարսահարդարմամբ էլ ինքն է զբաղվել՝ Գոհարն ասաց․ «Որևէ խտրականություն չի եղել և ինչպես 90 երկրի ներկայացուցչիների դեպքում էր, այնպես էլ` մեր։ Որևէ մեկն այնտեղ լավ կամ վատ պայման չի ունեցել և պետք է ուղղակի նայել, թե ինչպես են ժպտացել մյուս մասնակիցները, որոնք էլ գուցե հոգնած ու տանջված են եղել։ Ես իրեն այս ամենն եմ ասել՝ սպառնալիքի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ինքս շատ բաներ եմ թաքցրել, որովհետև դա մեր ներքին խոհանոցն է»։
Գոհարը նշեց՝ անկախ հագուստից, ինքը Դայանային բազմիցս ասել է, որ սա ոչ թե նորաձևության ցուցադրություն է, այլ գեղեցկության մրցույթ, որտեղ գնահատում են մասնակցի ելույթը։
«Ինքս կողմնապահություն չեմ անում՝ Վերան մեզ աջակցել է, սակայն ես իրեն էլ եմ ասել, որ եթե հանրությունը մեղադրում է, գուցե ինչ-որ բան այնպես չի ստացվել, ինչպես ցանկացել են։ Սակայն չի կարելի պախարակել մի մարդու, որը դժվար ժամանակ ձեռք է մեկնել, իր բյուջեով ստեղծել է տարազ ու անվճար տրամադրել։ Դայանան զգեստը փորձել է, իր ցանկությունները հաշվի են առնվել, ինքն ամեն ինչից տեղյակ է եղել և ասել է շատ գեղեցիկ է, գոհ է, ինքն այդպես էլ ցանկացել է և իր վրա գեղեցիկ նստում է։ Վերային ես հասկանում եմ, որովհետև իր արած գործին նման արձագանք չէր սպասում»,-նշեց Գոհարը։
Ինչ վերաբերում է Դայանային տիտղոսից զրկելուն՝ Գոհարը նշեց․ «Տիտղոսից զրկելը պայմանագրի կետերից մեկն է, որն աղջիկները կնքում են։ Եթե տիտղոսակիրը անմիջապես կազմակերպությանը վարկաբեկող հայտարարություններ է անում, ապա նա արժանի չէ այդ կազմակերպության կողմից տրամադրված տիտղոսին։ Երբ ինքն ասում է վատն եք, ապա ինչո՞ւ է տիտղոսը կրում։ Տիտղոսը մնում է Դայանային, որովհետև առայժմ նա կոնկրետ կազմակեպության հասցեին որևէ բան չի գրել։ Քանի որ Հայաստանում այնպես չէ, որ մասնակիցը շատ պահանջված է լինում, շատ աշխատանքներ ենք ունենում միասին անելու՝ մեր աշխատանքն իր հետ ավարտված է և հանդիպելու ենք թագը հանձնելու արարողությանը»։
Գոհար Հարությույանն ասաց՝ ինքն առայժմ Դայանայի հետ չի զրուցել, չնայած տրամադրված զգեստներն ու աքսեսուարները հանձնելու հարց կա, ինչը Դայանան դեռևս չի արել․ «Ես չգիտեմ ինքը որտեղ է, երբ է վերադարձնելու հագուստն ու աքսեսուարները, որովեհետև դրանք մեծ արժեք ունեն և պետք է վերադարձնել այն դիզայներներին որոնցից վերցրել ենք»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)